HSBC Զեղծարարության ուղեցույց

14 ապրիլի, 2020

HSBC Զեղծարարության ուղեցույց

HSBC-ն լուրջ ուշադրություն է դարձնում զեղծարարությանը և ֆինանսական հանցագործություններին։ Չնայած նրան, որ զեղծարարության բացահայտման նպատակով մենք գործածում ենք առաջատար համակարգեր, այնուամենայնիվ, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել այն եղանակների մասին, որոնց միջոցով զեղծարարները փորձում են գողանալ ոչ միայն Ձեր գումարը, այլև Ձեր ընկերության ինքնությունը։

Իմացե՛ք ավելին Զեղծարարության մասին

Պահե՛ք Ձեր ֆինանսները և անձնական տվյալներն ապահով

Վերջերս լրատվամիջոցներում շատ է խոսվում օնլայն զեղծարարության և տվյալների անվտանգության մասին, սակայն հազվադեպ է նշվում, որ մարդիկ շատ ավելի հեշտ են մատնվում խաբեության, քան համակարգիչները։ Այս գործընթացը կոչվում է սոցիալական խարդախություն, որի կատարումը բավական դյուրին է։

Իմացե՛ք ավելին Համակարգչային վնասակար ծրագրի մասին

Ինչպես է աշխատում սոցիալական խարդախությունը

Սոցիալական խարդախությունն օգտագործում է մարդկային վարքագծին բնորոշ կողմեր: Այն հիմնականում դրսևորվում է վստահության շահագործմամբ՝ ստիպելով թիրախավորված անձին հայտնելու գաղտնի տեղեկատվություն։

Սովորաբար զեղծարարները պոտենցիալ թիրախի հետ կապ են հաստատում հեռախոսի (վիշինգ), տեքստային կամ էլ․հաղորդագրության (ֆիշինգ) միջոցով՝ ներկայանալով որպես վստահություն ներշնչող անձ, օրինակ՝ բանկի աշխատակից, հեռահաղորդակցման կամ կոմունալ ծառայության մատակարար, կամ անգամ՝ ոստիկան։ Ձեռք բերելով թիրախի վստահությունը՝ նրանք տիրանում են գաղտնի տեղեկատվությանը կամ փաստաթղթերի, որոնք թույլ կտան օգտագործել թիրախավորված անձի բանկային հաշիվները։ Բանկը Ձեզ երբեք չի խնդրի տրամադրել հետևյալ տեղեկատվությունը՝

  • Ձեր 4 նիշանի PIN կոդը
  • Կրեդիտ կամ դեբետ քարտ, չեկային գրքույկ կամ դրամական միջոց
  • Օնլայն բանկային ծառայության կոդ կամ գաղտնաբառ
  • Միջոցների տրասնֆեր այլ հաշիվ`առավել «ապահովության» համար ։

Իմացե՛ք ավելին սոցիալական խարդախության մասին

Զեղծարարության հիմնական տեսակները

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա