Փոխառել

Սարքավորումների ներմուծում

Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում` սկսած 3% տարեկան տոկոսադրույքից:

Կորպորատիվ վարկային լուծումներ

Մենք առաջարկում ենք երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր, որոնք նախատեսված են Ձեր բիզնեսի ֆինանսավորման պահանջների բավարարման համար:

Ժամկետային վարկեր

Վարկերը մայր գումարների մարմանը զուգահեռ նվազող սահմանաչափերով գործիքներ են: Բանկը կարող է տրամադրել կապիտալ ֆինանսավորման վարկ, որը նախատեսված է կապիտալ ներդրումների համար` ֆիքսված ժամկետով (սովորաբար մինչև 5 տարի)։

Կորպորատիվ կրեդիտ քարտեր

Օգտագործե´ք կորպորատիվ կրեդիտ քարտերն ամենօրյա բիզնես ծախսերի համար: Այն արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով կարող եք տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին:

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը վերականգնվող սահմանաչափով ֆինանսական գործիքի տարատեսակ է, որը Վարկառուին տալիս է համապատասխան արժույթով ընթացիկ հաշվին բացասական մնացորդ ունենալու հնարավորություն:

Վարկային գծեր

Վարկային գծերը վերականգնվող սահմանաչով ֆինանսական գործիքներ են, որոնք սովորաբար օգտագործվում են շրջանառու կապիտալի համալրման նպատակով և տրամադրվում են ֆիքսված (սովորաբար մինչև 3 տարի) ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով:

Վարկային ծառայության համար անհրաժեշտ փաստաթղթեր

Վարկային ծառայության դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Ընդհանուր սահմանաչափեր

Առևտրավարկային տարբեր գործիքները կարող են ընդգրկվել մեկ ընդհանուր սահմանաչափի ներքո:

Վճարներ

Այս բաժնում ներկայացված են վճարների ուղենիշային արժեքները, որոնցով Բանկն առաջնորդվում է առևտրային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելիս, իսկ ցանկացած ծառայության/գործարքի վերջնական պայմանները սահմանվում են պայմանագրային սկզբունքով:

Ընդհանուր պայմաններ

Առևտրավարկային ծառայությունների մատուցման քաղաքականությունը ենթադրում է յուրաքանչյուր Հաճախորդի և յուրաքանչյուր գործարքի նկատմամբ անհատական մոտեցման ցուցաբերում: Այս բաժնում ներկայացված են այն ընդհանուր մոտեցումները, որոնցով Բանկն առաջնորդվում է առևտրային ֆինանսավորման ծառայություններ տրամադրելիս, իսկ ցանկացած ծառայության/գործարքի վերջնական պայմանները (ներառյալ` գումարը, տոկոսադրույքը, մարման ժամանակացույցը և վճարները) սահմանվում են պայմանագրային սկզբունքով և կախված են տվյալ գործարքի բնույթից, ռիսկերի գնահատվող մակարդակից, գրավի առկայությունից, Բանկում Հաճախորդի ունեցած պատմության և այլ հանգամանքներից: Բաժնում ներկայացված են առևտրավարկային ծառայությունների պայմանների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ, իսկ առավել մանրամասն Ձեզ հետաքրքրող գործարքը քննարկելու համար, խնդրում ենք դիմել Բանկի Կորպորատիվ Բիզնեսի դեպարտամենտի ներկայացուցիչներին: