Օնլայն և հեռախոսային բանկային ծառայություններ

Հեռախոսային բանկային ծառայություններ

Հաշիվներ և գործառնություններ
Հաշվի մնացորդի հարցում Այո
Գործարքների մանրամասների հարցում Այո
Վարկի հերթական վճարման և վարկային հաշվի մնացորդի հարցում Այո
Փոստային/էլեկտրոնային փոստի հասցեների և հեռախոսահամարների փոփոխում Այո
Գործառնությունների կատարում Ոչ
 
Հարցումներ
Ավանդների տոկոսադրույքների հարցում Այո
Արտարժույթի փոխարժեքների հարցում Այո
HSBC Բանկ Հայաստանի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում Այո
 

Կարևոր նշում.

Կազմակերպությունների համար մատուցվող բանկային ծառայությունների ամբողջական ցանկը սահմանվում է «Հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագրի» հիման վրա:

Ընդհանուր պայմաններ

Հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագիր (իրավաբանական անձանց համար)

  1. Սույնով Հաճախորդը հաստատում է, որ անվերապահորեն ընդունում է ստորև շարադրված պայմանները և հանձնարարում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ին (հետագայում` Բանկ) գործել հեռախոսային կապի միջոցով ստացված ստորև նշված Հաճախորդի հանձնարարականների համաձայն.
    • Հաճախորդի հաշվի/հաշիվների մնացորդի, հաշվով
      /հաշիվներով գործարքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում,
    • Հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող այլ տեղեկություններ:
  2. Սույնով կողմերը համաձայնվում են, որ սույն համաձայնագրում նշված Հաճախորդի լիազոր ներկայացուցիչ/ներ կարող են հանդիսանալ միայն Հաճախորդի Բանկում սպասարկվող հաշվին/հաշիվներին լիազորություններ ունեցող անձը/անձինք: Լիազորված անձի Բանկում սպասարկվող հաշվի/հաշիվների նկատմամբ լիազորությունների դադարման դեպքում, դադարում են նաև սույն համաձայնագրով սահմանված Հաճախորդի լիազոր ներկայացուցչի լիազորությունները:

    Հաճախորդը պարտավորվում է ապահովել սույն համաձայնագրի պայմանների պահպանումը իր լիազոր ներկայացուցչի/ների կողմից և հաստատում է, որ Հաճախորդի լիազոր ներկայացուցչի կողմից սույն համաձայնագրի սահմանված հեռախոսային կապի միջոցով հանձնարարականի ներկայացումը համարվում է լիազոր ներկայացուցչի կողմից սույն համաձայնագրի պայմանների ընդունում:

  3. Հաճախորդի լիազոր ներկայացուցչի հանձնարարականները Բանկի կողմից ենթակա են կատարման` Հաճախորդի լիազոր ներկայացուցչին պատշաճ նույնականացնելուց հետո:

    Հաճախորդի լիազոր ներկայացուցչին նույնականացնելու նպատակով վերջինս պարտավոր է ճիշտ պատասխանել Բանկի աշխատակցի հարցերին և հայտնել ճիշտ գաղտնաբառը, որը Հաճախորդի կողմից մուտքագրվել է Բանկի գործառնական համակարգում: Ընդ որում, գաղտնաբառը պահպանվում է բացառապես էլեկտրոնային տարբերակով` Բանկի գործառնական համակարգում:

    Հաճախորդը և վերջինիս լիազոր ներկայացուցիչը պարտավոր են պատշաճ կերպով պահպանել գաղտնաբառի և նույնականացման այլ տվյալների գաղտնիությունը` երրորդ անձանց կողմից այդ տվյալների չթույլատրված օգտագործումը կանխելու նպատակով:

    Հաճախորդը և վերջինիս լիազոր ներկայացուցիչը գիտակցում են, որ գաղտնաբառի ևնույնականացման այլ տվյալների գաղտնիությունը պատշաճ կերպով չպահպանելու հետևանքով այդ տվյալները կարող են հասանելի դառնալ երրորդ անձանց և հանգեցնել այդ անձանց կողմից չլիազորված գործարքների կատարման, որոնց արդյունքում Հաճախորդը կարող է կրել վնասներ:

    Բանկը պարտավոր չէ փոխհատուցել Հաճախորդի գաղտնաբառը և նույնականացման այլ տվյալները երրորդ անձանց հասանելի դառնալու հետևանքով Հաճախորդի կրած վնասները, եթե չի ապացուցվում, որ այդ տվյալները երրորդ անձանց հասանելի են դարձել Բանկի մեղքով:

  4. Բանկն իրավունք ունի մերժել հեռախոսային կապի միջոցով Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականի կատարումը, եթե`

    ա) Հաճախորդի լիազոր ներկայացուցիչը չի տրամադրում ճշգրիտ պատասխաններ` Հաճախորդին կամ վերջինիս լիազոր ներկայացուցչին նույնականացնելու նպատակով ներկայացվող հարցերին,

    բ) Հաճախորդի լիազոր ներկայացուցիչը չի հայտնում գաղտնաբառը կամ հայտնում է սխալ գաղտնաբառ,

    գ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ դեպքերում:

  5. Բանկը որևէ պատասխանատվություն չի կրում սույն համաձայնագրով սահմանված պայմանների պահպանմամբ Հաճախորդի կողմից ներկայացված հանձնարարականների կատարման, ինչպես նաև հանձնարարականում առկա սխալի, երկիմաստության կամ անհստակության պատճառով հանձնարարականի թերի կամ սխալ մեկնաբանման հետևանքով Հաճախորդի կրած վնասների համար:
  6. Հաճախորդը սույնով պարտավորվում է հատուցել Բանկին սույն համաձայնագրի շրջանակներում տրված հանձնարարականների ընդունման և/կամ դրանց համաձայն գործելու հետևանքով Բանկի կողմից կրած վնասները և կատարված ծախսերը` անկախ դրանց բնույթից, և զերծ պահել Բանկին այդ կապակցությամբ առաջացած բոլոր պահանջներից:
  7. Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկին հասցեագրված իր հեռախոսազանգերը, ինչպես նաև Բանկի կողմից Հաճախորդին հասցեագրված հեռախոսազանգերը ձայնագրվեն Բանկի կողմից:

    Հաճախորդը սույնով տալիս է իր համաձայնությունը, որ Բանկի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ զանգահարեն Հաճախորդի հեռախոսահամար(ներ)ին` Բանկի կողմից մատուցվող ծառայությունների կամ դրանց պայմանների փոփոխությունների վերաբերյալ Հաճախորդին տեղեկացնելու և հաշիվների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու նպատակով:

  8. Սույն Համաձայնագիրը կարող է դադարեցվել`

    ա) Հաճախորդի կողմից Բանկին գրավոր ծանուցելով:

    բ) Բանկի կողմից միակողմանիորեն` այդ մասին Հաճախորդին ծանուցելով:

  9. Սույն Համաձայնագրի դադարեցումը որևէ կերպ չի ազդում սույն Համաձայնագրի շրջանակներում տրված հանձնարարականների համաձայն Հաճախորդի կողմից ստանձնած պարտավորությունների վրա:
  10. Սույն Համաձայնագիրը գործում է ի լրումն Բանկի «Հաճախորդների բանկային հաշիվների, բանկային ավանդների, էլեկտրոնային բանկային ծառայությունների և բանկային այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններ»-ի (կազմակերպությունների համար) (Հիմնական Պայմաններ): Կողմերի միջև սույն համաձայնագրի առնչությամբ ծագող և սույն համաձայնագրով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են Հիմնական Պայմաններով:
  11. Սույն համաձայնագիրը կազմված է և կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Սույն համաձայնագիրը կազմված է երկու օրինակից հայերեն և անգլերեն լեզուներով: Համաձայնագրի հայերեն և անգլերեն տարբերակների միջև հակասության առկայության դեպքում` նախապատվությունը տրվում է հայերենին:
  12. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է կնքման պահից հետո 3 բանկային օրվա ընթացքում և գործում է անորոշ ժամկետով: Սույն համաձայնագիրը կարող է միակողմանիորեն փոփոխվել Բանկի կողմից այդ մասին Հաճախորդին հետագայում ծանուցելով:

Իրավաբանական անձանց համար հեռախոսային կապի միջոցով ներկայացված հանձնարարականների կատարման համաձայնագիր:

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Bussiness Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: