Աճել

Ներմուծում

Կառավարե´ք Ձեր դրամական հոսքերն առավել արդյունավետ, ինչպես նաև ստացե´ք շահավետ պայմաններով գնային բանակցություններ վարելու հնարավորություն՝ Ձեր մատակարարների և գնորդների հետ: Ներմուծման ֆինանսավորման մեր ճկուն լուծումներն առաջարկում են անհատական մոտեցում Ձեր ներմուծման գործարքներին, ինչը միջազգային առևտրի մեր փորձի հետ համատեղ, թույլ է տալիս նախագծել Ձեր առևտրաշրջանառության առանձնահատկություններին համապատասխան ֆինանսավորման գործիքներ:

Արտահանում

HSBC Բանկ Հայաստանի արտահանման ֆինանսավորման գործիքները հնարավորություն են ընձեռում արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և վերահսկել միջազգային առևտրի հետ կապված ռիսկերը: Աշխարհի բազում շուկաներում HSBC-ի զգալի ներկայությունը և մեր մասնագետների խորը գիտելիքները առևտրի ոլորտում կնպաստեն Ձեր բիզնեսի ընդլայնմանը միջազգային շուկաներում: Մենք կօգնենք Ձեզ հասկանալ կարգավորող միջավայրը, ինչպես նաև յուրահատուկ մշակութային, սոցիալական և տնտեսական պայմանները նոր շուկաներ բացահայտելիս:

Հաշիվներ և ավանդներ

Կառավարե´ք Ձեր դրամական միջոցներն առավել արդյունավետ` օգտվելով մեր հաշիվների և ավանդների համապարփակ լուծումներից:

Բանկային երաշխիքներ և Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ

Բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների օգտագործման միջոցով վստահորեն կառավարեք Ձեր բիզնեսը, նույնիսկ եթե չունեք կայուն գործընկերային փոխհարաբերություններ:

Կորպորատիվ վարկային լուծումներ

Մենք առաջարկում ենք երկարաժամկետ և կարճաժամկետ վարկեր, որոնք նախատեսված են Ձեր բիզնեսի ֆինանսավորման պահանջների բավարարման համար:

Սարքավորումների ներմուծում

Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում` սկսած 3% տարեկան տոկոսադրույքից: