Հաճախորդի իրավունքներ

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ձեր կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով կառավարչին:

Հայտարարություն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկություններ ստանալու վերաբերյալ:

Հարգելի՛ Հաճախորդ,

Հայտնում ենք, որ Դուք իրավունք ունեք ստանալու հետևյալ տեղեկությունները «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ.

  1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները, մասնավորապես՝

     

    1.1 բանկի վերջին տարեկան և վերջին եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվությունները, ինչպես նաև տարեկան հաշվետվության վերաբերյալ արտաքին աուդիտի եզրակացության պատճենը,

    1.2 տարեկան ընդհանուր ժողովի գումարման հայտարարության պատճենը,

    1.3 շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների պատճեները, ինչպես նաև շահութաբաժնային քաղաքականության պատճենը,

    1.4 բանկում նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն,

    1.5 բանկի խորհրդի և գործադիր մարմնի անդամների վերաբերյալ տեղեկատվություն,

    1.6 բանկի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները:

  2. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները և փաստաթղթերի պատճեները:

Նշված տեղեկատվության և փաստաթղթերի պատճենների ստացման համար կարող եք դիմել Հաճախորդների սպասարկման բաժին:

Տեղեկատվությունը և փաստաթղթերի պատճենները Ձեզ կտրամադրվեն դիմելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերի պատճենների տրամադրման դեպքում Ձեզանից կգանձվի 50 ՀՀ դրամ վճար յուրաքանչյուր էջի համար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի վերաբերյալ տեղեկատվության/փաստաթղթերի տրամադրման դիմում (PDF)

 

Բողոքների ներկայացման կարգ

Մեր կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման և Ձեր պահանջներին լավագույնս համապատասխանելու նպատակով, ստորև տեղեկացնում ենք, թե ինչպես կարող եք Ձեր բողոքները ներկայացնել մեզ:

Յուրաքանչյուր բողոք ստանալիս, մենք`

  1. Մանրամասն կուսումնասիրենք այն;
  2. Պաշտոնապես կընդունենք դիմումը;
  3. Պարբերաբար կտեղեկացնենք Ձեզ ընթացքի մասին;
  4. Կպատասխանենք Ձեզ հետևյալ ժամանակահատվածում`
    • Գրավոր բողոքների դեպքում դիմումի ընդունումը կկատարվի 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ վերջնական պատասխանը և բողոքի լուծումը կտրամադրվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:
    • Բանավոր բողոքների դեպքում վերջնական պատասխանը և բողոքի լուծումը կտրամադրվի 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  5. Կմշակենք Ձեր կարիքներին առավելագույնս համապատասխանող լուծում;
  6. Կտրամադրենք այլ լուծում այն դեպքում, եթե մեր նախնական պատասխանը Ձեզ չի բավարարել:

Յուրաքանչյուր բողոք հնարավորություն է ստեղծում HSBC Բանկ Հայաստանի համար բարելավելու մատուցվող ծառայությունների որակը:

Հաճախորդները, որոնք ցանկանում են հայտնել իրենց բողոքը, կարող են կապ հաստատել HSBC Բանկ Հայաստանի հետ հետևյալ միջոցներով`

Հեռախոս`

  • Զանգահարելով Հաճախորդների սպասարկման բաժին` + 374 (60) 655 000, կամ
  • ուղիղ կապ հաստատելով Ձեր կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով կառավարչի հետ:

Օնլայն`

Փոստ`

  • Ուղարկելով նամակ հետևյալ հասցեով` Տերյան փողոց 66, Երևան 0009, ՀՀ:

Մասնաճյուղերի ցանց`

  • Ներկայացնելով Ձեր բողոքը բողոքների համար նախատեսված հատուկ արկղում, կամ
  • խոսելով հաճախորդներին սպասարկող անձնակազմի հետ դեմ առ դեմ:

Եղեք ուշադիր`

  • Ներկայացնել ամբողջական տեղեկատվություն Ձեր բողոքի վերաբերյալ, որպեսզի այն մանրամասն ուսումնասիրվի մեր կողմից և առավելագույնս սեղմ ժամկետներում կապ հաստատվի Ձեզ հետ:
  • Ներառել Ձեր ընկերության և կոնտակտային անձի անվանումը, ինչպես նաև հասցեն, փոստային դասիչը, էլ. հասցեն, հեռախոսահամարը կամ Ձեզ համար առավել նախընտրելի հետադարձ կապի եղանակ:

Թարմացվել է` 30/10/19 15:09 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: