Արժեթղթերի պահառության գործունեությունը արժեթղթերի պահպանության, պահառության և արժեթղթերի նկատմամբ իրավունքների հաշվառման ու փոխանցման գործունեությունն է:
Արժեթղթերի պահառության շրջանակներում Բանկը հաճախորդներին առաջարկում է հետևյալ ծառայությունները`
2013 թ. Ապրիլի 16-ին ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին շնորհվել է «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի» կարգավիճակ (ԿՇՀՀԱ):
Հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարման ծառայությունների մատուցման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի վնասների փոխհատուցման համար, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում:
Արժեթղթերի պահառության գործունեության կանոններ (PDF, 4.53MB)
Պահառության ծառայությունների մատուցման սակագները ներկայացված են ստորև, ինչպես նաև ≪Ներդրումային ծառայություններ_ Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար≫բուկլետում:
ՀՀ պետական պարտատոմսեր (ՀՀ դրամով արտահայտված) |
Սակագներ |
Արժեթղթերի հաշվի բացում | 10 000 ՀՀ դրամ |
Արժեթղթերի հաշվի սպասարկում* | 0.2% տարեկան (եռամսյակային վճարմամբ) նվազագույնը` եռամսյակը 10 000 ՀՀ դրամ. գանձվում է պորտֆելի միջին օրական մնացորդի նկատմամբ |
Արժեթղթերի մուտքագրում հաճախորդի հաշվին | Անվճար |
Արժեթղթերի փոխանցումներ | |
Ներպահառուական | 2 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր արժեթուղթը) |
Միջպահառուական | 10 000 ՀՀ դրամ (յուրաքանչյուր արժեթուղթը) |
Տեղեկանքների/Քաղվածքների տրամադրում | Համաձայն Բանկի Ծառայությունների սակագների |
*Արժեթղթերի հաշվի սպասարկման միջնորդավճար չի գանձվում, եթե տվյալ եռամսյակի ընթացքում արժեթղթերի գործարք չի կատարվել և հաշվում արժեթղթեր չեն հաշվառվել:
Ներդրումային ծառայություններ_ Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար: (PDF, 599KB)
Բանկի կողմից պահառության ծառայությունները մատուցվում են Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի համապատասխան լիազորություն ունեցող աշխատակիցների կողմից, որոնք Բանկի կազմում և նրա անունից ընդունում, փոխանցում և կատարում են Հաճախորդների Հանձնարարականները: Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը գտնվում է Բանկի գլխամասում հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0009, Տերյան 66: Այնուամենայինիվ, պահառության ծառայություների հանձնարարականները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից և՛ թղթային և՛ Էլեկտրոնային տարբերակներով՝ համաձայն Բրոքերային և Պահառության Ծառայությունների Մատուցման Կանոնների:
Պահառության ծառայությունների դիմաց Հաճախորդը Պահառուին վճարում է միջնորդավճարներ` համաձայն Պահառության ծառայությունների մատուցման պահին գործող Պահառուի կողմից հաստատված և հրապարակված սակագների:
Պահառուի կողմից գանձվող միջնորդավճարների չափը սահմանվում է հիմք ընդունելով Հաճախորդին մատուցվող Պահառության ծառայությունների բնույթը և ծավալը:
Պահառուն Պայմանագրով նախատեսված միջնորդավճարները որպես կանոն գանձում է Հաճախորդի` Պահառուի մոտ սպասարկվող դրամային հաշվից համաձայն սակագներում նշված ժամկետների: Հաճախորդի դրամային հաշվին անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում Պահառուն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթ ելքագրել Հաճախորդի արտարժութային հաշվից, արտարժույթը փոխանակել ՀՀ դրամի` տվյալ օրվա համար Պահառուի կողմից սահմանված գնման փոխարժեքով:
Պահառուն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սակագները` այդ փոփոխությունների մասին նախապես փոփոխված սակագների կիրառումից առնվազն 14 (տասնչորս) օր առաջ ծանուցելով Հաճախորդին:
Սակագների փոփոխության մասին ծանուցումը կատարվում է Պահառուի կողմից այդ մասին Պահառուի ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու և/կամ Պահառուի մասնաճյուղերում համապատասխան հասանելի վայրում հայտարարություն փակցնելու միջոցով:
Հաճախորդից հանձնարարականներ և ցուցումներ ստանալու դեպքում հաճախորդի հետ կապի իրականացման կարգը և ժամկետները կարգավորվում են Բանկի Պահառության Գործունեության Կանոններով:
Հանձնարարականը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հանձնարարականը ներկայացված է համարվում, եթե այն ներկայացվել է Հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից, ուղարկվել է նախապես փոխհամաձայնեցված և Պայմանագրում ամրագրված էլեկտրոնային կապի միջոցով:
Հաճախորդի Հանձնարարականը համարվում է ներկայացված այն Բանկի կողմից ընդունվելու պահից: Թղթային ձևով ներկայացված Հանձնարարականը համարվում է ընդունված Պատասխանատու աշխատակցի կողմից Հանձնարարականի ստորագրված օրինակի` Հաճախորդին վերադարձի պահից, իսկ էլեկտրոնային ձևով՝ Հաճախորդին ընդունումը հավաստող համապատասխան հաղորդագրության ուղարկման պահից:
Մինչև ժամը 14:00-ն ստացված Հանձնարարականների կատարումն իրականացվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Հանձնարարականի կատարումը ենթադրում է միջոցների (Արժեթղթերի և/կամ դրամական միջոցների) փոխանցում/դեպոնացում ֆոնդային բորսայի կամ ՀԿԴ-ի տեխնիկական հաշիվներին, ապա Հանձնարարականը կատարվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:
Ժամը 14:00-ից հետո Բանկի կողմից ընդունված Հանձնարարականների կատարումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:
Պահառուի կողմից հաշվետվությունները տրամադրվում են պահառության գործառնության կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Հաճախորդի տեղեկությունների քարտում համապատասխան նշում կատարելու եղանակով: Հաճախորդի տեղեկությունների քարտում հաշվետվությունների տրամադրման եղանակի վերաբերյալ նշումների բացակայության դեպքում Պահառուն պարտավոր է փաստաթղթերը տրամադրել բացառապես Հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին:
Պահառուական Ծառայության Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով, բացառությամբ պայմանագրի գործողությունը դադարում է արժեթղթերի հաշիվներով քսանչորս ամիս անընդմեջ որևէ գործարք չկատարելու և այդ հաշիվների մնացորդը զրոյական լինելու դեպքում:
Արժեթղթերի սպասարկումը և սպասարկման դադարեցումն իրականացվում է Պահառուի կողմից սպասարկվող Արժեթղթերի ցուցակում Արժեթղթի ընդգրկման և հեռացման միջոցով:
Պահառուի կողմից սպասարկվող Արժեթղթերի ցուցակը տրվում է Հաճախորդին նրա հարցման հիման վրա:
Արժեթղթերի սպասարկումը Պահառուի կողմից կարող է դադարեցվել Արժեթղթերի մարման կամ չեղարկման, ինչպես նաև ՀՀ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:
Պահառուն իրավունք չունի դադարեցնել Արժեթղթերի սպասարկումը, եթե այդ Արժեթղթերը հաշվառված են Հաճախորդի Արժեթղթերի հաշվում, բացառությամբ ստորև նշված դեպքերի:
Պահառուն պարտավոր է պահառության գործունեության դադարեցման,ինչպես նաև պահառության պայմանագրի դադարեցման, Պահառուի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ դադարելու, Պահառուի լուծարման դեպքերում տեղեկացնել Հաճախորդներին այդ մասին 1 շաբաթվա ընթացքում: Հաճախորդը պարտավոր է 30 օրյա ժամկետում Պահառուին տրամադրել բոլոր անհրաժեշտ տվյալները իրեն պատկանող Արժեթղթերը այլ պահառուի (այդ թվում՝ օտարերկրյա պահառուի) մոտ Հաճախորդի անունով վերագրանցելու համար: Հաճախորդներին պատկանող Արժեթղթերի փոխանցումն այլ պահառուների մոտ հաշվառելու նպատակով իրականացվում է Հաճախորդի Հանձնարարականը ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Հաճախորդներին պատկանող Արժեթղթերի փոխանցումն իրականացվում է սույն Արժեթղթերի Պահառության Գործնեության Կանոնների 8-րդ բաժնում նկարագրված կարգով:
Արժեթղթերի Պահառության Գործնեության Կանոնների 12.5 կետով սահմանված դեպքում և ժամկետում Հաճախորդից ցուցում չստանալու պարագայում, Արժեթղթերը Հաճախորդի անունով վերագրանցվում են անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրում՝ Պահառուի և ռեեստրավարի (Կենտրոնական դեպոզիտարիայի) միջև կնքված
համապատասխան պայմանագրով սահմանված կարգով: Պահառուն փոխհատուցում է պահառության իրականացման ժամանակ իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ ձևով կատարելու արդյունքում Հաճախորդին պատճառված վնասը, եթե չապացուցվի, որ վնասներն առաջացել են անհաղթահարելի ուժի պատճառով կամ Հաճախորդի մեղքով:
Պահառուն պարտավոր է ապահովել պահառության հաշվառման համակարգված և Հաճախորդների Արժեթղթերի հաշիվներում սպասարկվող Արժեթղթերի ցուցակից հեռացված Արժեթղթերի հաշվառման և դրանցով կատարված գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների պահպանումը:
Շահերի բախման կանխարգեմանն ուղղված քաղաքականություն
Հաճախորդի Արժեթղթերի հաշվում պահառության յուրաքանչյուր գործառնության կատարման ավարտին կազմվում և Հաճախորդին է տրամադրվում գործառնության կատարման կամ մերժման մասին հաշվետվություն:
Պահառուի կողմից հաշվետվությունները տրամադրվում են պահառության գործառնության կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում` Հաճախորդի տեղեկությունների քարտում համապատասխան նշում կատարելու եղանակով: Հաճախորդի տեղեկությունների քարտում հաշվետվությունների տրամադրման եղանակի վերաբերյալ նշումների բացակայության դեպքում Պահառուն պարտավոր է փաստաթղթերը տրամադրել բացառապես Հաճախորդին կամ նրա լիազոր ներկայացուցչին:
Տեղեկությունների փոխանակման ճկունության ապահովման նպատակով Հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից կարող է ընտրվել հաշվետվությունների տրամադրման մեկից ավելի եղանակ (օրինակ` օգտագործել էլեկտրոնային կապի միջոցները` պայմանով, որ հաշվետվության կամ քաղվածքի բնօրինակը տրամադրվի փոստային ծառայությունների միջոցով կամ Պահառուի գլխավոր գրասենյակում): Օտարերկրյա պահառուների կողմից Պահառուի մոտ բացված անվանատիրոջ հաշվով կատարված գործառնությունների վերաբերյալ հաշվետվությունները Պահառուի կողմից կարող են ներկայացվել Պայմանագրով համաձայնեցված միջազգային միջբանկային վճարահաշվարկային համակարգերի միջոցով (մասնավորապես` SWIFT և այլ համակարգերով):
Եթե Հաճախորդը կամ նրա լիազոր ներկայացուցիչը հաշվետվության տրամադրման պահից 5 օրվա ընթացքում Պահառուին չի ներկայացնում պահառության գործառնության արդյունքների վերաբերյալ առարկություններ, այդ գործառնությունը և Արժեթղթերի հաշվում Արժեթղթերի առկա մնացորդները համարվում են հաստատված:
Պահառուն պարտավոր է նախապես հաստատված հաճախականությամբ (օրինակ` ամսական, եռամսյակային կամ առավելագույնը տարեկան կտրվածքով) Հաճախորդներին քաղվածքներ ներկայացնել իրենց հաշիվների շարժի և մնացորդի վերաբերյալ: Ներկայացվող հաշվետվությունները պետք է ներառեն ՀՀ իրավական ակտերով սահմանվող տեղեկություններ:
Բանկը պահառության ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված ՀՀ տարածքում ազատ շրջանառության իրավունքով շրջանառվող ՀՀ արժույթով արտահայտված Պետական պարտատոմսերի համար:
Բանկը տեղեկացնում է Հաճախորդին այն մասին, որ արժեթղթերում ցանկացած ներդրում իր բնույթով հանդիսանում է ռիսկային: Արժեթղթերի շուկայում (ՀՀ դրամով արտահայտված պետական պարտատոմսերի շուկա) գործարքներ կատարելիս ներդրողն առնչվում է հետևյալ ռիսկերի հետ`
Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC
Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: