Փոխառել

Սարքավորումների ներմուծման գործիքներ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում` սկսած 4% տարեկան տոկոսադրույքից:

Ընդհանուր նկարագրություն

HSBC Բանկ Հայաստանն առաջարկում է առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով ներմուծել սարքավորումներ` սկսած 4% տարեկան տոկոսադրույքով և մինչև 3 տարի հետաձգված վճարման հնարավորությամբ՝ ապահովելով նվազագույն ֆինանսավորման ծախսեր և առավելագույն պաշտպանվածություն ռիսկերից:

Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում

Օգտվեք HSBC Խմբի համաշխարհային ցանցից և ավելի քան 150 տարվա փորձից:

Աշխարհի ավելի քան 50 երկրների HSBC Խմբի առևտրի ֆինանսավորման առաջադեմ փորձագետները պատրաստ են աջակցել Ձեր ներմուծման գործընթացին՝ պայմանագրի կնքման պահից մինչև սարքավորման, հիմնական միջոցի մատակարարումը՝ փաստաթղթային ակրեդիտիվի (ՓԱ) պայմանները համապատասխանեցնելով Ձեր բիզնեսի պահանջներին:

Ներմուծվող սարքավորումների հիմնական տեսակներն են՝ տարբեր նշանակության մեքենա-սարքավորումներ (շինարարական, հանքարդյունաբերական, ճանապարհաշինարարական, գյուղատնտեսական և այլն), ջերմոցային տնտեսություններ (ջերմատներ), արտադրական հոսքագծեր (պահածոների, ալկոհոլային խմիչքների, կարի արհեստամասերի և այլն), բժշկական և լաբորատոր սարքավորումներ, վերականգնվող էներգիայի սարքավորումներ:

Հիմնական առավելություններ

  • Սկսած 4% տարեկան տոկոսադրույքից:
  • Մինչև 3 տարի հետաձգված վճարման հնարավորություն:
  • Աջակցություն բանակցություններին և HSBC Խմբի առավելությունների օգտագործում:
  • Միջազգային օրենսդրության հետ կապված իրավական ռիսկերի նվազեցում:
  • Ներմուծման գործարքների իրականացման բարձր արագություն առավել շահավետ պայմաններով:

Առևտրավարկային ծառայությունների տրամադրման ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 300

Աշխատանքային ժամեր 09:00-18:00

Իմացե՛ք ավելին Առևտրի ֆինանսավորման մասին