Բանկային երաշխիքը/պահուստային փաստաթղթային ակրեդիտիվը Բանկի կողմից՝ դիմողի հրահանգով թողարկված, անչեղարկելի գրավոր պարտավորություն է՝ վճարելու շահառուին երաշխիքի/պահուստային փաստաթղթային ակրեդիտիվի պայմաններին համապատասխան գրավոր, վավեր պահանջ ստանալու դիմաց: Բանկային երաշխիքները և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներն օգտագործվում են շահառուների կողմից՝ ծածկելու դիմողի չկատարման կամ չվճարման ռիսկերը:
Բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների օգտագործման միջոցով վստահորեն կառավարեք Ձեր բիզնեսը, նույնիսկ եթե չունեք կայուն գործընկերային փոխհարաբերություններ: HSBC Բանկ Հայաստանի կողմից տրամադրվող երաշխիքը Ձեզ հնարավորություն է տալիս մատակարարների և գնորդների հետ բանակցել արդյունավետ պայմաններ` ապահովագրելով նրանց պայմանագրով սահմանված Ձեր պարտականությունների ոչ պատշաճ կատարումը՝ միաժամանակ բավարարելով Ձեր ֆինանսական կարիքները: HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է համակցված լուծումներ` ներառյալ կատարման, կանխավճարի, մրցութային, ֆինանսական երաշխիքներ և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ, ինչպես նաև այլ տեսակի գործիքներ՝ ըստ պահանջի:
Երաշխիքների տարածված տեսակներից է, որոնք թողարկվում են դիմողի կողմից տարբեր տիպի ֆինանսական պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով: Շահառուն ստանում է ֆինանսական ապահովվածություն, եթե դիմողը թերացել է վճարել ծառայությունների դիմաց:
Հաճախ պահանջվում են պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Շահառուին ընձեռում է ֆինանսական փոխհատուցման հնարավորություն, եթե դիմողը թերացել է կամ չի կատարել պայմանագրով սահմանված իր պարտավորությունները:
Շուկաներում, որտեղ Ձեր մատակարարները և գնորդներն ապահով չեն համարում բանկային երաշխիքները, HSBC Բանկ Հայաստանը կարող է աջակցել Ձեր բիզնեսին` տրամադրելով ֆինանսական և ոչ ֆինանսական պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ:
Հանդիպակաց երաշխիքներն ու պահուստային փաստաթղթային ակրեդիտիվները թողարկվում են երրորդ բանկերի օգտին՝ վերջիններիս կողմից երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների վերաթողարկման նպատակով: Լայն տարածում ունեն միջազգային առևտրային գործարքներում և լավագույնս կառավարվում են HSBC-ի միջազգային ցանցի շնորհիվ ամբողջ աշխարհում:
Բանկի կողմից շահառուի օգտին ստացված պահուստային փաստաթղթային ակրեդիտիվի հաստատում՝ հաշվի առնելով պահուստային փաստաթղթային ակրեդիտիվը թողարկող բանկի և երկրի ռիսկերը:
Բանկային երաշխիքը և փաստաթղթային պահուստային ակրեդիտիվը կարգավորվում են Առևտրի Միջազգային Պալատի կողմից հրապարակված կանոնակարգերի համաձայն:
Թարմացվել է` 22/11/19 12:41 UTC
Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: