Ընդհանուր պայմաններ

Առևտրավարկային ծառայությունների մատուցման քաղաքականությունը ենթադրում է յուրաքանչյուր Հաճախորդի և յուրաքանչյուր գործարքի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերում: Այս բաժնում ներկայացված են այն ընդհանուր մոտեցումները, որոնցով Բանկն առաջնորդվում է առևտրային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելիս, իսկ ցանկացած ծառայության/գործարքի վերջնական պայմանները (ներառյալ` գումարը, տոկոսադրույքը, մարման ժամանակացույցը և վճարները) սահմանվում են պայմանագրային սկզբունքով և կախված են տվյալ գործարքի բնույթից, ռիսկերի գնահատվող մակարդակից, գրավի առկայությունից, Բանկում Հաճախորդի ունեցած պատմության և այլ հանգամանքներից: Բաժնում ներկայացված են առևտրավարկային ծառայությունների պայմանների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, իսկ առավել մանրամասն Ձեզ հետաքրքրող գործարքը քննարկելու համար, խնդրում ենք դիմել Բանկի Կորպորատիվ Բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչներին:

Առևտրավարկային ծառայությունները մատուցվում են գլխամասային գրասենյակի կողմից. հասցե` Տերյան փողոց 66, Երևան 0009, ՀՀ:

Առևտրավարկային ծառայությունները տրամադրվում են ռեզիդենտ իրավաբանական անձանց, մինչդեռ ոչ-ռեզիդենտ ընկերությունները ֆինանսավորվում են ընտրանքային կարգով: Առևտրավարկային գործիքները տրամադրվում են գործունեության բավարար պատմություն ունեցող հաճախորդների (մեկ տարուց ավել անընդմեջ գործունեություն): Թիրախային շուկան ընդգրկում է այն բիզնեսները, որոնց գործունեության ոլորտը հիմնականում կապված է միջազգային առևտրի (արտահանում/ներմուծում), արտադրության/վերամշակման/ծառայությունների ոլորտի, ապրանքների իրացման կազմակերպման, ինչպես նաև մեծածախ ու մանրածախ առևտրի հետ: Սովորաբար հաճախորդից պահանջվում է հետևյալ տեղեկատվության տրամադրումը.

  • Ընդհանուր տեղեկություններ հաճախորդի բիզնեսի մասին, տեղեկություններ սեփականատերերի և ղեկավարների մասին.
  • Պահանջվող ֆինանսավորման գումարը և նպատակը.
  • Տեղեկություններ հաճախորդի հիմնական գործընկերների և նրանց հետ ձևավորված գործարար հարաբերությունների վերաբերյալ.
  • Տեղեկություններ հաճախորդի շուկայական դիրքի, նպատակային շուկաների, գնագոյացման քաղաքականության, մրցակցային դաշտի, շուկայավարման քաղաքականության մասին.
  • Տեղեկություններ հաճախորդի վարկային պատմության և այլ բանկերի հետ ունեցած գործարար հարաբերությունների, ներառյալ այլ բանկերից/ֆինանսական հաստատություններից ստացված ֆինանսավորման պայմանների մասին.
  • Ֆինանսական տեղեկատվություն, ներառյալ ֆինանսական հաշվետվությունների ստանդարտ փաթեթը (հաշվապահական հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի մասին հաշվետվություն, դրամական հոսքերի մասին հաշվետվություն) և հաճախորդի դրամական հոսքերի կանխատեսումները:

Կախված պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության ցանկից` հաճախորդները կտեղեկացվեն դրանց ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից` կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Վարկավորման գումարը, արժույթը և տրամադրման կարգը

Առևտրավարկային ծառայությունների նվազագույն սահմանաչափեր չեն կիրառվում: Սահմանաչափը որոշվում է հիմնականում `ելնելով հաճախորդների կարիքներից, ֆինանսական վիճակից, ապահովությունից, դրամական միջոցների հոսքից, ինչպես նաև վարկի նպատակից:

Առևտրավարկային ծառայությունները տրամադրվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Արտարժույթի փոխարժեքի տատանումները կարող են բացասական ազդեցություն ունենալ վարկի մարման գումարի վրա (ԱՄՆ դոլարով և եվրոյով վարկերի դեպքում):

Վարկային ծառայության գումարը տրամադրվում է անկանխիկ` մուտքագրելով Հաճախորդի Բանկում սպասարկվող համապատասխան ընթացիկ հաշվին կամ, օվերդրաֆտի դեպքում, Հաճախորդի ընթացիկ հաշվի բացասական մնացորդ թույլատրելու միջոցով:

Տոկոսադրույքը

Գնագոյացումն իրականացվում է` հաշվի առնելով ռիսկ և եկամտաբերություն հարաբերակցությունը, ինչպես նաև ֆինանսական շուկայի արդի պայմանները: Ընդհանուր առմամբ, գնագոյացումը կախված է գործիքի նպատակից, գումարից, ժամկետից, Հաճախորդի վարկային պատմությունից, առաջարկվող ապահովվածությունից, ֆինանսական, գործառնական, այլ բնույթի ռիսկերի մակարդակից, շուկայում գործող տոկոսադրույքներից, Հաճախորդի ֆինանսական հաշվետվությունների որակից, հուսալիությունից, ինչպես նաև Հաճախորդի կողմից Բանկի այլ ծառայությունների օգտագործման աստիճանից (արտարժութային գործարքներ, հաշվի մնացորդ, միջազգային փոխանցումներ, միջազգային առևտրի ֆինանսավորման պրոդուկտներ): Անվանական տոկոսադրույքը սահմանվում է պայմանագրային հիմունքներով:

Առևտրավարկային ծառայությունները հիմնականում տրամադրվում են փոփոխվող տոկոսադրույքով, որը սահմանվում է HSBC Բանկ Հայաստանի հաշվարկային տոկոսադրույքին գումարելով հաստատուն տոկոսային մարժա: Բանկի հաշվարկային տոկոսադրույքը սահմանվում է Բանկի կողմից տարբեր արժույթների համար համապատասխան արժույթի շուկայի գործող պայմանների հիման վրա: Բանկի հաշվարկային տոկոսադրույքը լողացող տոկոսադրույք է, որը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխվել Բանկի կողմից` այդ մասին Հաճախորդին ծանուցելով: Գործող հաշվարկային տոկոսադրույքի չափի մասին տեղեկությունները մշտապես հասանելի են հետևյալ հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, ինչը համարվում է պատշաճ ծանուցում:

Տոկոսագումարի հաշվարկման և վճարման կարգը

Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` համապատասխան վարկային ծառայության մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ` առևտրավարկային ծառայության արժույթով, եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 360 օր օրացուցային տարին:

Տոկոսագումարների մարումը կատարվում է ՀՀ դրամով` յուրաքանչյուր ամսվա 25-րդ օրվա դրությամբ (հաջորդ աշխատանքային օրը, եթե 25-ը ոչ աշխատանքային օր է), եթե այլ համաձայնություն չկա Հաճախորդի և Բանկի միջև:

Մարման ժամանակացույցը

Մարման ժամանակացույցը համապատասխանեցվում է դրամական միջոցների հոսքին, հաճախորդների բիզնեսի կարիքներին, ծրագրի տեսակին, Բանկի ռիսկի ախորժակին։ Հնարավոր է նաև վճարման առավել ճկուն ժամանակացույց և/կամ մարումների այլ հաճախականություն` հաշվի առնելով անհատապես յուրաքանչյուր Վարկառուի բիզնեսի առանձնահատկությունները և դրամական հոսքերի սեզոնայնությունը:

Վաղաժամկետ մարման վճարները, նվազեցման ենթակա և ոչ ենթակա վճարները սահմանվում են յուրաքանչյուր հաճախորդի և գործիքի համար անհատապես:

Որպես կանոն, բանկը կիրառում է վաղաժամկետ մարման վճարներ բոլոր այն դեպքերում, երբ հաճախորդը վաղաժամկետ մարում է կատարում` Բանկի չվաստակած տոկոսները փոխհատուցելու համար` վարկի վաղաժամկետ մարման պատճառով հաշվարկված ժամանակի և ռեսուրսների հիման վրա, որոնք անհրաժեշտ են վաղաժամկետ մարված միջոցների վերաինդեստավորման համար:

Ապահովվածությունը

Չնայած ապահովման միջոցի առկայությունը համապատասխան վարկային ծառայության տրամադրման մասին որոշում կայացնելիս առաջնային գործոն չի համարվում, պատշաճ ապահովվածությունը կարևոր է:

Բանկի համար ընդունելի են վարկային ծառայության ապահովման հետևյալ միջոցները`

  • Առևտրային, արտադրական կամ բնակելի նշանակության անշարժ գույք
  • Մեքենասարքավորումներ և ավտոտրանսպորտային միջոցների
  • Ապրանքանյութական պաշարներ
  • Առանձնացված հաշվի վրա սառեցված դրամական միջոցների կամ գրավադրված ժամկետային ավանդների տեսքով ապահովում
  • Առաջնակարգ բանկի կամ կազմակերպության երաշխիք
  • Շահագրգիռ անձանց անձնական երաշխիքներ
  • Փոխկապակցված ընկերությունների և իրավաբանական անձանց երաշխիքներ
  • Պետական երաշխիքներ
  • Արժեթղթեր, ներառյալ ՀՀ Կառավարության և Կենտրոնական բանկի կողմից թողարկված արժեթղթերի
  • Ապահովման այլ միջոցներ, որոնք կարող են ընդունելի համարվել՝ ըստ վարկի և ռիսկի ախորժակի

Վարկային ծառայության ապահովման միջոցների և վարկային ծառայության գումարի միջև հարաբերակցության ընդունելի մակարդակը որոշվում է` հաշվի առնելով Հաճախորդի վարկային պատմությունը, տրամադրվող վարկային ծառայության/ֆինանսավորման գործիքի գումարը, ապահովման միջոցի տեսակը, անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությամբ ուղեկցվող ֆինանսական հաշվետվությունների առկայությունը, ռիսկի և եկամտաբերության նկատառումները, ինչպես նաև առաջարկվող ապահովման միջոցի իրացվելիության մակարդակը:

Բանկի օգտին գրավադրված գույքը պետք է գնահատվի Բանկի համար ընդունելի անկախ գնահատողներից որևէ մեկի կողմից և պետք է ապահովագրվի Բանկի համար ընդունելի ապահովագրական ընկերություններից որևէ մեկի կողմից` գույքի շուկայական արժեքի չափով:

Գույքի գնահատման ծառայության արժեքը տատանվում է` կախված գույքի տեսակից և առանձնահատկություններից: Բանկը պահանջում է նաև տարեկան վերագնահատում։ Գնահատման հանձնարարականը ներկայացվում է Բանկի կողմից, և գնահատման արժեքը գանձվում է Հաճախորդի հաշվից գնահատողի կողմից տրամադրված հարկային հաշվի հիման վրա:

Ապահովագրության սակագները կարող են տատանվել` կախված ապահովագրվող օբյեկտի առանձնահատկություններից, ապահովագրական ծածկույթի բնույթից, շուկայի ընդհանուր զարգացումից, ինչպես նաև ապահովագրական ընկերության և հաճախորդի միջև բանակցությունից։

Ապահովագրական վկայագիրը պետք է վերակնքվի յուրաքանչյուր տարի` վարկային ծառայության գործողության ժամկետի ողջ ընթացքում: Եթե Հաճախորդը չի ապահովում գրավի առարկայի ապահովագրության վերակնքումը, ապա Բանկը կվերակնքի այն` գանձելով համապատասխան վճարը Վարկառուի հաշվից:

Վարկավորման մասին որոշման կայացման գործոնները և վարկային ծառայության տրամադրման ժամկետները

Ընդհանուր առմամբ, վարկավորման վերաբերյալ դրական/բացասական որոշման կայացման չափանիշները կախված են ֆինանսական գնահատականից, գործիքի նպատակից, գումարից, ժամկետից, Հաճախորդի վարկային պատմությունից, առաջարկվող ապահովվածությունից, ֆինանսական, գործառնական ռիսկերի մակարդակից, Հաճախորդի ֆինանսական հաշվետվությունների որակից, հուսալիությունից և յուրաքանչյուր Հաճախորդի/գործիքի համար որոշվում են անհատապես:

Վարկավորման մասին որոշման կայացման ժամկետը կախված է գործի բարդությունից, պահանջվող տեղեկատվության և փաստաթղթերի տրամադրման ժամկետից և որակից, պրոդուկտի տեսակից, քանակից, ժամկետից և առավելագույնը 30 աշխատանքային օր է` վարկային դիմումի հետ կապված Բանկի կողմից պահանջվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունը ստանալուց հետո: Որոշ դեպքերում, հաշվի առնելով գործարքի առանձնահատկությունները, հնարավոր է վարկավորման մասին որոշման կայացման առավել երկար ժամկետ: Վարկային հայտ ներկայացնողին որոշման մասին կտեղեկացվի համապատասխան որոշման կայացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում վարկային մենեջերի միջոցով:

Վարկը Վարկառուին տրամադրվում է համապատասխան վարկային դիմումը Բանկին ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում` պայմանով, որ վարկի հետ առնչվող բոլոր պայմանագրերը կնքված են, ապահովման միջոցները գրավադրված են Բանկի օգտին և, անհրաժեշտության դեպքում, պայմանագրերը նոտարապես վավերացված են, և գրանցված են համապատասխան պետական մարմինների կողմից:

Կարևոր նշում`

  1. Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարների մարումները ժամանակին չկատարելու կամ թերի կատարելու դեպքում՝ այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվիած ՀՀ Կենտրոնական Բանկի վարկային ռեգիստր և ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ ՓԲԸ:
  2. Արտարժույթով տրամադրված վարկային ծառայությունների դեպքում արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ համապատասխան վարկային ծառայության մարումների վրա:
  3. Հաճախորդի կողմից համապատասխան պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները խախտելու դեպքում Բանկն իրավունք ունի պահանջների բավարարում ստանալ Հաճախորդի կողմից տրամադրված ապահովման միջոցների հաշվին:
  4. Վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել Վարկառուի այլ գույքի հաշվին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Բանկն իրավունք ունի պահանջելու պարտավորությունների վաղաժամկետ ամբողջական մարում, կամ որպես պարտավորությունների ապահովում` գրավ դրված գույքի բռնագանձում Հաճախորդի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում անկախ Հաճախորդի մեղավորության առկայությունից և/կամ անհաղթահարելի ուժի գործողությունից:
  6. Եթե Բանկի նկատմամբ ունեք չմարված պարտավորություն, ապա Ձեր կողմից պարտավորությունները կատարելու դեպքում մարումները իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
    • Տուժանք
    • Տոկոսագումարներ
    • Մայր գումար

Տեղեկատվություն երաշխավորի համար

Երաշխավորություն տրամադրելիս երաշխավորը պետք է գիտակցի երաշխավորության տրամադրման հետևանքները, այդ թվում՝ պարտապանի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում պարտավորության, տույժերի ու տուգանքների ամբողջական կատարումը երաշխավորի կողմից, վարկառուի կողմից իր պարտավորությունը չկատարելու դեպքում երաշխավորի վարկային պատմության վատանալը, ընդհուպ մինչև երաշխավորի գույքից զրկվելը:

Բանկը պարտավոր է`

  • Տրամադրել վարկային, երաշխավորության պայմանագրերի, մարման գրաֆիկի բնօրինակը կամ պատճենը՝ «Բնօրինակի հետ ճիշտ է» մակագրմամբ և անհատական թերթիկ,
  • Տրամադրել վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն,
  • Հաղորդակցումն իրականացնել երաշխավորի կողմից ընտրված եղանակով` փոստային կամ էլ.փոստի միջոցով,
  • 7 աշխատանքային օր առաջ ծանուցել պայմանագրի պայմանների փոփոխության մասին,

    Ընդ որում`

    • Բացասական փոփոխության դեպքում Բանկը պարտավոր է ներկայացնել առաջարկ, երաշխավորն այն ընդունում է կամ ոչ:
    • Դրական փոփոխության կամ նախապես տրված համաձայնության դեպքում Բանկը պարտավոր է ծանուցել փոփոխությունը հաստատելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
  • 1 օր առաջ հիշեցնել առկա պարտավորության վերաբերյալ,
  • Վարկի մարման ուշացման դեպքում՝ ամենաուշը 1 օր հետո Ձեզ տեղեկացնել այդ մասին:
    • Փաստաթղթեր
    • Պայմանագրի դադարեցման մասին տեղեկացնել 7 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վճարման պահանջ ներկայացնելու դեպքում պետք է նշի գումարը և տրամադրի նվազագույնը 7 աշխատանքային օր վճարման համար:

Դուք իրավունք ունեք`

  • Ցանկացած ժամանակ Բանկից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի չափի մասին,
  • Վարկառուից հետ ստանալու Ձեր կողմից վարկի համար վճարած գումարները, ինչպես նաև վարկառուի փոխարեն կրած այլ վնասները:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00

+374 (60) 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 23/01/22 12:07 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Commercial Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: