31 մարտի, 2021
Ըստ «Euromoney» ամսագրի 2021թ. անցկացրած հարցման «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) ճանաչվել է «Առևտրի ֆինանսավորման ոլորտում շուկայի առաջատար բանկ»: Սա HSBC Հայաստանի համար ուշագրավ ձեռքբերում է, քանզի արտացոլում է հաճախորդների կարիքները լավագույնս բավարարելուն ուղղված բանկի աշխատակիցների ողջ նվիրվածությունն ու ջանքերը։ Առավել ուրախալի է այն փաստը, որ մրցանակն ամփոփում է մեր ջանքերը գնահատած և ոլորտի ամենախոշոր հարցմանը մասնակցած գործարարների կարծիքը:
«Առևտրի ֆինանսավորումն ընկած է HSBC-ի՝ որպես ֆինանսական ինստիտուտի էվոլյուցիայի հիմքում: Ավելի քան 150 տարի մենք խթանում ենք այս կարևոր ծառայությունը` մեր հաճախորդների համար միջազգային առևտուրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Վերջին 12 ամիսների ընթացքում ստիպված էինք հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, և այս ճանաչումը ցույց է տալիս, որ մենք կարողացել ենք աջակցել մեր հաճախորդներին, ապահովելով ծառայությունների անընդհատությունը և բարելավելով հաճախորդների փորձը մեր գլոբալ հասանելիության, արդյունավետ լուծումների և աշխարհի ավելի քան 50 երկրներում գտնվող հազարավոր մասնագետների միջոցով: Մենք շարունակելու ենք շուկայում ներդնել առևտրի ֆինանսավորման արդյունավետ լուծումներ, ինչպես նաև օգնել գործարարներին նոր շուկաներ մուտք գործելու և առևտրի աշխարհագրությունն ընդլանելու հարցում», - նշեց Առևտրի ֆինանսավորման դեպարտամենտի ղեկավար Արտակ Պետրոսյանը:
«Euromoney»-ի 2021 թ. Առևտրի ֆինանսավորման հարցման արդյունքում HSBC Բանկը արդեն իսկ չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի լավագույն բանկը առևտրի ֆինանսավորման ոլորտում:
Նշենք նաև, որ HSBC Բանկը ճանաչվել է շուկայի առաջատար Ասիա-Խաղաղօվկիանոսյան, Միջին Արևելքի ու Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջաններում: Բացի այդ, Բանկը զբաղեցրել է առաջին տեղը 23 շուկաներում, ներառյալ Հոնկոնգը և Միացյալ Թագավորությունը, ինչպես նաև 17 շուկաներում ընտրվել է որպես ընդհանուր ծառայություններ մատուցող լավագույն ընկերություն։
Թարմացվել է` 04/04/21 9:16 UTC
-HSBC use cookies to give you the best possible experience on our websites.
See our Cookie Policy-Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: