Ընթացիկ հաշիվ

Ընթացիկ հաշիվն առաջին քայլն է դեպի HSBC միջազգային ցանց և հնարավորություններ:

Ընթացիկ հաշիվը սպասարկվում է AMD, USD, EUR, GBP, RUB, AED, AUD, CAD, CHF, CNY, HKD, JPY արժույթներով։ Անկախ Ձեր ընթացիկ հաշվի արժույթից, հնարավոր են նաև հաշվի արժույթից տարբերվող և բանկի կողմից սպասարկվող այլ արժույթներով գործառնություններ ևս: Ընդ որում, նման դեպքերում արտարժույթի փոխանակման ցանկացած գործարք իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով: Ընթացիկ հաշվով իրականացվող գործառնություններից են դրամական միջոցների կանխիկ մուտքը/ելքը, փոխանցումները, արտարժույթի փոխարկումները:

Հաշիվը կակտիվացվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց և դրանք Բանկի կողմից ընդունվելուց հետո 3-5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հնարավոր է պահանջվի ավելի երկար ժամանակահատված (մինչև 60 օրացուցային օր): Առաջին անգամ Բանկի հետ գործարար հարաբերություն հաստատելու համար անհրաժեշտ է մոտենալ գլխամասային գրասենյակ:

Կախված պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության ցանկից` հաճախորդները կտեղեկացվեն դրանց ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից` կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Բանկային հաշվի շրջանառության և միջին մնացորդի ցուցանիշները կարևոր գործոն են հանդիսանում հաճախորդի հետ հետագա համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից, ինչպես նաև հաշվի են առնվում բազմատեսակ առևտրավարկային ծառայությունների տրամադրման մասին որոշումներ կայացնելիս:

HSBC Բանկ Հայաստանն անհատական մոտեցում է ցուցաբերում իր հաշվետերերի նկատմամբ և կարող է անհատական արտոնյալ սակագներ առաջարկել իր հաճախորդների հետ հետագա համագործակցությունը զարգացնելու նկատառումներից ելնելով: Հաշվետերերին տրամադրվող արտոնյալ սակագները կարող են կիրառվել նաև մուտքային և ելքային փոխանցումների, կանխիկացման, արտարժութային գործարքների նկատմամբ:

Հաճախորդի բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա: Առանց Հաճախորդի կարգադրության Հաճախորդի հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից կայացրած որոշումների հիման վրա։ Հաճախորդը կտեղեկացվի իր հաշվից միջոցների բռնագանձման մասին` բռնագանձման որոշումը Բանկի կողմից կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ընթացիկ հաշվի սակագներ և հաշվով գործառնություններ

Հաշվի բացման վճար 5 000 ՀՀ դրամ
Լրացուցիչ հաշվի բացման վճար 3 000 ՀՀ դրամ
Նվազագույն մուտք Չի պահանջվում

 

Բանկում դրամական միջոցների մուտքագրումները և ելքագրումները կարող են իրականացվել Բանկի ցանկացած մասնաճյուղում` Հաճախորդի ներկայացուցչի լիազորությունները և ինքնությունը հաստատող Բանկի համար ընդունելի բավարար փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Կանխիկ միջոցները մուտքագրվում են բանկային հաշիվներին այդ գումարների ներկայացման պահին (եթե նախապես այլ համաձայնագիր ստորագրված չէ Բանկի և Հաճախորդի միջև): Բանկային հաշվից կանխիկ ելքագրումը կատարվում է անմիջապես` Հաճախորդի պահանջով: Բանկի կողմից սահմանված սահմանաչափերը գերազանցող գումարների կանխիկացման դեպքում անհրաժեշտ է մեկ օր առաջ տեղյակ պահել Բանկին: Վերոնշյալ սահմանաչափերին Հաճախորդները կարող են ծանոթանալ Բանկի ցանկացած մասնաճյուղում:

Ընթացիկ հաշիվները կարող են տնօրինվել ինչպես այցելելով բանկ, այնպես էլ ինտերնետային/մոբայլ և հեռախոսային բանկային ծառայութունների միջոցով:

Բանկը հաշիվը փակում է համապատասխան հաշվի փակման դիմումը ստանալուց հետո առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե ՀՀ օրենսդրությամբ կամ Բանկի ներքին ընթացակարգերով հաշվի օգտագործման կամ հաշվի փակման գործընթացը սահմանված ժամկետում կազմակերպելու հետ կապված սահմանափակումներ առկա չեն։

Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող հաշիվ(ներ)ը, որի/որոնց միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը ցանկացած պահի դրությամբ երեք ամիս անընդմեջ փոքր է 5.000.000 ՀՀ դրամից , կարող է/են փակվել Բանկի միակողմանի որոշմամբ:

Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող որևէ հաշվով 12 ամիս անընդմեջ Հաճախորդի կողմից որևէ գործարք չկատարելու դեպքում Բանկն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել հաշվի սպասարկումը և փակել այդ հաշիվը:

Ընթացիկ հաշվի փակման համար վճարներ չեն գանձվում։

Դրամական փոխանցումների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «Դրամական Փոխանցումներ» ծառայության էջում:

Հաշվից տեղեկանքների, քաղվածքների և մատուցվող այլ ծառայությունների մասին տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ «Այլ Ծառայություններ» բաժնում:


Սպասարկման ամսական վճար

Անկախ այն փաստից թե արդյոք հաճախորդը հաշիվն օգտագործում է, թե ոչ, յուրաքանչյուր ընթացիկ հաշվից գանձվում է սպասարկման ամսական վճար` 5001 ՀՀ դրամի չափով:


Լրացուցիչ տարեկան սպասարկման վճար

Կիրառվում է միայն դեսպանատների հաշիվների նկատմամբ:

Բանկը յուրաքանչյուր տարի կկիրառի և կգանձի լրացուցիչ տարեկան սպասարկման վճար` 1.900.0002 ՀՀ դրամ գումարի չափով:


Միջին եռամսյակային մնացորդ

Եթե Հաճախորդի՝ Բանկում սպասարկվող բոլոր հաշիվների միջին եռամսյակային մնացորդների հանրագումարը որևէ ամսվա առաջին աշխատանքային օրվա դրությամբ` նախորդող երեք ամիսների համար, փոքր է 5.000.000 ՀՀ դրամից (կամ արտարժութային հաշիվների դեպքում դրան համարժեք արտարժույթից), ապա յուրաքանչյուր ամիս գանձվում է լրացուցիչ սպասարկման վճար՝ 100.0002 ՀՀ դրամի չափով:


Առավելագույն մնացորդ

Հաճախորդի հաշվի կրեդիտային մնացորդը (Բանկում մի քանի հաշիվ ունենալու պարագայում միասին վերցրած բոլոր հաշիվների կրեդիտային մնացորդների հանրագումարը, ստորև` Մնացորդ) որևէ օրվա վերջի դրությամբ 9.500.000.000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը գերազանցելու դեպքում (Գերազանցող մնացորդ), սկսած գերազանցելու օրվան հաջորդող 1-ին օրվանից, Հաճախորդն օրական կտրվածքով պարտավոր է վճարել հաշվի սպասարկման օրական լրացուցիչ վճար, Մնացորդի տարեկան 3 տոկոսի չափով:

Ընդ որում`

Յուրաքանչյուր օրվա համար օրական լրացուցիչ վճարը ենթակա է գանձման ՀՀ դրամով հաջորդ օրը:

Սույն կետի իմաստով՝

  • Արտարժութային հաշիվների մնացորդի, Գերազանցող մնացորդի հաշվարկման և լրացուցիչ վճարի գանձման նպատակով հիմք է ընդունվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գործարքին նախորդող/ընթացիկ օրվա համար հրապարակված արտարժույթի միջին փոխարժեքը (կախված գործարքի/գործառնության ժամից), եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև:
  • Բանկային հաշիվներում առկա միջոցների նկատմամբ Բանկի կողմից կիրառվող տոկոսադրույքը կազմում է 0%:

1 Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գործարքին նախորդող/ընթացիկ օրվա համար հրապարակված արտարժույթի միջին փոխարժեքը (կախված գործարքի/գործառնության ժամից), եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև
2 Արտարժույթային հաշվից գանձման դեպքում փոխանակումն իրականացվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գործարքին նախորդող/ընթացիկ օրվա համար հրապարակված արտարժույթի միջին փոխարժեքը (կախված գործարքի/գործառնության ժամից), եթե այլ բան նախատեսված չէ Բանկի և Հաճախորդի միջև:

Կորպորատիվ բանկոմատային քարտեր

Դուք այլևս կարիք չունեք այցելել բանկի մասնաճյուղեր կանխիկ գործարքներ իրականացնելու համար: Կազմակերպության լիազոր աշխատակիցները/ղեկավարները կարող են իրենց կանխիկ գործարքներն իրականացնել նաև բանկոմատային քարտերի միջոցով 24/7 ռեժիմով:

Կորպորատիվ բանկոմատային քարտերը մեր կորպորատիվ հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվելու կազմակերպության միջոցներից արագ և արդյունավետ ճանապարհով:

Ծառայությունը թույլ է տալիս կազմակերպության տնօրենին կամ այլ լիազորված անձանց կազմակերպության միջոցները կանխիկացնել HSBC Բանկ Հայաստանի բանկոմատային ցանցից:

Առավելություններ`

  • Կանխիկացման գործարքներ առանց կանխիկացման վճարի:
  • Փոխանցումներ կազմակերպության հաշիվների միջև կամ Բանկի այլ հաշիվներին:
  • Կազմակերպության հաշիվների մնացորդների ստուգում:
  • Արտարժույթի փոխանակման գործարքներ:

Կորպորատիվ բանկոմատային քարտերի սակագներ

Առաջին 3 քարտերի թողարկում1 Անվճար
Հավելյալ քարտի թողարկում1 3.000 ՀՀ դրամ
Քարտի վերաթողարկում 3.000 ՀՀ դրամ
Ամսական սպասարկում2 1.000 ՀՀ դրամ
Փոխանցում HSBC Բանկ Հայաստանում սպասարկվող հաշիվների միջև Անվճար
Փոխանցման օրական սահմանաչափ3 3.000.000 ՀՀ դրամ
Կանխիկի դուրսբերում Բանկին պատկանող բանկոմատներից Անվճար
Կանխիկի դուրսբերման օրական սահմանաչափ3 500.000 ՀՀ դրամ

1 Թողարկվող առաջին երեք քարտերը տրամադրվում են անվճար: Չորրորդ քարտից սկսած յուրաքանչյուր քարտի համար գանձվում է հավելյալ քարտի թողարկման վճար:
2 Ամսական սպասարկման վճարը գանձվում է յուրաքանչյուր ամսվա սկզբում` նախորդ ամսվա համար:
3 Քարտով կատարված գործարքների օրական սահմանաչափը հանդիսանում է ընդհանուր սահմանաչափ Կազմակերպությանը թողարկված բոլոր քարտերի համար:

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Bussiness Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: