Վարկային ծառայության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Ընկերության ֆինանսական հաշվետվությունները (ներառյալ ծանոթագրությունները)` առնվազն նախորդ երկու տարվա համար:
- Դրամական հոսքերի կանխատեսումներ/նախորդ ժամանակաշրջանի դրամական հոսքեր/բյուջե, ֆինանսական մոդել:
- Ոչ ֆինանսական տեղեկատվություն, ներառյալ մատակարարների (պայմանագրեր, պայմաններ), գնորդների, մրցակիցների, շուկայի մասնաբաժնի (արդյունաբերության վերաբերյալ տեղեկատվություն), գործառնական մոդելի, կառավարման և սեփականության կառուցվածքի մասին տեղեկատվությունը:
- Առաջարկվող ապահովության հետ կապված տեղեկատվություն։
Վարկային ծառայության հաստատումից հետո, Հաճախորդը Բանկին պետք է տրամադրի համապատասխան փաստաթղթեր վարկային և գրավի պայմանագրերի պատրաստման համար կամ ապահովի պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության հասանելիությունը` կատարելով սահմանված համապատասխան վճարումները:
Հիմնական փաստաթղթերի ցուցակը ներկայացված է ստորև, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները Հաճախորդներին կներկայացվի անհատապես, քանի որ պայմանավորված տրամադրվող վարկային ծառայության տեսակով և գրավադրվող ապահովման միջոցներով այն կարող է տարբերվել:
Իրավաբանական անձանց համար նախատեսված փաստաթղթեր |
Գրավի հետ կապված փաստաթղթեր |
1. ՍՊԸ, Կոոպերատիվ Հիմնադրամներ
- Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճեն, հիմնադրման փաստաթուղթը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
- Ընկերության պետական ռեգիստրի վկայականի ճշգրիտ պատճեն (եթե գրանցվել է մինչև 2017 թ. մարտ ամիսը) և/կամ այլ կերպ հավաստագրված տեղեկատվություն ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին:
- Մասնակիցների, հոգաբարձուների, հիմնադիրների և (կամ) տնօրենի / գործադիր մարմնի անձնագրի/ID/ սոցիալական քարտի/ՍՔ-ի պատճեն
- Պետական ռեգիստրից քաղվածքը, Ընկերության բաժնետոմսերի նկատմամբ սահմանափակումների և/կամ ծանրաբեռնվածության վերաբերյալ տեղեկությունների մասին
- Ընկերության զուտ ակտիվների մասին հայտարարություն
- Հարկային մարմնից տեղեկանք` պարտավորությունների վերաբերյալ (եթե կիրառելի է)
- Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը
|
1.Հիփոթեք
- Անշարժ գույքի սեփականության վկայականը1
- Անշարժ գույքի վկայական Կադաստրի կողմից` գրավադրվող գույքի սահմանափակումների վերաբերյալ (Միասնական – ուժի մեջ է 15 աշխատանքային օր)
- Անշարժ գույքի ձեռքբերման հիմքերը հավաստող փաստաթղթերի պատճեն
- Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-ի պատճեները և, համատեղ սեփականության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:
|
2. ԲԲԸ / ՓԲԸ
- Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճեն, հիմնադրման փաստաթուղթը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
- Ընկերության պետական ռեգիստրի վկայականի ճշգրիտ պատճեն (եթե գրանցվել է մինչեւ 2017 թ. մարտ ամիսը) և/կամ այլ կերպ հավաստագրված տեղեկություն ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին:
- Պետական դեպոզիտարիայից կամ Ընկերության բաժնետերերի ռեեստրը պահպանող այլ լիցենզավորված ընկերության կողմից քաղվածք բաժնետերերի, բաժնետոմսերի և սահմանափակումների մասին
- Ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից ստորագրված և կնքված Ընկերության վերջին հաշվեկշռի կրկնօրինակը և/կամ հաստատող Նամակը
- Բաժնետերերի և տնօրենի անձնագրի/ID/ՍՔ-ի պատճենը
- Հարկային մարմնից տեղեկանք` պարտավորությունների վերաբերյալ (եթե կիրառելի է)
- Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը
|
2. Տրանսպորտային միջոցների գրավադրում
- Ավտոմեքենայի սեփականության վկայականի բնօրինակը
- Ճանապարհային ոստիկանությունից վկայական, մեքենայի կարգավիճակի և տրանսպորտային միջոցի սահմանափակումների վերաբերյալ (վավեր է 5 աշխատանքային օր)
- Ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի պատճեն
- Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-երի պատճեները և, համատեղ սեփականատիրության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:
|
Ֆինանսական կազմակերպություններ
- Ընկերության կանոնադրության ճշգրիտ պատճենը, հիմնադրման փաստաթղթերը, կանոնադրության փոփոխությունները (եթե առկա են)
- Ընկերության լիցենզիայի ճշգրիտ պատճեն
- Ընկերության տնօրենի նշանակման որոշումը
- Սեփականետերերի և տնօրենի անձնագրի/ID/ՍՔ-ի պատճենը
- Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից կանոնադրության և տնօրենի վերջին փոփոխությունների գրանցման վկայականը (ուժի մեջ է 30 օր)
- Գործարքի հաստատման վերաբերյալ նիստի արձանագրության և (կամ) խորհրդի որոշումը
|
3. Շարժական գույքի գրավ (սարքավորում, արտադրական գիծ և այլն)
- Շարժական գույքի ամբողջական և մանրամասն ցուցակ
- Հիմքեր (մաքսային հսկողության փաստաթղթեր և/ կամ հաշիվ ապրանքագիր և/կամ ցանկացած այլ փոխկապակցված փաստաթուղթ)
- Բոլոր ներգրավված կողմերի անձնագրերի/ID-ների, ՍՔ-ի պատճենները և, համատեղ սեփականատիրության դեպքում, ամուսինների ամուսնության վկայականի պատճեն:
|
|
4. Անձնական / կորպորատիվ երաշխավորություն
- Երաշխավորի անձնագրի/ID-ի, ՍՔ-ի պատճեները
- Կորպորատիվ երաշխավորի դեպքում կիրառվում են իրավաբանական անձանց համար սահմանված փաստաթղթերի պահանջների չափանիշները:
|
* Նշենք, որ եթե գործարքի մեջ ներգրավված ընկերությունը/ընկերության բաժնետերը/ընկերության մասնակիցը արտերկրում գրանցված է, լրացուցիչ կարող են պահանջվել հետևյալ փաստաթղթերը (ցանկը կարող է փոփոխվել կախված գործարքից),
- Ընկերության կանոնադրության, հիմնադիր փաստաթղթերի, կանոնադրության փոփոխությունների (եթե առկա են) վավերացված պատճեները
- Պետական ռեգիստրի վկայականի և տնօրենի գրանցման պատճեն կամ Ընկերության գրանցման և գործադիր մարմնի մասին այլ հավաստագրված տեղեկությունները
- Կարգավիճակի հավաստագիր և/կամ իրավական ակտ և/կամ գրանցման վկայագիր՝ նոտարական և ապոստիլային հաստատումներով
- Նոտարի և ապոստիլի հաստատումներով տնօրենի անձնագրի/ID -ի պատճեն
- Գործարքի հաստատման և լիազորության մասին թույլտվության վերաբերյալ նիստի արձանագրութուն և/կամ որոշում/ եզրակացութուն:
**Ֆինանսական կազմակերպությունները, որոնք գրանցված են ՀՀ ԿԲ-ի կողմից հրապարակում են համապատասխան տեղեկություններն իրենց կայքում, հետևաբար վերոհիշյալ տեղեկատվությունը/փաստաթղթերը կարող են վերցվել ընկերության կայքերից:
!! Եթե երաշխավորը և (կամ) սեփականատերը հանդիսանում է իրավաբանական անձ, ապա պահանջվում է ներկայացնել «Իրավաբանական անձանց հետ կապված փաստաթղթեր» բաժնում նշված փաստաթղթերը:
1Մինչև 2018 թվականը տրված սեփականության վկայականի դեպքում սեփականության վկայականի բնօրինակը կպահանջվի միայն առուվաճառքի գործարքների համար: