HSBC-ն լուրջ ուշադրություն է դարձնում զեղծարարությանը և ֆինանսական հանցագործություններին։ Չնայած նրան, որ զեղծարարության բացահայտման նպատակով մենք գործածում ենք առաջատար համակարգեր, այնուամենայնիվ, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել այն եղանակների մասին, որոնց միջոցով զեղծարարները փորձում են գողանալ ոչ միայն Ձեր գումարը, այլև Ձեր ընկերության ինքնությունը։
Իմացե՛ք ավելին Զեղծարարության մասին
Վերջերս լրատվամիջոցներում շատ է խոսվում օնլայն զեղծարարության և տվյալների անվտանգության մասին, սակայն հազվադեպ է նշվում, որ մարդիկ շատ ավելի հեշտ են մատնվում խաբեության, քան համակարգիչները։ Այս գործընթացը կոչվում է սոցիալական խարդախություն, որի կատարումը բավական դյուրին է։
Իմացե՛ք ավելին Համակարգչային վնասակար ծրագրի մասին
Սոցիալական խարդախությունն օգտագործում է մարդկային վարքագծին բնորոշ կողմեր: Այն հիմնականում դրսևորվում է վստահության շահագործմամբ՝ ստիպելով թիրախավորված անձին հայտնելու գաղտնի տեղեկատվություն։
Սովորաբար զեղծարարները պոտենցիալ թիրախի հետ կապ են հաստատում հեռախոսի (վիշինգ), տեքստային կամ էլ․հաղորդագրության (ֆիշինգ) միջոցով՝ ներկայանալով որպես վստահություն ներշնչող անձ, օրինակ՝ բանկի աշխատակից, հեռահաղորդակցման կամ կոմունալ ծառայության մատակարար, կամ անգամ՝ ոստիկան։ Ձեռք բերելով թիրախի վստահությունը՝ նրանք տիրանում են գաղտնի տեղեկատվությանը կամ փաստաթղթերի, որոնք թույլ կտան օգտագործել թիրախավորված անձի բանկային հաշիվները։ Բանկը Ձեզ երբեք չի խնդրի տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝
Իմացե՛ք ավելին սոցիալական խարդախության մասին
Զեղծարարը զանգահարում է ընկերություն՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից, ոստիկան, մատակարար, հաճախորդ կամ այլ վստահություն ներշնչող անձ։ Սովորաբար հեռախոսազանգի նպատակն է զոհին դրդել հետևյալ գործողությունների՝
Ուշադրություն։
Հանցագործները կարող են տիրապետել Ձեր ընկերության մասին հիմնական տեղեկատվությանը՝ անուն, հասցե, հաշվեհամարի տվյալներ։
Մի՛ ենթադրեք, որ զանգահարողը վստահելի անձ է, այն պատճառով, որ տիրապետում է այդ տեղեկատվությանը կամ ներկայանում է որպես իրական կազմակերպություն։
Այս զեղծարարության տեսակը թիրախավորում է օտարերկրյա մատակարարների և/կամ գործարարների հետ աշխատող կազմակերպությունների, որոնք հաճախ են իրականացնում վճարումներ ընկերության սեփականատիրոջ, տնօրենի կամ ֆինանսական տնօրենի անունից։
Առկա է այս զեղծարարության երկու հիմնական տեսակ՝
Այս միջոցով զեղծարարները կեղծում են իրական մատակարարների էլ․փոստի հասցեն՝ կեղծ տվյալներով հաշիվ-ապրանքագիր ներկայացնելով։ Այս դեպքում իրական մատակարարի էլ․ փոստի հասցեն չի կոտրվում, այլ փոխարենը ստեղծվում է իրական մատակարարի դոմեյնին նման հասցե, ինչը շատ մարդիկ չեն նկատում, ինչպես օրինակ՝ @CompanyACB.com՝ @CompanyABC.com-ի փոխարեն։
Էլ․ փոստի կոտրում։ Զեղծարարության այս տեսակը հանդիսանում է կազմակերպության ղեկավար անձի, օրինակ՝ ֆինանսական տնօրենի, էլ․փոստի հասցեից զեղծարարություն․ զեղծարարը կոտրված էլ․փոստի հասցեից կեղծ վճարման հրահանգ է ուղարկում մեկ այլ՝ հաճախ կրտսեր աշխատակցին։
Ուշադրություն։
Համոզվեք, որ Ձեր աշխատակիցները գիտեն համապատասխան քայլերի հաջորդականությունը՝ պարզելու վճարման հարցումն ուղարկած էլ․փոստի իսկությունը։ Այս տեսակի զեղծարարության զոհ չդառնալու նպատակով մշտապես ստուգեք Ձեր ընկերության վճարում իրականացնող վերահսկողության համակարգերը։
Իմացե՛ք ավելին բիզնես էլ․ հաղորդագրության միջոցով զեղծարարության մասին
Զեղծարարության այս տեսակը ենթադրում է, որ զեղծարարը խարդախությամբ դրդում է ընկերությանը փոխելու վճարման ստացողի բանկային հաշվեհամարը։ Զեղծարարները հանդես են գալիս ընկերության մշտական մատակարարի անունից և տրամադրում իբրև փոփոխված բանկային հաշվեհամարի մանրամասները։
Սա ներառում է հաճախորդների շինծու տվյալների և բանկային հաշիվների ստեղծում՝ կեղծ վճարումներ կատարելու նպատակով։
Ինչպե՞ս նվազեցնել Ձեր ընկերության՝ հաշիվ-ապրանքագրի կեղծման զոհ դառնալու հավանականությունը
Համոզվեք, որ այն աշխատակիցները, որոնք ներգրավված են հաշիվ-ապրանքագրերի և դրանց հիմնական տվյալների փոփոխության գործընթացում, տեղեկացված են զեղծարարության հավանական վտանգների վերաբերյալ:
Միշտ վավերացրեք ֆինանսական պայմանավորվածության ցանկացած փոփոխություն մատակարարի հետ՝ օգտագործելով Ձեզ մոտ գրանցված կոնտակտային տվյալները։
Սա ենթադրում է էլ․հասցեին ուղարկված նամակներ, որոնք ուղղորդում են մարդկանց դեպի այլ վեբ կայքեր, որտեղ նրանք թողնում են անձնական կամ ֆինանսական գաղտնի տեղեկատվություն։ Թեև այս էլ․նամակները կարող են թվալ օրինական կայքերից ուղարկված, այնուամենայնիվ, դրանց նպատակն է գողանալ Ձեր անձնական տեղեկատվությունը՝ Ձեր հաշիվներ մուտք գործելու նպատակով։ Այս գործընթացը հայտնի է որպես ֆիշինգ։ Մի՛ պատասխանեք այն նամակներին և մի հետևեք էլ․ նամակում ներառված հղմանը, որտեղ, օրինակ զգուշացվում է, որ Ձեր հաշիվը կսառեցվի եթե Դուք չհաստատեք Ձեր անձնական տեղեկատվությունը։ Փոխարենը՝ Դուք կարող եք կապ հաստատել ընկերության հետ Ձեզ արդեն ծանոթ հեռախոսահամարով։ Ջնջեք նմանատիպ էլ․ նամակները։
Զգուշացեք զեղծարարների կողմից ուղարկված կասկածելի տեքստային հաղորդագրություններից, որոնք թվում է, թե ուղարկվել են բանկի կողմից՝ նպատակ ունենալով Ձեզ դրդելու տրամադրել անձնական կամ ֆիանանսական տեղեկատվություն (զանգահարելով հեռախոսահամարին կամ սեղմելով համապատասխան հղման վրա)։
Կարևոր է՝
Եթե դուք կասկածում եք, որ տեսքտը SMS ֆիշինգ է, ապա ուղարկեք այն phishing@hsbc.com էլ․ հասցեին։
Այս զեղծարարությունը ենթադրում է Ձեր բանկային հաշվից դուրս գրված չեկերի կեղծում կամ ապօրինի փոփոխում։
Ստորև ներկայացված են զեղծարարության զոհ չդառնալու որոշ խորհուրդներ՝
Պաշտպանեք Ձեր քարտը։
Պաշտպանեք Ձեր PIN-ը
Պահպանեք Ձեզ՝ գտնվելով ATM-ին մոտ
Պահպանեք Ձեր ընկերության քարտերը հեռախոսի միջոցով
Եղեք պաշտպանված, երբ ինքներդ եք օգտագործում քարտը։
Օգտագործելով տարբեր եղանակներ՝ զեղծարարները կարող են տիրապետել այնպիսի անձնական տվյալների, ինչպիսիք են՝ կրեդիտ քարտի համարը, նրա ժամկետի ավարտը, Ձեր ծննդյան ամսաթիվը կամ Ձեր մայրիկի օրիորդական ազգանունը և այլն։ Այս տեղեկատվությունը կարող է պահանջվել բանկային նոր հաշիվ բացելու կամ վարկի դիմելու համար։
Նվազեցրեք ռիսկը՝ հետևելով այս երեք հիմնական կետերի՝
Վերջերս, զեղծարարները, շահագործելով կորոնավիրուսի բռնկումը, փորձում են ներկայանալ որպես վստահություն ներշնչող հաստատություն՝ Բանկ կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն։ Մենք նկատում ենք, որ զեղծարարները հատուկ թիրախավորում են բշժկական սեգմենտը: Ստորև Ձեզ ներկայացնում ենք զեղծարարության որոշ օրինակներ, որոնք կօգնեն Ձեզ պաշտպանվել հարձակումներից։ Նմանատիպ զեղծարարությունները կատարվում են հետևյալ եղանակներով՝
Դրանք կարող են լինել Ձեզ արդեն հայտնի հեռախոսահամարները կամ էլ․փոստի հասցեները։ Այսպիսով, խնդրում ենք Ձեզ լինել ուշադիր և պարզել այդ տվյալների իսկությունը։ Երբեք մի՛ հաստատեք կապ ուղարկողի հետ՝ օգտագործելով հաղորդագրությունում առկա կոնտակտային տվյալները։ Եթե կասկածներ ունեք, ապա զանգահարեք HSBC կայքում նշված հեռախոսահամարներով կամ կապ հաստատեք Ձեր կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով կառավարչի հետ։
Վճարման զեղծարարություն
Զեղծարարները տեղյակ են, որ բժշկական սեգմենտն այժմ կատարում է մեծածավալ գնումներ վիրուսին դիմակայելու համար և գրոհում են ինչպես մատակարարին, այնպես էլ այդ ապրանքների գնորդներին՝ փոփոխելով հաշիվ-ապրանքագրերում նշված վճարման մանրամասները։ Երբ առաջին անգամ եք կատարում մեծածավալ վճարումներ մատակարարին, խնդրում ենք զանգահարել մատակարարին վստահելի հեռախոսահամարով (այն հեռախոսահամարով, որը վստահ եք, որ պատկանում է մատակարարին)՝ մինչև վճարում կատարելը վավերացնելու բանկի հաշվեհամարի տվյալները։ Եթե Դուք նկատում եք որևէ փոփոխություն առկա մատակարարի բանկային հաշվի փոփոխության մեջ, ապա խնդրում ենք հետևել վավերացում կատարելու նույն քայլերին։ Երբեք մի զանգահարեք կամ էլ․հաղորդագրություն հղեք հաշիվ-ապրանքագրի վրա նշված կոնտակտային տվյայլներով։
Բժշկական ոլորտի աշխատակիցներ
Հանցագործները թիրախավորում են բժշկական ոլորտի աշխատակիցներին՝ ուղարկելով կեղծ հաղորդագրություններ կառավարության կողմից, որոնք առաջարկում են կորոնավիրուսի տարածման նպատակով կատարել վճարումներ: Կառավարությունը չի զանգահարի և չի ուղարկի Ձեզ նման տեքստային կամ էլ․հաղորդագրություն, հետևաբար այն խաբեություն է։ Ուշադիր եղեք տառասխալներին, տարօրինակ հասցեներին և ողջույնի ձևին։ Երբեք մի բացեք հղումներ տարօրինակ հաղորդագրությունների մեջ։
Կեղծ ապրանքներ
Հանցագործները շահագործում են կորոնավիրուսի բռնկումը՝ առաջարկելով այնպիսի կեղծ ապրանքներ, ինչպիսիք են դիմակները, ձեռքերն ախտահանող գելը և այլն, որոնք արդյունքում չեն առաքվելու։ Եթե ստանում եք շատ գրավիչ առաջարկ, ապա դա հավանաբար զեղծարարություն է։ Ուշադիր եղեք օնլայն գնումներ կատարելիս։ Օգտագործեք անվտանգ վճարման եղանակներ, որոնք խորհուրդ են տրվում վստահելի մանրածախ գնորդների կողմից և ուշադիր եղեք բանկային հաշվին փոխանցումներ կատարելու պահանջներին։
Նմանակություն
Զեղծարարները կարող են հանդես գալ որպես Բանկի կամ պետական մարմինների աշխատակից և խնդրել Ձեզ կորոնավիրուսի պատճառով գումար փոխանցել «ապահով հաշիվներին»։ HSBC-ն Ձեզանից երբեք չի պահանջի տրամադրել PIN-ը, գաղտնաբառերը կամ առաջարկի Ձեր գումարները փոխանցել այլ հաշիվների։ Եթե Ձեզ մոտ առաջանում է հնարավոր զեղծարարության վերաբերյալ կասկած, ապա մի պատասխանեք հաղորդագրություններին և մի շարունակեք հեռախոսային խոսակցությունը։
Եթե Ձեր ընկերությունը դարձել է զեղծարարության զոհ, տեղեկացրեք մեզ ստորև նշված հեռախոսահամարով կամ կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով կառավարչի միջոցով։
Հաճախորդների աջակցման կենտրոն՝
Զանգահարեք ՝ +37460 655 000
Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա։
Անվտնագության վերահսկում / Քարտերի կորստի կամ գողության դեպքում
Խնդրում ենք զանգահարել վերևում նշված հեռախոսահամարով, եթե կասկածում եք, որ Ձեր անվտանգության տվյալները վտանգված են։
http://www.hsbcnet.com/gbm/about-hsbcnet/security-alerts
https://www.abcfinance.am/defalcation/financial-fraud-types.html
http://www.actionfraud.police.uk/small-businesses-know-your-business
Թարմացվել է` 04/05/20 14:08 UTC
Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: