Վճարներ

Այս բաժնում ներկայացված են վճարների ուղենիշային արժեքները, որոնցով Բանկն առաջնորդվում է առևտրային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելիս, իսկ ցանկացած ծառայության/գործարքի վերջնական պայմանները սահմանվում են պայմանագրային սկզբունքով:

Վճարի տեսակը Նկարագրություն Սակագին

Վարկային ծառայության տրամադրման վճար

Հաստատված վարկային ծառայության տրամադրման պահին (վարկային գծերի և օվերդրաֆտների դեպքում, յուրաքանչյուր տարի` ծառայության վերանայման ժամանակ) միանվագ գանձվող գումար

Վարկային ծառայության գումարի 0.5%-ը չգերազանցող գումարի չափով։

Վարկերի դեպքում այս վճարը գանձվում է մեկ անգամ` վարկային ծառայության տրամադրումից առաջ, իսկ վարկային գծերի և օվերդրաֆտների դեպքում, որոնք իրենցից ներկայացնում են 1 տարեկան վերաթողարկվող ծառայություններ, վճարը գանձվում է մեկ անգամ՝ ծառայության տրամադրման պահին և յուրաքանչյուր տարի` ծառայության վերանայման ժամանակ:

Վարկի սպասարկման/ մոնիտորինգի տարեկան վճար

Հաճախորդի վարկային ծառայությունների տարեկան վերանայման համար գանձվող վճար Մինչև 500,000 ՀՀ դրամ
Հաստատված կամ տրամադրված վարկային ծառայության պայմանների փոփոխության դեպքում գանձվող վճար Մինչև 500,0000 ՀՀ դրամ

Վարկային գծի չօգտագործման տուգանք

Այս տուգանքի նպատակն է Հաճախորդին տրամադրված վարկային գծերի չօգտագործման հետևանքով Բանկի չվաստակած եկամտի մի մասի փոխհատուցումը

Չօգտագործված գումարի նկատմամբ մինչև 2% տարեկան տոկոսադրույքով հաշվարկված տուգանք. գանձվում է ամսական, եթե այլ համաձայնություն Հաճախորդի և Բանկի միջև առկա չէ:

Օգտագործման նվազագույն սահմանաչափի ամրագրում, որից ցածր օգտագործման դեպքում վարկային ծառայության գործող տոկոսադրույքը կիրառվում է այդ սահմանաչափի և փաստացի օգտագործված գումարի տարբերության նկատմամբ (այդ դեպքում, հաշվարկը սովորաբար կատարվում է տարեկան կտրվածքով, եթե այլ համաձայնություն Հաճախորդի և Բանկի միջև առկա չէ):

Վարկի վաղաժամկետ մարման տուգանք Այս տուգանքի նպատակն է Հաճախորդին տրամադրված վարկային ծառայության վաղաժամկետ մարման հետևանքով Բանկի չվաստակած եկամտի մի մասի փոխհատուցումը Տուգանքը կարող է կազմել չստացված տոկոսագումարի մինչև 50%-ը
Նախապայմանների խախտման տուգանքներ Առևտրավարկային ծառայությունների տրամադրման պարտադիր նախապայմանների և/կամ պայմանների (ներառյալ գրավի ապահովագրության` ժամանակին ապահովման պահանջի) խախտման համար կարող են սահմանվել տուգանքներ Պարտադիր նախապայմանների և/ կամ պայմանների չկատարման դեպքում գանձվող տուգանքները սովորաբար սահմանվում են` որպես վարկային ծառայության որոշակի տոկոս (մինչև վարկի/ծառայության գումարի 0.5%-ը և յուրաքանչյուր դեպքի համար ոչ ավելի, քան 500,000 ՀՀ դրամ)
Տուգանային տոկոսադրույք Պայմանագրով նախատեսված ժամկետներում հիմնական գումարի և/կամ հասանելիք որևէ տոկոսագումարի վճարումները չկատարելու դեպքում Հաճախորդից գանձվող տոկոսագումար Գործիքի տոկոսադրույք + 10%
 

Նշում

Հաճախորդը պարտավորվում է վճարել իրավաբանական ձևակերպումների հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ գրավի պայմանագրերի նոտարական վավերացման և գրավի իրավունքի գրանցման հետ կապված վճարները: Ստորև ներկայացված են գրավի առարկայի նոտարական վավերացման և պետական գրանցման վճարների մոտավոր չափերը, սակայն պետք է հաշվի առնել, որ որոշ դեպքերում վճարները կարող են գերազանցել նշված միջակայքը` պայմանավորված գործարքի առանձնահատկություններով: Վճարների միջակայքերը և առավելագույն շեմերը սահմանվում են համաձայն՝ ՀՀ օրենքը «Նոտարիատի մասին» և ՀՀ օրենքը «Պետական տուրքի մասին»։1

Գրավի Տեսակը Նոտարի տուրք Կադաստրի (էլեկտրոնային գրանցում)/ՃՈ վճար
Անշարժ գույքի/hողամասի hիփոթեք մինչև 15,000 ՀՀ դրամ 26,039 ՀՀ դրամ (26,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Եռակողմ անշարժ գույքի գրավի պայմանագիր մինչև 20,000 ՀՀ դրամ 71,107 ՀՀ դրամ (71,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար) (գրավի իրավունքի + սեփականության իրավունքի գրանցում)
Եռակողմ ավտոմեքենայի գրավի պայմանագիր մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ՝ գրավի իրավունքի գրանցման վճար (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Սարքավորման գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Ավտոմեքենայի գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Ապրանքային նշանի գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Ապրանքանյութական պաշարների գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)
Բաժնետոմսի/Բաժնեմասի Գրավ մինչև 20,000 ՀՀ դրամ 2003 ՀՀ դրամ (2,000 ՀՀ դրամ +0.15% Էլեկտրոնային համակարգի Պետական Վճարումների միջնորդավճար)

 

1Ըստ «Նոտարիատի մասին» օրենքի `կա պետական տուրք, որը գանձվում է նոտարի կողմից` «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն, սակայն նոտարական գործողությունների/ծառայությունների վճարը որոշվում է կոնկրետ նոտարի կողմից։ Կառավարությունը տալիս է վճարների միջակայքերը և առավելագույն շեմը, որից ավել նոտարը գանձելու իրավունք չունի:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00

+374 (60) 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 23/01/22 12:07 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Commercial Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: