Կորոնավիրուսի (COVID-19) արագ տարածման պայմաններում մենք շարունակում ենք որակյալ բանկային ծառայությունների մատուցումը՝ միևնույն ժամանակ կատարելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ, որոնք ուղղված են մեր հաճախորդների և աշխատակիցների առողջության ու անվտանգության պահպանմանը։
Բանկը ձեզ առաջարկում է բանկային ծառայություններից օգտվելու մի քանի եղանակ` առանց տանից դուրս գալու անհրաժեշտության:
Անվտանգ կառավարե՛ք Ձեր գործարքները HSBCnet կամ HSBCnet Mobile App ծառայությունների միջոցով։ Ինչպես նաև կարող եք էլեկտրոնային մեյլի կամ հեռախոսակապի միջոցով կապ հաստատել Ձեր կորպորատիվ բիզնեսի գծով կառավարիչների հետ, որոնք աշխատում են հեռահար՝ օգտագործելով մեր անվտանգ համակարգերը։
Խնդրում ենք ուշադիր լինել. որոշ հանցագործներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, հնարավոր է փորձեն Ձեզ ներքաշել զեղծարարության մեջ՝ առաջարկելով բժշկական ապրանքներ, խորհրդատվություն կամ գումարի պահպանման ապահով եղանակ։ HSBC-ն Ձեզ երբեք չի առաջարկի փոխանցել գումարն այլ հաշվի։
Զգուշացե՛ք տարատեսակ հարցումներից՝ էլ. փոստով, հեռախոսով կամ հաղորդակցման այլ միջոցներով, որոնք հրահանգում են փոխել շահառուի բանկային տվյալները կամ կատարել վճարում նոր շահառուի հասցեին: Այդպիսի հարցումը կարող է լինել Ձեր միջոցներն այլ՝ զեղծարար հաշվին փոխանցելու փորձ։
Զեղծարար հարցումները կարող են լինել քողարկված որպես մատակարարի կողմից ուղարկված՝ մատակարարի բանկային հաշվի տվյալները փոխելու խնդրանքով:
Ապահովության համար՝ էլ․ նամակագրությունից բացի նաև միշտ պահպանեք ուղիղ կապ Ձեր մատակարարի հետ՝ ընկերության այլ վստահելի կոնտակտի միջոցով՝ հրահանգվող փոփոխության իսկության հաստատման համար:
Որոշ դեպքերում մատակարարի տվյալները փոխող հրահանգը կարող է իբրև ուղարկված լինել Ձեր կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենի, նախագահի կամ այլ ղեկավար անձի անունից։
Ներքին աղբյուրից ցանկացած տեսակի վճարման հրահանգներ ստանալիս՝ համոզվեք, որ դրանք ստացված են Ձեր կազմակերպության պաշտոնական հաղորդակցման միջոցներով և համապատասխանում են հաստատված գործընթացներին և ընթացակարգերին:
Զեղծարարները կարող են դիմել Ձեզ՝ Ձեզ հետ համագործակցող որևէ հաստատության անունից (օրինակ՝ HSBC-ի), հեղինակություն վայելող կազմակերպության, մատակարարի, կամ նույնիսկ Ձեր ընկերության աշխատակցի անունից։ Նրանք կարող են Ձեզ ներգրավել այնպիսի գործողությունների մեջ, օրինակ՝ անվտանգության սարքի կողմից գեներացված ծածկագրի տրամադրում, որոնց միջոցով հնարավորություն կստանան կատարելու Ձեր հաշվից ապօրինի վճարումներ:
Խնդրում ենք լինել զգոն և հետևել մեր կողմից պաշտոնապես հրապարակվող տեղեկատվությանը։.
Կորոնավիրուսի տարածումը
Կորոնավիրուսի (COVID-19) տարածումն իր ազդեցությունն է ունենում բիզնես գործունեության վրա։ Արագ փոփոխվող միջավայրում կարևոր է ունենալ գործողությունների ծրագիր։ Մենք առաջարկում ենք հետևյալը՝
Քանի որ կորոնավիրուսի հետևանքով մենք փոխում ենք աշխատանքի եղանակը, մենք պետք է գիտակցենք նաև դրա ռիսկերը։
Մենք ուշադիր հետևում ենք COVID-19 վարակի տարածման շուրջ ստեղծված իրավիճակին և հաշվի ենք առնում ազդեցությունը, որ այն կարող է ունենալ մեր հաճախորդների և աշխատակիցների վրա։
Բոլոր այն հաճախորդները, ովքեր ունեն խորհրդատվության/աջակցության կարիք կարող են դիմել իրենց կորպորատիվ բիզնեսի զարգացման գծով կառավարչին։
Մենք տեղյակ ենք, որ մեր հաճախորդների հանգամանքները տարբեր են, և հետևաբար յուրաքանչյուրին կցուցաբերվի անհատական մոտեցում:
Թարմացվել է` 14/09/20 9:07 UTC
Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: