Ինկասոն բավականին տարածված վճարման մեթոդ է միջազգային առևտրում, որը հասանելի է թե՛ ներմուծողներին (գնորդ) և թե՛ արտահանողներին (վաճառող): Ինկասոն ենթադրում է, որ ապրանքների առաքումից հետո վաճառողն առաքման փաստաթղթերը ներկայացնում է իր բանկին, և բանկն այդ փաստաթղթերն ուղարկում է գնորդի բանկին՝ հրահանգելով տրամադրել փաստաթղթերը գնորդին վճարման դիմաց կամ հետաձգված վճարման մուրհակի ընդունման (ակցեպտ) դիմաց:
Ինկասոն ապահովում է ձեր մատակարարներին վճարման հավաստիացում և պաշտպանում է Ձեր շահերը՝ հավաստելով, որ ապրանքներն առաքվել են նախապես համաձայնեցված բնութագրերին համապատասխան նախքան վճարումն իրականացնելը: Դուք հնարավորություն եք ստանում ապրանքների դիմաց վճարում իրականացնել կամ ընդունել վճարման պարտավորությունը ներկայացված փաստաթղթերին ծանոթանալուց հետո միայն՝ դրանով իսկ բարելավելով դրամական հոսքերի կառավարումը: