Հայաստանի Հանրապետության Պետական Պարտատոմսեր
ՀՀ պետական կարճաժամկետ, միջին ժամկետայնության և երկարաժամկետ պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության անունից և ապահովված են պետության ողջ ունեցվածքով:
ՀՀ ՊԿՊ մինչև 1 տարի ժամկետայնություն ունեցող պետական պարտատոմսերն են, որոնք թողարկվում են զեղչով/դիսկոնտով անվանական արժեքի նկատմամբ: ՀՀ ՊԿՊ-ում ներդրողը կարող է պահել պարտատոմսերը մինչև մարման ժամկետը և այնուհետև հետ ստանալ անվանական արժեքի գումարի 100%-ը; ներդրողի եկամտաբերությունը այս պարագայում կկազմի ձեռք բերման գնի և անվանական արժեքի տարբերությունը: Եթե ՀՀ ՊԿՊ վերավաճառվեն երկրորդային շուկայում, այս պարագայում ներդրողի եկամտաբերությունը կկազմի ձեռք բերման և վաճառքի գների տարբերությունը:
ՀՀ Պետական Պարտատոմսերը համարվում են հուսալի ներդրումներ, քանի որ ապահովված են Հայաստանի Հանրապետության ողջ ունեցվածքով:
Առավելություններ
ՀՀ ՊՄՊ և ՊԵՊ միջին ժամկետայնությամբ և երկարաժամկետ պարտատոմսեր են, որոնք կախված շուկայական իրավիճակից թողարկվում են զեղչով/դիսկոնտով կամ հավելավճարով անվանական արժեքի նկատմամբ և ունեն ֆիքսված կուպոնով եկամտաբերություն:
ՀՀ ՊՄՊ և ՊԵՊ-ում ներդրողը կարող է պահել պարտատոմսերը մինչև մարման ժամկետը և այնուհետև հետ ստանալ անվանական արժեքի գումարի 100%-ը և կուպոնը (կուպոնի արժեքը մուտքագրվում է հաճախորդի հաշվին տարին երկու անգամ); ներդրողի եկամտաբերությունը այս պարագայում կկազմի ձեռք բերման գնի և կուպոնի արժեքների հանրագումարը: Եթե ՀՀ ՊՄՊ և ՊԵՊ վերավաճառվեն երկրորդային շուկայում, այս պարագայում կկազմի կուտակված կուպոնի, ինչպես նաև ձեռք բերման և վաճառքի գների տարբերության հանրագումարը :
Առավելություններ
Հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի վնասների փոխհատուցման համար, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Ներդրումային ռիսկը կախված է Հաճախորդի կողմից ընտրված ներդրման տեսակից, ներդրումային երկրից և կազմակերպության վարկանիշից, արժույթից, ներդրումային ժամկետից և այլն:
ՀՀ պետական պարտատոմսերում ներդրումային ծառայությունների սակագները ներկայացված են Ներդրումային ծառայություններ_Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար բուկլետում:
Ներդրումային ծառայություններ_ Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար: (PDF, 599KB)
Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC
Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:
Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.
Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: