ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Փոխանցումներ չինական յուանով

HSBC Բանկ Հայաստանի միջոցով հնարավոր է իրականացնել Չինական յուանով փոխանցումներ:

Չեկային գրքույկներ

Չեկային գրքույկը հնարավորություն է ընձեռում Ձեզ կատարել վճարում ֆիզիկական անձանց Ձեր կազմակերպության հաշիվներից, երբ վճարումը նպատակահարմար չէ կատարել բանկային փոխանցման միջոցով:

Աշխատավարձային հաշիվների վարում

Ավտոմատացված պարբերական վճարումների ծառայությունը կազմակերպության աշխատակիցների անձնական հաշիվներին աշխատավարձերի վճարման պարզ և արդյունավետ եղանակ է:

POS-տերմինալներ

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է առևտրային կետերում, ինչպես նաև առցանց տիրույթում POS-տերմինալների միջոցով պլաստիկ քարտերի սպասարկման ծառայություններ, որոնք թույլ են տալիս անկախիկ վճարման հնարավորություն առաջարկել գնորդներին: POS-տերմինալները լայնորեն կիրառվում են ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, վաճառասրահներում, զվարճանքի համալիրներում, ակումբներում, խաղատներում, ինչպես նաև վաճառքի/սպասարկման այլ կետերում: Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:

Կանխիկով գործարքներ/գործառնություններ

Կանխիկի հավաքագրման ծառայություններ

Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցներն առևտրի կետերից կանխիկի հավաքագրումն ու համապատասխան հաշիվներին մուտքագրումը պատշաճ կազմակերպելու համար: Դուք կարող եք օգտվել նաև մեր կանխիկի առաքման ծառայությունից, երբ կանխիկը փոխադրվում է Բանկից դեպի Ձեր գրասենյակ, առևտրի կետեր:

Հաշվին մուտքագրման ծառայություններ

HSBC Բանկ Հայաստանը կարող է օգնել արագ և արդյունավետ կառավարել Ձեր դրամական միջոցները:

Վճարային ծառայություններ

Իրականացրեք տեղական և միջազգային փոխանցումները պարզ և արդյունավետ, թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

Դրամական փոխանցումներ

Դրամական փոխանցումներ կատարելու և ստանալու արդյունավետ և ապահով ճանապարհ: