Բանկային հաշվի բացման համար պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության ցանկ*

  • Իրավաբանական անձի հաշվի բացման դիմում-պայմանագիր` ստորագրված և առկայության դեպքում կնքված իրավաբանական անձի/առանձնացված ստորաբաժանման լիազորված անձի կողմից
  • Կանոնադրություն**
  • Պետական գրանցման/հաշվառման վկայական, իսկ առկայության դեպքում` նաև լիցենզիա**
  • Հիմնադրի իրավասու մարմնի կողմից առանձնացված ստորաբաժանման համապատասխան ղեկավարներին կամ այլ ներկայացուցիչներին տրամադրված լիազորագիր Բանկի համար ընդունելի վավերացմամբ` Բանկում բանկային հաշիվ բացելու և գործարքներ կատարելու վերաբերյալ (մասնաճյուղերի և ներկայացուցչությունների համար)**
  • Իրավասու մարմնի որոշումը կամ արձանագրությունը` գործադիր մարմնի ղեկավարի (ղեկավարների) նշանակման վերաբերյալ (ՀՀ տարածքից դուրս գրանցված իրավաբանական անձանց համար)**
  • Քաղվածք բաժնետերերի ռեեստրից (բաժնետիրական ընկերությունների համար)
  • Բարդ սեփականատիրական կառուցվածքի դեպքում իրավաբանական անձի ամբողջական սեփականատիրական կառուցվածքը հաստատող փաստաթղթեր (ամբողջական սեփականատիրական կառուցվածք է համարվում մինչև ֆիզիկական անձ, կառավարություն կամ ֆոնդային բորսայում ցուցակված կազմակերպություն հասնող կառուցվածքը)
  • Իրավաբանական անձի որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց ցանկ: Որոշիչ պաշտոն զբաղեցնող անձանց օրինակներ են` տնօրեն, փոխտնօրեն, ֆինանսական տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ և այլն:
  • Իրավաբանական անձի որոշիչ պաշտոն զբաղեցնող/լիազորված անձանց և տնօրենի անձնագրերի/անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ և կոնտակտային տվյալներ (էլ.փոստի հասցե և հեռախոսահամար), ինչպես նաև ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) 10 և ավելի տոկոսին տիրապետող ֆիզիկական անձանց և Բանկի պահանջով` այլ իրական շահառուների անձնագրերի պատճեններ
  • Իրավաբանական անձի վերջին տարվա ֆինանսական հաշվետվություներ
  • Բիզնես գործունեության մանրամասն նկարագիր
  • Ընկերության հաճախորդների հիմնական խմբերը (օրինակ ՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ)
  • Երկրներ, որտեղ բիզնեսը ծավալում է գործունեություն
  • Երկրներ, որոնց հետ սահմանված են առևտրային կապեր
  • Բանկային ծառայությունների շրջանակ, որոնք կարող են հետաքրքրել
  • Բանկի կողմից պահանջվող այլ տեղեկատվություն  

Նշումներ

*Հաճախորդը պարտավորվում է Բանկի կողմից պահանջվող տեղեկությունները տրամադրել Բանկի կողմից պահանջվող ձևով, անհրաժեշտության դեպքում համապատասխան հաստատմամբ: Հայաստանից դուրս թողարկված կամ տրամադրված փաստաթղթերը պետք է լինեն նոտարական վավերացմամբ` հաստատված ապոստիլով կամ համապատասխան պետության այլ իրավասու մարմինների կողմից, բացառությամբ` ԱՊՀ երկրների և Վրաստանի, որոնց դեպքում փաստաթղթերը Բանկ են ներկայացվում միայն նոտարական վավերացմամբ:

** Փաստաթղթերի բնօրինակները վերադարձվում են հաճախորդին, իսկ պատճենները պահվում են Բանկում:

Հիմնական փաստաթղթերի ցուցակը ներկայացված է վերևում, սակայն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգը և ժամկետները Հաճախորդներին կներկայացվի անհատապես: Անհրաժեշտության դեպքում բանկը իրավասու է պահանջել նաև այլ փաստաթղթեր:

Բանկը կարող է Հաճախորդի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրել և տրամադրել Էյչ-Էս-Բի-Սի խմբի մեջ մտնող ընկերություններին և օտարերկրյա իրավասու մարմիններին` ֆինանսական հանցագործությունների ռիսկի կառավարման գործողությունների, հարկային համապատասխանության պարտավորություններն ապահովելու, ինչպես նաև Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00

+374 (60) 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Commercial Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: