Ներմուծման սակագներ

Փաստաթղթային ակրեդիտիվ (ՓԱ)

Թողարկման վճար 1. Մինչև 91 օր ժամկետով ՓԱ-ի դեպքում-թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:
2. 91 և ավելի օր ժամկետով ՓԱ-ի դեպքում - մինչև 91 օրը՝ թողարկվող ՓԱ-ի գումարի 0.5%-ի չափով, 91-րդ օրվանից սկսած՝ յուրաքանչյուր օրվա համար թողարկվող ՓԱ-ի գումարի 0.005%-ի չափով, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ:
Թողարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ՓԱ-ի թողարկման պահին` միանվագ և ՓԱ-ի դադարեցման կամ վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճար
  • Տարեկան 4% հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 30,000 ՀՀ դրամ, որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո:
  • Դրամական միջոցների գրավով ապահովված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) դեպքում՝ տարեկան 1% - հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարի նկատմամբ և համամասնորեն հաշվարկված հավելյալ ժամանակահատվածի համար, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ որը գանձվում է Բանկի կողմից ՓԱ-ի ներքո պահանջվող փաստաթղթերը ստանալու և Հաճախորդին այդ մասին ծանուցելուց հետո:
Հետաձգված վճարմամբ մուրհակի թողարկման վճարը մուրհակի մասնակի կամ ամբողջական վաղաժամկետ մարման դեպքում վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չէ:
Հաստատող/Զեղչող բանկի վճարներ ՓԱ-ի հաստատման, փաստաթղթերի ստուգման, մուրհակի հետաձգված վճարման և զեղչման կապակցությամբ: Հաստատող/Զեղչող բանկի կողմից կիրառվող բոլոր վճարները և ծախսերը, որոնք յուրաքանչյուր դեպքում Բանկի կողմից ծանուցվում են Հաճախորդին և գանձվում են:
Փոփոխության վճար
  • 25,000 ՀՀ դրամ, յուրաքանչյուր փոփոխության թողարկման դեպքում:
  • Գումարի ավելացման կամ ժամկետի երկարաձգման դեպքում փոփոխությունների համար լրացուցիչ կգանձվի համամասնորեն հաշվարկված համապատասխան Թողարկման վճար:
  • Ապահովման միջոցի փոփոխության դեպքում թողարկման վճարը համապատասխանաբար վերանայվում է ըստ գործող սակագների:
  • ՓԱ-ի դադարեցումը համարվում է փոփոխություն:
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների:
Անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի վճար Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն(ներ) պարունակող յուրաքանչյուր փաթեթի համար Բանկը կգանձի թողարկած ՓԱ-ի դիմաց վճար՝ գործարքի արժույթին համապատասխան արժույթով, 125 պայմանական միավորի չափով` համարժեք ՀՀ դրամով:
Վճարում է արտահանողը` շահառուն:
Ուշացման վճար 0.1%՝ հաշվարկված մուրհակի (ներկայացված փաստաթղթերի) գումարից յուրաքանչյուր ամսվա համար և համամասնորեն հաշվարկված դրա մի մասի համար, նվազագույնը` 5,000 ՀՀ դրամ, եթե անհամապատասխանությունների ծանուցման ամսաթվից 5 աշխատանքային օրվա ընթացքում Հաճախորդի վճարման/մերժման հրահանգները չեն ստացվել Բանկի կողմից:
Փաստաթղթերի ստուգում Անվճար


Փաստաթղթային ինկասո

Ծանուցման վճար 0.2% հաշվարկված ինկասոյի գումարից, նվազագույնը` 15,000 ՀՀ դրամ, գանձվում է ծանուցման դեպքում` միանվագ:
Փոփոխության վճար 15,000 ՀՀ դրամ
Վճարման/փոխանցման միջնորդավճար Համաձայն Բանկի` կազմակերպությունների համար Ծառայությունների սակագների:

 

1 Կախված թողարկող բանկի և երկրի ռիսկերից

Այլ սակագներ

  • Նախկինում տրամադրված/արխիվացված փաստաթղթերի/նյութերի պատճենների տրամադրում` 3,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր փաստաթղթի համար1:
  • Ստացված հաղորդագրությունների իսկության հավաստում և ծանուցում` 25,000 ՀՀ դրամ յուրաքանչյուր հաղորդագրության համար:
  • Հաղորդագրությունների ուղարկման վճարը (յուրաքանչյուրը` 3,000 ՀՀ դրամ), փոստային ծառայության ծախսերը (համաձայն հաշիվ-ապրանքագրի), թղթակից բանկերի միջնորդավճարները և չնախատեսված այլ ծախսերը, եթե այդպիսիք կան, լրացուցիչ կգանձվեն հաճախորդի հաշիվներից` հետագայում ծանուցելով:
  • Բանկային երաշխիքների, փաստաթղթային ակրեդիտիվների և պահուստային ակրեդիտիվների թողարկման համար լրացուցիչ գանձվում է 10,000 ՀՀ դրամ ծառայության մատուցման միանգամյա վճար:
  • Բանկի` առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր վճարներն ամբողջությամբ գանձվում են ծառայությունների տրամադրումից առաջ` ՀՀ դրամով, եթե վճարվում են Բանկին:

1 Ներառյալ ԱԱՀ

Զանգահարեք մեզ՝

Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Commercial Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: