• Նորարարություն և փոխակերպում
    • Բանկային գործունեության հեռանկար

Բիզնեսի կայունություն՝ հետագա աճի նպատակով

  • Հոդվածներ

Եվրոպական ընկերությունների ուշադրությունն կենտրոնացած է բիզնեսի կայունության վրա՝ 2021 թվականին վերականգնումն ու աճն ապահովելու համար:

Էյչ-Էս-Բի-Սի Դիտարկչի (HSBC Navigator) վերջին զեկույցը, որի շրջանակներում ավելի քան 10,000 բիզնեսի հարցում է անցկացրել 39 շուկաներում, ցույց է տալիս, որ բիզնեսի առաջատարարներն իրենց կազմակերպություններն ուղղորդում են դեպի ավելի կայուն բիզնես: Մատակարարման շղթայի ավելի խիստ վերահսկումը, ավելի մեծ ուշադրությունը կայունության վրա և ապրանքների ու ծառայությունների դիվերսիֆիկացումը կարևոր դեր ունեն, քանի որ գործարար ընկերությունները հաշվի են առնում 2021 թ.-ին և հետագա ժամանակահատվածում աճի հնարավորությունները

Եվրոպան տարածաշրջանային երկրորդ ամենամեծ ներդրումն է կատարել՝ զեկույցում ներկայացնելով 13 շուկաներ: Ինչպես և ամբողջ աշխարհում, եվրոպական ձեռնարկությունների շուրջ երեք հինգերորդը հարմարվում է փոփոխվող միջավայրին, միևնույն ժամանակ, դրանցից որոշ ձեռնարկություններ բարգավաճում են, իսկ որոշները նշում են, որ միայն գոյատևում են ամեն օր

Ձեռնարկությունների շուրջ մեկ երրորդը Լեհաստանում (35%), Իտալիայում (33%), Շվեդիայում (32%) և Գերմանիայում (32%) նշում են, որ իրենք բարգավաճում են՝ ամենաբարձր մակարդակով ամբողջ Եվրոպայում, իսկ ձեռնարկությունների շուրջ քառորդ մասը Բելգիայում (27 %), Մեծ Բրիտանիայում (23%) և Նիդեռլանդներում (22%) նշում են, որ իրենք պարզապես գոյատևում են ամեն օր:

Զարմանալի չէ, որ բոլոր շուկաներում հոռետեսության ավելացման միտում է նկատվում` նախորդ տարվա զեկույցի համեմատ: Եվրոպական ընկերությունների ավելի քան երկու երրորդը չի ակնկալում COVID-ից առաջ եղած շահութաբերության մակարդակին վերադառնալ մինչև 2022 թվականի ավարտը, իսկ 27% -ը կարծում է, որ այդ մակարդակին կհասնեն մինչև այս տարվա վերջ:

Մինչև 2022 թ.-ի վերջ նորմալ իրավիճակի վերականգնման ամենադինամիկ ակնկալիքները նկատվում են Իտալիայում (78%), Ռուսաստանում (77%) և Իսպանիայում (74%), որոնք փոքր-ինչ բարձր են համաշխարհային միջին ցուցանիշից (73%): Վերականգնման ակնկալիքները կապված են բիզնեսի կայունության կառուցման մի քանի հայեցակետերի հետ:

Մատակարարման շղթաների օպտիմալացում

Աճող ծախսերի, տրանսպորտի, տեղաշարժման սահմանափակումների և առողջապահության ոլորտում ազգային միջոցների անկանխատեսելիության պայմաններում մատակարարման շղթայի օպտիմիզացումը միանշանակ խնդիր է եվրոպական ընկերությունների համար, ընդ որում, դրանցից 95%-ը փոփոխություններ է կատարել վերջին մեկ տարվա ընթացքում: Այդ փոփոխությունների քառորդ մասը կատարվել է մատակարարների բիզնեսի կայունության պատճառով:

Մատակարարների ընտրությունը՝ գործառական կայունության և արագ ու հուսալի մատակարարում ապահովելու ունակության հիման վրա, որպես անմիջական ներդրումային առաջնահերթություն նշվել է մատակարարման իրենց շղթաները հարմարեցնող ձեռնարկությունների կողմից:

Մատակարարման ամուր շղթայի ստեղծումը դիվերսիֆիկացման և մատակարարների ընդհանուր քանակի կրճատման միջոցով նման համամասնությամբ կիրառվել է եվրոպական մեծ թվով ընկերությունների կողմից. դիվերսիֆիկացիայի միջոցով՝ 21%-ը, և մատակարարների ընդհանուր քանակի կրճատման միջոցով՝ 20% -ը: Երկու մոտեցումներն էլ ցույց են տալիս մատակարարման շղթայի փուլերի ավելի մանրակրկիտ վերահսկողության և արտակարգ իրավիճակներում պլանավորման միտում՝ լինի դա ավելի փոքր թվով հուսալի մատակարարներին անցնելու, թե արտակարգ իրավիճակներում հնարավորությունների ընդլայնման հարցում:

Կայությունթյան ավելացում

Եվրոպական ընկերությունների գերակշիռ մեծամասնությունը՝ ավելի քան չորս հինգերորդը (81%), կարծում են, որ վաճառքի աճի հնարավորություն կա՝ կայունությանն ուղղված մեծ ուշադրության շնորհիվ: Ձեռնարկություններն ուշադրության կենտրոնացման հնարավոր մի քանի ոլորտներ են նշել, այդ թվում՝ աշխատողների բարեկեցության խթանումը, աշխատանքի նոր ձևերը և հեղինակության բարձրացումը: 2019 թ.-ի համեմատ՝ ավելի շատ ընկերություններ են չափում շրջակա միջավայրի և սոցիալական կայունությունը, ընդ որում, 44% ը կարծում է, որ սոցիալական և բնապահպանական պատասխանատվությունը «ապագայի հաջող բիզնեսի» համար շատ կարևոր է:

Ընկերությունների մեկ երրորդը նաև նշել է, որ բնապահպանական և էթիկական կայունությունը 2021 թվականին աճի խթանման և պահանջարկի ավելացման գլխավոր գերակայություններից է

«Պարզապես տեսնելով ձեռնարկությունների գործունեության մեծ աճը, որն անվանում ենք իրական տնտեսություն՝ «կանաչ» պարտատոմսեր թողարկողների տեսանկյունից, հատկապես Եվրոպայում, ներդրողները ավելի ու ավելի են ձգտում ներդրումներ կատարել այն ընկերություններում, որոնք իրենց ընդհանուր ռազմավարությունում ավելի շատ են ներառում բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) գործառույթներ և ուշադրություն դարձնում կայունությանը: Եվ այն, ինչ մենք տեսել և ինչին հետևել ենք Էյչ-Էս-Բի-Սի -ում, այն է, որ ընկերությունները, որոնք իրենց ռազմավարության մեջ ներառել են այդ չափորոշիչները, իրականում ավելի մեծ եկամտաբերություն են ապահովում ներդրողների համար»:

ԱԼԱՆ ԴԱՖԻ | ԱԼԱՆ ԴԱՖԻ՝ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ԵՎ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ, ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԻՌԼԱՆԴԻԱ

Արտադրանքի և ծառայության դիվերսիֆիկացում

Եվրոպայում ձեռնարկությունների 45% ը մտադիր է ավելացնել ֆինանսական ներդրումները հաճախորդների սպասարկման որակի մեջ, իսկ 42% ը մտադիր է ավելի շատ ներդրումներ կատարել նորարար արտադրանքի և տեխնոլոգիայի մեջ՝ ինչպես հաճախորդներ ներգրավելու, այնպես էլ պահանջարկը ավելացնելու համար: Անձնակազմի որակավորման բարձրացումը նույնպես առաջնահերթ խնդիր էր այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են բարձրացնել կայունությունը նորարարության միջոցով (38%):

Հարցմանը մասնակցած գերմանական տաս ընկերություններից իննը կարծում են, որ ինչ-որ չափով պատրաստ են վերջին վեց ամիսների մարտահրավերներին՝ ի տարբերություն Ֆրանսիայում 80% -ի:1.

«Դա պայմանավորված է նրանով, որ վերջին երկու տարիների ընթացքում երկու երկրների ընկերությունները միջոցներ են ձեռնարկել իրենց ճկունությունն ու կայունությունը բարձրացնելու համար: Խոսքը միայն հաշվեկշիռների ամրապնդման մասին չէ Փոխարենը, Գերմանիայի և Ֆրանսիայի ընկերությունները կենտրոնացել են տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու և ինչպես ապրանքների, այնպես էլ շուկաների դիվերսիֆիկացման վրա»:

ԷՆԴԻ ՈՒԻԼԴ | ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

Աճն կանխատեսող ձեռնարկությունների համար ամենամեծ շարժիչ ուժն էր փոփոխվող պահանջարկին հարմարվելը՝ նոր արտադրատեսակների և ծառայությունների ներդրման միջոցով: Ներքին արդյունավետության բարձրացումը, տեխնոլոգիաների կիրառումն ու աշխատուժին խթանելը նույնպես հիմնական ուղղություններն էին այս տարվա պահանջարկի բավարարման համար:

Չնայած նրան, որ արտադրանքների և ծառայությունների առաջարկների նախազգուշական բարելավումը առաջնային խնդիր է, այն զուգորդվում է արդյունավետությունը բարձրացնելու ցանկությամբ՝ պաշտպանողական ծախսերի կրճատման և կանխիկ դրամական միջոցների հոսքերի ավելի լավ կառավարման միջոցով: Չնայած այն բանի, որ աճի բարձր մակարդակ կանխատեսող ընկերությունների 30%-ը նշել է, որ կենտրոնանալու է ծախսերի կրճատմանն ուղղված միջոցմների վրա, ավելի ցածր կանխատեսումներ ունեցող ընկերությունների 37%-ը նույնն է նշել:

Եվրոպայում ձեռնարկությունների երկու հինգերորդ մասը կարծում է, որ ապագա փոփոխությունների հանդեպ ընդհանուր կայունությունը կախված կլինի նորարարական գործունեությունից, համապարփակ և բնապահպանական ու սոցիալական պատասխանատվությունից:

Եվրոպական ընկերությունները բազմատեսակ խնդիրներ ունեն, բայց նրանց համար, ովքեր լավատեսական աճ են կանխատեսում, ինչպես նաև նրանց համար, ովքեր պարզապես փորձում են դուրս դիմանալ փոթորիկին, առաջիկա տարվա ընթացքում բիզնեսի կայունությունը առաջնային դեր կունենա:

Էյչ-Էս-Բի-Սի Դիտարկչի 2021 Եվրոպական զեկույցի (HSBC Navigator Europe Report 2021) ամբողջական արդյունքներին կարող եք ծանոթանալայստեղ:.

1Էյչ-Էս-Բի-Սի կայունության հարցում (ներկայացվել է 2020 թվականի մայիսին)

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։