Պաշտպանել

Բանկային երաշխիքներ և Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ

Բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների օգտագործման միջոցով վստահորեն կառավարեք Ձեր բիզնեսը, նույնիսկ եթե չունեք կայուն գործընկերային փոխհարաբերություններ:

Ֆինանսական երաշխիքներ

Օգտագործե՛ք մեր վարձակալության, մաքսային և այլ ֆինանսական երաշխիքները Ձեր գործընկերների մոտ դրամական միջոցների գրավի փոխարեն՝ ազատելով Ձեր շրջանառու միջոցները և ապահովելով պայմանագրի առավել բարենպաստ պայմաններ: Ֆինանսական երաշխիքներն ապահովություն են շահառուների համար դիմողի կողմից ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարման ձախողման պարագայում:

Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ

Շուկաներում, որտեղ Ձեր մատակարարները և գնորդներն նպատակահարմար չեն համարում բանկային երաշխիքները, HSBC Բանկ Հայաստանը կարող է աջակցել Ձեր բիզնեսին` տրամադրելով ֆինանսական և ոչ ֆինանսական պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներ:

Ոչ ֆինանսական երաշխիքներ

Բացե՛ք նոր հնարավորություններ HSBC Բանկ Հայաստանի կողմից թողարկված երաշխիքների միջոցով, բանակցե՛ք շահավետ պայմաններ Բանկի կողմից թողարկված կատարման և երաշխավորության բանկային երաշխիքների շնորհիվ և ապահովե՛ք կանխավճարների ստացումը Բանկի կողմից թողարկված կանխավճարի երաշխիքների միջոցով:

Հանդիպակաց երաշխիքներ

Հանդիպակաց երաշխիքներն ու պահուստային փաստաթղթային ակրեդիտիվները թողարկվում են երրորդ բանկերի օգտին՝ վերջիններիս կողմից երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների վերաթողարկման նպատակով: Լայն տարածում ունեն միջազգային առևտրային գործարքներում և լավագույնս կառավարվում են HSBC-ի միջազգային ցանցի շնորհիվ ամբողջ աշխարհում:

Պահուստային ակրեդիտիվի հաստատում

Բանկի կողմից շահառուի օգտին ստացված պահուստային փաստաթղթային ակրեդիտիվի հաստատում՝ հաշվի առնելով պահուստային փաստաթղթային ակրեդիտիվը թողարկող բանկի և երկրի ռիսկերը:

Բանկային երաշխիքների սակագներ

Բանկային երաշխիքի (ԲԵ) սակագներ