ՀՀ տարածքում գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ (ԲԵ)
Թողարկման վճար |
- 2.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից մինչև 181 օր ժամկետով ԲԵ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
- 181 օր և ավել ժամկետով ԲԵ-ի համար` պայմանագրային:
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
|
Փոփոխության վճար |
- 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար:
- Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը:
- Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն:
|
Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում |
0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ: |
Վճարման/փոխանցման միջնորդավճար |
Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների |
ՀՀ տարածքից դուրս գործող Շահառուների օգտին թողարկվող բանկային երաշխիքներ (ԲԵ)
Թողարկման վճար |
- 1.5% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, դրամական միջոցների գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ:
- 4% տարեկան` հաշվարկված ԲԵ-ի գումարից, և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, այլ գրավով ապահովված ԲԵ-ի դեպքում, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:
- Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի (հանդիպակաց ԲԵ) դեպքում` պայմանագրային1:
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ԲԵ-ի թողարկման պահին և ԲԵ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ: |
Փոփոխության վճար |
- 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման համար:
- Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների դիմաց լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճարը:
- Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
- Երաշխիքի դադարեցումը համարվում է փոփոխություն:
|
Վճարում պահանջի դիմաց`Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում |
0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ: |
Վճարման/փոխանցման միջնորդավճար |
Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների |
Այլ բանկերի կողմից թողարկած բանկային երաշխիքներ
Ծանուցման վճար |
30,000 ՀՀ դրամ |
Փոփոխության ծանուցման վճար |
15,000 ՀՀ դրամ |
Վճարման պահանջի կատարման վճար |
15,000 ՀՀ դրամ |
Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվ (ՊՓԱ)
Թողարկման վճար |
- 1.5% տարեկան` հաշվարկված ՊՓԱ-ի գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` դրամական միջոցների գրավով ապահովված ՊՓԱ-ի համար, նվազագույնը` 10,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ:
- 4% տարեկան` հաշվարկված ՊՓԱ-ի գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար` այլ գրավով ապահովված ՊՓԱ-ի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ, որը ենթակա է գանձման թողարկման պահին` միանվագ:
- Բանկային երաշխիքով ապահովված ԲԵ-ի (հանդիպակաց ԲԵ) դեպքում` պայմանագրային1:
ՊՓԱ-ի հաստատման դեպքում լրացուցիչ գանձվում են նաև հաստատող բանկի ծախսերը:
ՊՓԱ-ի թողարկման վճարը վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ: |
Փոփոխության վճար |
- 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում:
- Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված թողարկման վճար:
- Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
- ՊՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն:
|
Հաստատող բանկի վճարներ |
ՊՓԱ-ի հաստատման կապակցությամբ Հաստատող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են: |
Վճարում պահանջի դիմաց` Հաճախորդի կողմից իր պարտավորությունների չկատարման դեպքում |
0.3% պահանջվող գումարից, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ: |
Վճարման/փոխանցման միջնորդավճար |
Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների |
Հաստատման վճար |
Բանկի կողմից շահառուի օգտին ստացված ՊՓԱ-ի հաստատման վճար, որը յուրաքանչյուր անգամ սահմանվում է Բանկի կողմից` հաշվի առնելով ՊՓԱ-ի թողարկող բանկի և երկրի ռիսկը, և ծանուցվում է շահառուին: |
1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից
Այլ սակագներ
- Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1:
- Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 25,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար:
- Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` հետագայում ծանուցելով:
- Բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ ծառայության մատուցման միանգամյա վճար:
- Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ` ՀՀ դրամով, եթե վճարվում են Բանկին:
1 Ներառյալ ԱԱՀ