Կառավարել

Ընթացիկ հաշիվ

Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետ
Ընթացիկ հաշիվն առաջին քայլն է դեպի HSBC միջազգային ցանց և հնարավորություններ:

Հաշվի բացում

Ընթացիկ հաշիվներ կարող են բացվել հետևյալ արժույթներով՝AMD, USD, EUR, GBP, RUB, AED, AUD, CAD, CHF, CNY, HKD, JPY։ Անկախ Ձեր ընթացիկ հաշվի արժույթից` հնարավոր են նաև հաշվի արժույթից տարբերվող և բանկի կողմից սպասարկվող այլ արժույթներով գործառնություններ ևս: Ընդ որում, նման դեպքերում արտարժույթի փոխանակման ցանկացած գործարք իրականացվում է Բանկի կողմից սահմանված համապատասխան փոխարժեքով:

Հաշիվը կակտիվացվի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց և դրանք Բանկի կողմից ընդունվելուց հետո 3-5 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում հնարավոր է պահանջվի ավելի երկար ժամանակահատված (մինչև 60 օրացուցային օր):

Կախված պահանջվող փաստաթղթերի և տեղեկատվության ցանկից` հաճախորդները կտեղեկացվեն դրանց ներկայացման կարգի և ժամկետների վերաբերյալ: Ելնելով տարաբնույթ հանգամանքներից` կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկատվություն:

Զանգահարեք մեզ՝

+374 (60) 655 200

Աշխատանքային ժամեր 09:00-18:00