Կառավարել

Փոխանցումներ չինական յուանով

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
HSBC Բանկ Հայաստանի միջոցով հնարավոր է իրականացնել Չինական յուանով փոխանցումներ:
  1. Չինաստանի ո՞ր քաղաքներն ու մարզերն է ընդգրկում առաջարկվող ծառայությունը:

    Չինաստանի Ժողովրդական Բանկը (ՉԺԲ) վերջերս ընդլայնել է քաղաքների և մարզերի ծածկույթը: Ներկայումս ծառայությունը ընդգրկում է Չինաստանի 20 քաղաքներ և մարզեր, այդ թվում` Շանհայը, Գուանգդոնգը, Պեկինը, Տիանժինը, Ներքին Մոնղոլիան, Լիաոնինգը, Ժիլին, Հեյլոնգջիանգը, Ջիանգսուն, Ժեյիանգը, Ֆուջիան, Շանդոնգը, Հուբեյը, Գունքսին, Հեյնան, Չոնգպինգը, Սիչուանը, Յուննան, Խիզանգը և Խինջիանգը:

  2. Հնարավոր է արդյո՞ք չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել Մայրցամաքային Չինաստանի բոլոր կազմակերպությունների հետ:

    Այո: Ի սկզբանե միայն Մայրցամաքում Գործող Կազմակերպությունները (ՄԳԿ)1 իրավունք ունեին չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել: Համաձայն ՉԺԲ-ի վերջին ծանուցման ոչ ՄԳԿ կազմակերպություններին ևս թույլատրված է արտաքին առևտրի վճարումներ իրականացնել չինական յուանով: Չինաստան ներմուծման պարագայում, երբ Մայրցամաքային Չինաստանի կազմակերպություններն են կատարելու վճարումը, արտաքին փոխանցումները հասանելի կլինեն թե' ՄԳԿ և թե' ոչ ՄԳԿ
    կազմակերպություններին: Չինաստանից արտահանման պարագայում չինական յուանով գործարքներ կարող են իրականացնել միայն ՄԳԿ-ները, իսկ ոչ ՄԳԿ-ները միայն ՉԺԲ-ի թույլտվությամբ: Ցուցակում այլ քաղաքների և մարզերի ընդգրկման հետ մեկտեղ ՄԳԿ-ների քանակը կընդլայնվի:

  3. Ո՞վ կարող է իրականացնել չինական յուանով արտաքին վճարում:

    Չինաստանի Ժողովրդական Բանկի կողմից սահմանված կարգի համաձայն ներկայումս միայն օտարերկրյա (ներառյալ հայաստանյան) կազմակերպությունները կարող են արտաքին վճարումներ իրականացնել չինական յուանով: Ծառայությունը հասանելի չէ ֆիզիկական անձ հաճախորդներին:

  4. Ինչպե՞ս կարող են հայաստանյան կազմակերպությունները պարզել, թե արդյոք Մայրցամաքային Չինաստանի իրենց գործընկեր կազմակերպությունն իրավասու է չինական յուանով արտաքին առևտրի վճարումներ իրականացնել, թե ոչ:

    Հայաստանյան կազմակերպությունները պետք է ճշտեն Մայրցամաքային Չինաստանի իրենց գործընկերների հետ, թե արդյոք նրանք իրավասու են իրենց առևտրային գործարքների դիմաց վճարել և ստանալ չինական յուան:

  5. Կան արդյո՞ք որևէ սահմանափակումներ հայաստանյան կազմակերպությունների համար: Կարող են արդյո՞ք նրանք ազատորեն փոխանակել չինական յուանն այլ արտարժույթի կամ հակառակը:

    Մայրցամաքային Չինաստանի իրավասու կազմակերպությունների հետ ներմուծմամբ կամ արտահանմամբ զբաղվող բոլոր հայաստանյան կազմակերպությունները կարող են առևտրի վճարումները կատարել չինական յուանով:

    Հայաստանյան կազմակերպությունների չինական յուանով ստացված միջոցները կարող են փոխանակվել այլ արտարժույթի, կամ օգտագործվել այլ առևտրային գործարքների վերջնահաշվարկի իրականացման համար:

  6. Հնարավոր է արդյո՞ք բոլոր տեսակի արտաքին վճարումներն իրականացնել չինական յուանով:

    Չինական յուանով արտաքին վճարումները (Չինաստանը այլ երկրների հետ) թույլատրվում են ապրանքների և ծառայությունների առևտրի վերջնահաշվարկի իրականացման կամ այլ ընթացիկ վճարումների համար: Կապիտալ ներդրումների դիմաց վճարումները ենթակա են Չինաստանի համապատասխան պետական մարմինների կանխավ հաստատմանը: Չինական յուանով գործարքները, որոնք չեն ներառում Չինաստանը, չեն կարգավորվում ՉԺԲ-ի կողմից, բայց ենթակա են կարգավորման փոխանցողի կամ շահառուի երկրի/շրջանի տեղական օրենսդրությամբ: Արդյո՞ք գոյություն ունի յուրաքանչյուր փոխանցման համար առավելագույն գումարի որևէ սահմանափակում:

    Չինական յուանով իրականացվող յուրաքանչուր փոխանցման համար առավելագույն գումարի որևէ սահմանափակում գոյություն չունի: Այնուամենայնիվ, փոխանցվող գումարը պետք է համապատասխանի առևտրի (ապրանքների և ծառայությունների առևտրի) իրական ծավալներին և այն չպետք է գերազանցի առևտրային գործարքի գումարը:

  7. Որո՞նք են չինական յուանով արտաքին առևտրի վճարումների ներքո իրականացվող առևտրային գործարքների ձևերը:

    Չինական յուանի համար կիրառելի են առևտրի իրականացման այն բոլոր մեթոդները, որոնք կիրառելի են այլ արժույթների համար, ինչպիսիք են ակրեդիտիվը, փաստաթղթային ինկասոն և փոխանցումները:

Կարևոր նշումներ

Չինական յուանով փոխանցման ընթացիկ կանոնները կարող են ժամանակ առ ժամանակ փոփոխվել Չինաստանի իրավասու մարմինների կողմից: Բանկը պարտավորություն չի կրում տեղեկացնել հաճախորդներին այդ փոփոխությունների մասին և պարտավոր չէ հատուցել այն վնասները, որոնք փոխանցողները կարող են կրել սահմանված կանոնները խախտելու պատճառով: Յուրաքանչյուր փոխանցում, որը կատարվել է գործող կանոնների խախտմամբ կարող է չկատարվել և հետ վերադարձվել գործընկեր բանկի կողմից:

Չինական յուանով փոխանցումների դեպքում կիրառվող գանձումների համար այցելե´ք Դրամական փոխանցումներէջը:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00