11 դեկտեմբերի, 2020

HSBC Հայաստանը` «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ըստ «Euromoney» ամսագրի 2020թ. հարցման

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Ըստ հեղինակավոր «Euromoney» ամսագրի 2020թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) երրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն Բանկը Հայաստանում», ինչպես նաև երկրորդ անգամ արժանացել է «Կորպորատիվ ծառայությունների ոլորտում լավագույն ծառայություններ մատուցող բանկ» մրցանակին:

«Euromoney» ամսագրի հարցմանը մասնակցել են դրամական միջոցների կառավարման և ֆինանսական շուկաների մասնագետներ, ինչպես նաև ֆինանսական փորձագետներ ամբողջ աշխարհից: Հարցվողներին առաջարկվել է գնահատել իրենց հետ համագործակցող ֆինանսական հաստատություններին, ինչպես նաև վերջիններիս կողմից մատուցվող կորպորատիվ ծառայությունների որակը:

«Euromoney» ամսագրի կողմից երրորդ անգամ անընդմեջ «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ» ճանաչվելը վերահաստատում է հաճախորդների վստահությունը HSBC Հայաստանի նկատմամբ: Միջազգային բարձր որակի բանկային պրոդուկտների տրամադրման, որակյալ ծառայությունների մատուցման և կորպորատիվ ծառայությունների գծով արհեստավարժ մասնագետների առօրյա աշխատանքի շնորհիվ մենք օգնում ենք մեր հաճախորդներին բարձրացնել իրենց ֆինանսական գործառնությունների արդյունավետությունը և նվազեցնել դրանց հետ փոխկապակցված ռիսկերը: Այս մրցանակն առավել նշանակալից է այս տարի բարձ որակի հեռահար բանկային ծառայությունների մատուցման, աճող կիբեր ռիսկերի կառավարման և համավարակից բխող այլ մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։ Մենք շարունակելու ենք ջանքեր գործադրել շուկայում արդիական լուծումներ, բարձրորակ ծառայություններ առաջարկելու և համաշխարհային լավագույն փորձը ներկայացնելու ուղղությամբ` մեր հաճախորդների վստահությունն արդարացնելու և սպասումները բավարարելու ու գերազանցելու մղումով։»,-նշեց Կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը:

Բացի այդ, այս տարի, HSBC Բանկը 9-րդ անգամ անընդմեջ արժանացավ «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկն աշխարհում» մրցանակին:

Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:

«Euromoney» ամսագրի հարցումն անցկացվել է 2020թ.-ի հունիսից մինչև 2020թ.-ի հուլիսի 17-ը:

«Euromoney» ամսագիրը Euromoney Group-ի հայտնի հրատարակություն է, որն անցկացնում է ամենամյա հարցում-հետազոտություն` դասակարգելով կորպորատիվ ծառայությունների լավագույն մատակարարներին ամբողջ աշխարհում:

Թարմացվել է` 16/12/20 13:08 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: