- Հոդվածներ
![HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում](/-/media/media/armenia/images/articles/hsbc-armenia-market-leader-and-best-service-bank-for-corporates-by-euromoney-2024.jpg?h=1336&iar=0&w=2244&hash=CD4AFB2AF25650C207250DE280A4A539)
- Նորարարություն և փոխակերպում
- Բանկային գործունեության հեռանկար
HSBC Հայաստանը` «Շուկայի առաջատար» և «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ» առևտրի ֆինանսավորման ոլորտում
«Euromoney» հեղինակավոր ամսագրի 2024թ.-ի հարցման արդյունքում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ին (այսուհետ` HSBC Հայաստան/Բանկ) առևտրի ֆինանսավորման ոլորտում շնորհվել է երկու մրցանակ։ Բանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է «Շուկայի առաջատար» և երրորդ տարին անընդմեջ՝ կորպորատիվ ծառայությունների ոլորտում «Լավագույն ծառայություններ մատուցող բանկ»:
Հիմնվելով հաճախորդնորի քվեարկության վրա՝ «Euromoney» ամսագրի հարցումը բացահայտում է առևտրի ֆինանսավորման ծառայություններ մատուցող առաջատարներին:
«Այս մրցանակները վերահաստատում են առևտրի ֆինանսավորման ծառայությունների մատուցման գերազանցության մեր հանձնառությունը և վկայում այն բարձր չափանիշների մասին, որոնք HSBC-ն ներմուծել է մեր շուկա»,- նշում է HSBC Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:
HSBC Խումբը ևս արժանացել է մրցանակի` արդեն յոթերորդ տարին անընդմեջ ճանաչվելով առևտրի ֆինանսավորման ոլորտում «Շուկայի առաջատարն» աշխարհում:
«Euromoney»-ի արդյունքները կարևոր են, քանի որ դրանք ներկայացնում են մեր կորպորատիվ հաճախորդների կարծիքները, ովքեր ոլորտի խոշորագույն անկախ հարցման ժամանակ քվեարկել են մեր օգտին: Ցանկանում եմ մեր խորին շնորհակալությունը հայտնել հաճախորդներին՝ շարունակական վստահության համար. պատիվ է Ձեզ աջակցելը»,- հավելեց Առևտրի ֆինանսավորման վարչության ղեկավար Արտակ Պետրոսյանը:
HSBC Խումբ
HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 62 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2023թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 3,021 միլիարդ ԱՄՆ դոլար:
HSBC Հայաստան
«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1996թ․-ին։ Բանկը Էյչ-Էս-Բի-Սի Խմբին ամբողջությամբ պատկանող դուստր ընկերություն է։ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 6 գրասենյակի և մոտ 300 աշխատակցի միջոցով: Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։