Ընդլայնել

Բանկային երաշխիքներ և Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ

Բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների օգտագործման միջոցով վստահորեն կառավարեք Ձեր բիզնեսը, նույնիսկ եթե չունեք կայուն գործընկերային փոխհարաբերություններ:

Կորպորատիվ կրեդիտ քարտեր

Օգտագործե´ք կորպորատիվ կրեդիտ քարտերն ամենօրյա բիզնես ծախսերի համար: Այն արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով կարող եք տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին:

Արտահանում

HSBC Բանկ Հայաստանի արտահանման ֆինանսավորման գործիքները հնարավորություն են ընձեռում արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և վերահսկել միջազգային առևտրի հետ կապված ռիսկերը: Աշխարհի բազում շուկաներում HSBC-ի զգալի ներկայությունը և մեր մասնագետների խորը գիտելիքները առևտրի ոլորտում կնպաստեն Ձեր բիզնեսի ընդլայնմանը միջազգային շուկաներում: Մենք կօգնենք Ձեզ հասկանալ կարգավորող միջավայրը, ինչպես նաև յուրահատուկ մշակութային, սոցիալական և տնտեսական պայմանները նոր շուկաներ բացահայտելիս:

Ներմուծում

Կառավարե´ք Ձեր դրամական հոսքերն առավել արդյունավետ, ինչպես նաև ստացե´ք շահավետ պայմաններով գնային բանակցություններ վարելու հնարավորություն՝ Ձեր մատակարարների և գնորդների հետ: Ներմուծման ֆինանսավորման մեր ճկուն լուծումներն առաջարկում են անհատական մոտեցում Ձեր ներմուծման գործարքներին, ինչը միջազգային առևտրի մեր փորձի հետ համատեղ, թույլ է տալիս նախագծել Ձեր առևտրաշրջանառության առանձնահատկություններին համապատասխան ֆինանսավորման գործիքներ: