Վարկավորում

Կանաչ և կայուն զարգացման գործիքներ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ դառնալու արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Կայուն ֆինանսավորումը ֆինանսական ծառայության տեսակ է, որն ինտեգրում է բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշները բիզնես կամ ներդրումային որոշումներում:

Կանաչ գործիքներ

Կանաչ վարկը մեր հաճախորդներին հնարավորություն է տալիս իրենց կայուն զարգացման օրակարգերն իրագործել՝ ակտիվորեն միջոցներ հատկացնելով «Կանաչ» նախագծերի և ստեղծելով հաճախորդների պրոֆիլներ Կանաչ ֆինանսավորման շուկայում:

Ներկայումս Կանաչ վարկերը վերաբերում են Ժամկետային վարկերին և վարկային գծերին (ներառյալ օվերդրաֆտը), որոնք չունեն գործարքի նվազագույն արժեքի սահմանաչափ, և որոնց բնութագրերը համահունչ են Կանաչ վարկի 4 սկզբունքներին (Վարկերի մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով):

«Կանաչ» պիտակը կարող է կիրառվել նաև Առևտրի ֆինանսավորման գործիքների, ներմուծման և արտահանման վրա, եթե դրանք համապատասխանում են Կանաչ վարկի 4 սկզբունքներին: (Առևտրի ֆինանսավորման գործիքների մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով):

Որպեսզի վարկային գործիքը համապատասխանի «Կանաչ» սահմանմանը, վարկային միջոցները պետք է օգտագործվեն հետևյալ կատեգորիաներից որևէ մեկում.

  • Renewable Energy

    1. Վերականգնվող էներգիա

    Էներգիայի արտադրություն և փոխանցում
    Վերականգնվող ակտիվների հետ կապված սարքավորումներ և պրոդուկտներ

  • Energy Efficiency

    2. Էներգաարդյունավետություն

    Շենքերի վերազինում նոր, էներգախնայող լուծումներով

  • Green Buildings

    3. «Կանաչ» շենքեր

    Համապատասխանություն տարածաշրջանային, ազգային կամ միջազգայնորեն ճանաչված չափանիշներին կամ հավաստագրերին, ինչպիսիք են. LEED (Gold/Platinum); BREEAM (Good/Very Good); HQE (Excellent); CASBEE

  • Eco-Efficient and/or Circular Economy

    4. Էկո-արդյունավետ և/կամ շրջանաձև տնտեսություն

    Հարմարեցված պրոդուկտներ, արտադրության տեխնոլոգիաներ և գործընթացներ Էկոլոգիապես մաքուր արտադրանքի մշակում (էկոպիտակ կամ բնապահպանական հավաստագրում), ռեսուրսախնայող փաթեթավորում/տարածում

  • Clean Transportation

    5. Էկոլոգիապես մաքուր տրանսպորտ

    Էլեկտրական, հիբրիդային, հասարակական, երկաթուղային, ոչ շարժիչային և բազմամոդալ փոխադրումներ
    Ենթակառուցվածքներ էկո էներգիայով տրանսպորտային միջոցների և վնասակարների նվազեցման համար

  • Sustainable management of living and natural resources

    6. Կենդանի և բնական ռեսուրսների կայուն կառավարում

    Էկո ձկնորսություն և ջրային տնտեսություն
    Էկո անտառտնտեսություն, ներառյալ՝ անտառապատում
    Բնական լանդշաֆտների պահպանություն կամ վերականգնում

  • Sustainable management of land use

    7. Հողօգտագործման կայուն կառավարում

    Էկո գյուղատնտեսություն և անասնաբուծություն Կլիմայական «խելացի» ֆերմերային լուծումներ / ճշգրիտ (կոորդինատային) գյուղատնտեսություն, ինչպիսիք են մշակաբույսերի պաշտպանությունը կամ կաթիլային ոռոգումը

  • Terrestrial and aquatic biodiversity conservation

    8. Ցամաքային և ջրային կենսաբազմազանության պահպանություն

    Ներառում է ափամերձ, ծովային և ջրբաժան միջավայրի պահտպանությունը

  • Climate change adaptation

    9. Կլիմայի փոփոխության հարմարվողականություն

    Ներառում է տեղեկատվական աջակցության համակարգեր, ինչպիսիք են կլիմայի դիտարկումը և նախազգուշացման համակարգերը

  • Pollution prevention and control

    10. Աղտոտման կանխարգելում և հսկողություն

    Օդ արտանետումների կրճատում և ջերմոցային գազերի հսկողություն
    Հողի վերականգնում

  • Waste management

    11. Թափոնների կառավարում

    Թափոնների կանխարգելում, նվազեցում և վերամշակում
    Էներգաարդյունավեր և արտանետումների տեսանկյունից արդյունավետ թափոնների փոխակերպում էներգիայի
    Թափոններից, վերամշակումից և հարակից շրջակա միջավայրի մոնիտորինգի արդյունքում ստացված արտադրանք

  • Sustainable water and wastewater management

    12. Ջրի և կեղտաջրերի կայուն կառավարում

    Մաքուր/խմելու ջրի կայուն ենթակառուցվածք, կեղտաջրերի զտում, քաղաքային ջրահեռացման համակարգեր, գետերի հակահեղեղային կոնստրուկցիաներ
    Ջրհեղեղների կանխարգելում, օրինակ. հեղեղման կանխարգելիչ համակարգեր, ծակոտկեն մայթեր

Կայուն զարգացման գործիքներ

Բնապահպանական, սոցիալական, կառավարման(ESG) կամ Հիմնական կատարողական ցուցանիշների (KPI) մարժաների հետ կապված վարկերն այն վարկերն են, որոնց մարժան փոփոխական է՝ կախված վարկառուի կատարողականից: Այն կարող է կապվել հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝ ESG (բնապահպանական, սոցիալական, կառավարման) մեկ կամ մի քանի չափանիշներ, կայունության այլ հիմնական կատարողական ցուցիչներ (KPIs), վարկառուների սեփական՝ Կայունության կատարողական ցուցիչների (SPTs):

Վերը նշվածը հաճախորդներին հնարավորություն է տալիս արտոնություն ստանալ իրենց «կայուն» վարքագծի համար՝ վճարելով ավելի քիչ տոկոս։ Այս շրջանակում ներկայումս առաջարկում ենք վարկային 2 գործիքներ՝ Ժամկետային վարկեր (ներառյալ երկկողմանի և սինդիկատներ) և վարկային գծեր։

«Կայուն» առևտրի ֆինանսավորման գործիքները վերաբերում են երաշխիքներին, ակրեդիտիվներին և/կամ Պահուստային փաստաթղթային ակրեդիտիվներին՝ ուղղված բացառապես էկոլոգիապես և/կամ սոցիալապես կայուն տնտեսական գործունեության։

Բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշներն են՝

Ա․ Բնապահպանական կատեգորիա

  • Renewable Energy

    Վերականգնվող էներգիա - Վարկառուի կողմից արտադրվող կամ օգտագործվող վերականգնվող էներգիայի ծավալների ավելացում.

  • Green House Gas (GHG) Emissions

    Ջերմոցային գազերի արտանետումներ - արտանետումների կրճատում կապված Վարկառուի կողմից արտադրված կամ վաճառվող ապրանքների կամ արտադրության/արտադրական ցիկլի հետ․

  • Energy Efficiency

    Էներգաարդյունավետություն - Վարկառուի սեփական կամ վարձակալությամբ տրված շենքերի և/կամ մեքենաների էներգաարդյունավետության վարկանիշի բարելավում.

  • Biodiversity

    Կենսաբազմազանություն - Կենսաբազմազանության պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված բարելավումներ, ավանդ կենսաբազմազանության մեջ

  • Water Consumption

    Ջրի սպառում - Վարկառուի կողմից սպառված ջրի խնայողություն

  • Waste Disposal

    Թափոնների կառավարում - Վարկառուի կողմից արտադրված արտադրանքի կամ արտադրության/ արտադրական ցիկլի հետ կապված պինդ և հեղուկ թափոնների կրճատումներ .

  • Circular economy

    Շրջանաձև տնտեսություն - Վերամշակման կամ վերամշակված հումքի/պաշարների օգտագործման տեմպերի/ծավալների ավելացում: Արտադրական ձեռնարկություններում թափոնների զրոյական մակարդակի հաստատում․

  • Sustainable Sourcing

    Կայուն աղբյուրներ - Ստուգված «կայուն» հումքի/պաշարների օգտագործման ավելացում․

  • Sustainable Farming and Food

    Գլոբալ ESG (բնապահպանական, սոցիալական, կառավարման) գնահատական - Վարկառուի ESG վարկանիշի բարելավումներ և/կամ ճանաչված ESG հավաստագրման ձեռքբերում

  • Կայուն գյուղատնտեսություն և սննունդ

    Կայուն գյուղատնտեսություն և սննունդ - Բարելավումներ «կայուն» և/կամ որակյալ արտադրանքի ստացման/արտադրության մեջ (կիրառելով համապատասխան պիտակներ կամ հավաստագրեր)

Բ․ Սոցիալական կատեգորիա

  • Human Rights and Community Relations
    Մարդու իրավունքներ և համայնքային հարաբերություններ. Վարկառուի կողմից ձեռնարկություն-համայնքն հարաբերությունների բարելավում, ներառյալ, բայց չսահմանափակվելով, մարդու հիմնական իրավունքների և բնիկների նկատմամբ վերաբերմունքի ուղղակի և անուղղակի ազդեցությունների կառավարում:Նման կառավարումը կարող է ներառել համայնքի վրա սոցիալ-տնտեսական ազդեցությունները, համայնքի ներգրավվածությունը, բնապահպանական արդարությունը, տեղական աշխատուժի աճը, ազդեցությունը տեղական ձեռնարկությունների վրա, գործունեության լիցենզիան և շրջակա միջավայրի/սոցիալական ազդեցության գնահատումները:
  • Affordable Housing
    Մատչելի Բնակարան - Վարկառուի կողմից մշակված մատչելի բնակարանների քանակի ավելացում
  • Data Security

    Տվյալների անվտանգություն - «Ռիսկերի նվազեցում` կապված հաճախորդի կամ օգտատիրոջ զգայուն, գաղտնի և/կամ սեփականության իրավունքի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և օգտագործման հետ»: Այն ներառում է սոցիալական խնդիրներ, որոնք կարող են առաջանալ տվյալների խախտումների միջադեպերից, որոնց արդյունքում կարող են բացահայտվել անձնական նույնականացման տվյալները (PII) և օգտատերերի կամ հաճախորդների այլ տվյալներ: Այն անդրադառնում է ընկերության ռազմավարությանը, քաղաքականությանը և գործելակերպին՝ կապված ՏՏ ենթակառուցվածքի, անձնակազմի վերապատրաստման, տվյալների պահպանման, իրավապահ մարմինների հետ համագործակցության և հաճախորդների կամ օգտատերերի տվյալների անվտանգությունն ապահովելու այլ մեխանիզմների հետ։

  • Employee Health and Safety

    Աշխատակիցների առողջություն և անվտանգություն - Վարկառուի՝ «վնասվածքներից, մահացություններից և հիվանդություններից զերծ (ինչպես քրոնիկ, այնպես էլ սուր) անվտանգ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու և պահպանելու» կարողության բարելավում։ Վերջինս ավանդաբար իրականացվում է անվտանգության կառավարման պլանների գործարկման, աշխատակիցների և կապալառուների համար վերապատրաստման պահանջների մշակման և ինչպես սեփական, այնպես էլ ենթակապալառուների գործունեության կանոնավոր ստուգումների միջոցով:

    Կատեգորիան ցույց է տալիս, թե ինչպես են ընկերություններն ապահովում աշխատուժի ֆիզիկական և հոգեկան առողջությունը տեխնոլոգիաների, ուսուցման, կորպորատիվ մշակույթի, ներքին հսկողության, մոնիտորինգի/փորձարկման և անձնական պաշտպանիչ սարքավորումների միջոցով:

  • Employee Engagement, Diversity and Inclusion

    Աշխատակիցների ներգրավվածություն, բազմազանություն և ընդգրկվածություն. Բազմազանության, վերապատրաստման և հետագա կրթության բարելավման հետ կապված կոնկրետ, երկարաժամկետ նպատակների բարելավում։

  • Employee

    Աշխատակիցների վերապատրաստում Աշխատակիցների վերապատրաստման ժամերի ավելացում։

Գ․ Կառավարման կատեգորիա

  • Business Ethics

    Բիզնեսի էթիկա- Վարկառուի՝ գործարար էթիկական վարվելակերպին առնչվող հնարավորությունների և ռիսկերի կառավարման մոտեցման բարելավում, ներառելով զեղծարարության, կոռուպցիայի, ֆիդուցիար պատասխանատվության ու այլ վարքագծեր, որոնք կարող են ունենալ էթիկական բաղադրիչ։ Սա ներառում է ժամանակի ընթացում, օրենսդրական միջավայրի և մշակույթի շրջանակներում փոփոխվող գործարար նորմերի ու չափանիշների նկատմամբ զգայունությունը։

    Այն անդրադառնում է ընկերության՝ ոլորտի ամենաբարձր մասնագիտական և էթիկական չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցելու կարողությանը, ինչը նշանակում է խուսափել շահերի բախումից, խեղաթյուրումից, կողմնակալությունից և անփութությունից՝ աշխատակիցներին համարժեք վերապատրաստելու, ներքին քաղաքականություն և ընթացակարգեր սահմանելու միջոցով, որը միտված է ապահովելու աշխատակիցների կողմից անկողմնակալ և անսխալ ծառայությունների մատուցումը։

  • Building Strong Corporate Governance and Transparency
    Կառուցել ուժեղ կորպորատիվ կառավարում և թափանցիկություն-Վարկառուի՝ կառավարման հանձնաժողովներում աշխատող անձանց փորձաքգիտության բարելավում, օրինակ այնպիսի հանձնաժողովներ, ինչպիսիք են՝ աուդիտի/ փոխհատուցման / համապատասխանության և այլն։

Արտարժ. գործարք

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։