Մեր POS-տերմինալները սպասարկում են ԱրՔա վճարահաշվարկային համակարգին անդամակցող պլաստիկ քարտերը (ԱրՔա քարտեր), ինչպես նաև միջազգային խոշորագույն վճարահաշվարկային համակարգերի վճարային քարտերը (MasterCard, Maestro, VISA, Visa Electron, Amex, JCB և Diners Club):
Կառավարել
POS-տերմինալներ
Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետԲանկն իր հաճախորդներին առաջարկում է առևտրային կետերում, ինչպես նաև առցանց տիրույթում POS-տերմինալների միջոցով պլաստիկ քարտերի սպասարկման ծառայություններ, որոնք թույլ են տալիս անկախիկ վճարման հնարավորություն առաջարկել գնորդներին: POS-տերմինալները լայնորեն կիրառվում են ռեստորաններում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, վաճառասրահներում, զվարճանքի համալիրներում, ակումբներում, խաղատներում, ինչպես նաև վաճառքի/սպասարկման այլ կետերում: Բանկի հաշվետերերի համար POS-տերմինալների տեղադրումը կատարվում է առավելագույնս սեղմ ժամկետներում:
Սարքի տեղադրում | 5.000 ՀՀ դրամ* |
Ցածր շրջանառության տուգանք1 | 5.000 ՀՀ դրամ* |
Կատարված գործարքից պահվող միջնորդավճար | Պայմանագրային |
1 Գանձվում է յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա ընթացքում: Կիրառվում է ամսական տուգանք, եթե նախորդ եռամսյակի միջին ամսական շրջանառությունը ցածր է 1.000.000 ՀՀ դրամից, ապա միջին ամսական շրջանառությունը հաշվարկվում է հիմք ընդունելով տվյալ հաճախորդին մատուցվող բոլոր POS տերմինալների միջոցով կատարված շրջանառության գումարը:
* Ներառյալ ԱԱՀ:
Թարմացվել է` 23/08/22 8:49 UTC