Ռեպո/Հակադարձ Ռեպո գործառնություններ

Բանկի ակտիվների և պարտավորությունների կառավարման նպատակներից ելնելով` Բանկը կնքում է Ռեպո/Հակադարձ ռեպո գործարքներ՝ ներգրավելու կամ տեղաբաշխելու դրամական միջոցներ սահմանափակ շրջանակի գործընկերների՝ Բանկերի և/կամ ոչ-բանկ ֆինանսական կազմակերպությունների հետ։ Ընդ որում, ընդունելի արժեթղթեր են համարվում բացառապես ՀՀ դրամով թողարկված պետական պարտատոմսերը։

Ռեպո/Հակադարձ Ռեպո գործառնությունները արժեթղթերով ապահովված գործարքներ են, որտեղ արժեթղթերը գնվում կամ վաճառվում են մարման օրը հետ գնելու/վաճառելու պայմանով։ Այս պարագայում տոկոսագումարը վճարվում է դրամ տրամադրողին։

Կարևոր նշում։ Ռեպո/Հակադարձ Ռեպո գործառնությունների պայմանները սահմանվում են օրական կտրվածքով՝ Բանկի ներքին ընթացակարգի համաձայն, որին, անհրաժեշտության դեպքում, կարող եք ծանոթանալ` դիմելով Բանկ։

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 28/04/21 11:11 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: