• Նորարարություն և փոխակերպում
    • Թվայնացում

Կենտրոնական բանկերը մշակում են թվային արժույթներ

  • Հոդվածներ

Ըստ Էյչ-Էս-Բի-Սի-ի գլոբալ տնտեսագետ Ջեյմս Փոմերոյի

Կորոնավիրուսն արագացրել է աշխարհի հրաժարումը կանխիկ դրամից: Այժմ կենտրոնական բանկերը քննարկում են մեր դրամապանակներում եղած թղթադրամների և մետաղադրամների թվային տարբերակների մշակումը: Շվեդիան և մայրցամաքային Չինաստանը 2021 թվականին կարող են գործարկել CBDC-ներ` կենտրոնական բանկի թվային արժույթներ:

Դրանք կրիպտոարժույթներ կամ տեսախաղերում օգտագործվող միավորներ չեն, այլ վճարման միջոցներ, որոնք քննարկվում են շատ կենտրոնական բանկերի կողմից, այդ թվում՝ ԱՄՆ Դաշնային պահուստի, Անգլիայի բանկի, Եվրոպական կենտրոնական բանկի և Ճապոնիայի բանկի կողմից: Միջազգային հաշվարկների բանկի՝ կենտրոնական բանկիրների կենտրոնական բանկի հետ նրանք նախանշել են CBDC-ների սկզբունքներն ու հիմնական առանձնահատկությունները:

Նրանք կասկածի տակ են առնում, թե արդյոք թղթադրամը կատարում է կենտրոնական բանկի հիմնական դերը՝ ապահովելով համընդհանուր ընդունելի և հասանելի վճարման միջոցները:

Թվային արժույթներ (տևողությունը 3:12) James Pomeroy` թե ինչու են կենտրոնական բանկերն ուսումնասիրում կանխիկի այլընտրանքները

Ամենապարզ մակարդակում CBDC-ն կենտրոնական բանկի կողմից թողարկված արժույթ է, բայց միայն թվային տեսքով: Այն կարող է գործել թղթադրամների և մետաղադրամների հետ մեկտեղ, բայց ապահովել թվային վճարման ձև, որը կենտրոնական բանկի նկատմամբ պահանջ է հանդիսանում, բոլորի համար հասանելի և ընդունված է բոլորի կողմից:

Դեռ շատ չլուծված հարցեր կան: Արդյո՞ք առևտրային բանկերը հանդես կգան որպես միջնորդ կամ արդո՞ք ընկերություններն ու սպառողները կարող են ուղղակի հաշիվ ունենալ կենտրոնական բանկում: Արդյո՞ք պետք է, որ բոլոր գործարքները հաստատվեն ցանցի կողմից` բաշխված ռեեստրների տեխնոլոգիայի միջոցով, թե՞ կենտրոնական բանկը կլինի հիմնական աղբյուր: Արդյո՞ք սեփականության իրավունքը կապակցված կլինի անձի՝ նույնականացման միջոցով թույլատրված գործարքների հետ: Արդյո՞ք թվային արժույթը կարող է ապահովել անդրսահմանային վճարումները, բացի ներքին փոխանցումներից:

Դեռ միասնական կարծիք չկա, բայց համաշխարհային պիլոտային նախագծերը կարող են միջազգային նոր չափանիշներ սահմանել:

Կենտրոնական բանկերը ձգտում են ապահովել, որ CBDC-ները չվնասեն դրամավարկային և ֆինանսական կայունությանը, ունենան հստակ իրավական հիմքեր, խթանեն նորարարությունն ու արդյունավետությունը, հարմար լինեն, և վերջնական օգտագործողների համար ցածր արժեք ունենան կամ արժեք չունենան: Մանրածախ վճարումների ծախսերը ներկայումս կարող են կլանել տնտեսական արդյունքի 0,5-0,9%-ը, բայց CBDC-ով գործարքները կարող են լինել առանց անխափան և ոչ ծախսատար:

Կենտրոնական բանկի թվային արժույթներ

Կանխիկ դրամի թվային այլընտրանքները մեծ հետաքրքրություն են առաջացնում և կարող են փոխել ֆինանսական համակարգի գործելակերպը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարդացեք ամբողջական զեկույցը HSBC Global Research կայքում

Կարող են լինել նաև տնտեսական այլ առավելություններ: Աշխարհում 1,7 միլիարդ մարդկանց համար բանկային ծառայություններն անհասանելի են: CBDC հաշիվները կարող են ներառվել բջջային հեռախոսների դրամապանակներում՝ խթանելով ֆինանսական հասանելիությունը զարգացող շուկաներում:

Բայց այն, թե ինչպես են CBDC-ները ազդում դրամավարկային քաղաքականության վրա, մասամբ կախված է նրանից, թե արդյոք դրանք տոկոսներ են վճարում: Եթե դրանք կրկնօրինակեն թղթադրամը, եկամտաբերություն չի լինի, ինչը խնդիրներ կառաջացնի կենտրոնական բանկերի համար, որոնք ներկայումս հաշվի են առնում բացասական տոկոսադրույքները: Սակայն տոկոս վճարելը կնպաստի դրամավարկային քաղաքականության փոխանցմանը տնտեսությանն ընդհանուր առմամբ:

Այնուամենայնիվ, գործարքների տվյալները կենտրոնական բանկերին և կառավարություններին թույլ կտան վերահսկել իրենց տնտեսությունները իրական ժամանակում և այդպիսով հարմարեցնել քաղաքականությունը՝ ֆիսկալ կամ դրամավարկային:

Միջազգային հաշվարկների բանկը հայտնում է, որ կենտրոնական բանկերի 10 տոկոսը հավաստիացնում է, որ հավանաբար երեք տարվա ընթացքում CBDC կթողարկվի, իսկ 20 տոկոսը՝ վեց տարվա ընթացքում: Ուկրաինայում, Հարավային Կորեայում, Իսլանդիայում և Թաիլանդում պիլոտային նախագծեր կան, իսկ Կանադան, Բրազիլիան և Կամբոջան գաղափարների վրա են աշխատում: Բահամյան քարտերի հիման վրա «ավազի դոլարը» արդեն փորձարկվել է երկու կղզիների վրա:

Ինչ վերաբերում է խոշոր տնտեսությունների, ապա Շվեդիայի «Riksbank»-ը և Չինաստանի Ժողովրդական բանկը CBDC-ների զարգացման հարցում ամենից առաջ են, և հավանական է թվում, որ գոնե մեկի առաջարկները իրականություն կդառնան 2021 թ.-ի ընթացքում: Որոշ այլ երկրներ շատ ավելի հետ են մնում, բայց եթե աշխարհի ցանկացած կետում որևէ կենտրոնական բանկ գործունակ լուծում գտնի, ապա ընկալման ցուցանիշները կարող են շատ արագ աճել:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։