Ֆինանսական շուկաների գործառնություններ

Արտարժութային գործարքներ

Մեր բանկի բազմամյա փորձն ու ռեսուրսները հնարավորություն են տալիս հաճախորդներին առաջարկել արտարժութային շուկայի ծառայություններ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանումներից ծագող ու բիզնեսի վրա բացասաբար անդրադարձող ռիսկերի հնարավոր նվազեցման և կառավարման գործիքներ: HSBC Բանկ Հայաստանը իր հաճախորդներին առաջարկում է սփոթ և ֆորվարդային գործարքներ հետևյալ արտարժույթներով USD, EUR, GBP, RUB, CHF, CAD, AUD, AED, CNY, JPY, HKD:

Ներդրումային ծառայություններ

Մենք առաջարկում ենք ներդրումային ծառայություններ, որոնք ուղղված են համապատասխանելու Ձեր անհատական ներդրումային պահանջներին և նպատակներին:
Բանկը ներդրումային գործունեության իրականացման շրջանակներում մատուցում է հետևյալ ծառայությունները`

Ռեպո/Հակադարձ Ռեպո գործառնություններ

Բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման նպատակներից ելնելով` Բանկը կնքում է Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ՝ ներգրավելու կամ տեղաբաշխելու դրամական միջոցներ սահմանափակ շրջանակի գործընկերների՝ Բանկերի և/կամ ոչ-բանկ ֆինանսական կազմակերպությունների հետ։ Ընդ որում, ընդունելի արժեթղթեր են համարվում բացառապես ՀՀ դրամով թողարկված պետական պարտատոմսերը։