• Նորարարություն և փոխակերպում
    • Covid-19

Կործանման եզրը

  • Հոդվածներ

Կործանարար տեխնոլոգիաներ, Էյչ-Էս-Բի-Սի-ի թեմատիկ վերլուծաբան Դեյվի Խոսե

Կորոնավիրուսը 2020 թվականը դարձրեց կործանարար տարի, բայց դա կարող է շրջադարձային կետ լինել թվայնացման համար։ Շատ բան է փոխվել. աշխատակիցները տնից են աշխատում, ուսանողները սովորում են առցանց, և սպառողները համացանցում գնումներ են կատարում ավելի շատ, քան երբևէ: Միևնույն ժամանակ, կիբեռսպորտը և վիրտուալ միջոցառումները դարձել են զվարճանքի տեսակներ, իսկ հեռաբժշկությունը՝ առողջապահական խորհուրդատվության ձև:

Եվ այս փոփոխությունների մեծ մասը կպահպանվի նաև համավարակի ավարտվից հետո: Դա կարող է հանգեցնել հեռահար հասանելիության տեխնոլոգիական զարգացման հաջորդ փուլի: Կարելի է առանձնանել չորս առանցքային թեմա՝ կապը, ավտոմատացումը, փորձառական իրադարձությունները և թվային առողջապահությունը: Սակայն, չնայած նրան, որ դրանք կարող են խթանել թվային զարգացումը, դրանց կործարար բնույթը առաջացնում է բնապահպանական, սոցիալական և կառավարման հետևանքներ, ներառյալ գաղտնիության, էներգիայի և զբաղվածության հետ կապված խնդիրները:

Ոչ բոլոր տեխնոլոգիաներն են գտնվում նույն մակարդակի վրա և պատրաստ են մասշտաբային կործանման, նույնիսկ եթե դրանք գտնվում են կործանման եզրին: Էյչ-Էս-Բի-Սի-ի Կործանման կոնցեպտի շրջանակում մշակվող նորարարությունները դասակարգվում են ըստ փուլերի, ներառյալ «իրական հավելվածների» փուլը, երբ տեխնոլոգիան փորձարկվում է կամ կիրառվում է փոքր մասշտաբով՝ նախքան այն պատրաստ լինի ամբողջական գործարկման: Այնուհետև, երբ նորարարության մասշտաբն ավելանում է, այն սկսում է խաթարել բիզնես վարելու ձևը՝ ոչ միայն նախատեսված եղանակներով, այլև չնախատեսված հետևանքներով: Այս պահին տեխնոլոգիան հստակորեն անցել է «նոր նորմալ» փուլ:

Կապ

Կապը մեր առանցքային թեմաներից առաջինն է: Ներկայիս տնտեսությունը, անկասկած, հիմնվում է տվյալների, թողունակության և մշակման տեխնոլոգիաների վրա, սակայն ներկայումս ծրագրակազմի միայն 30% է գտնվում ամպի մեջ, ինչը զգալի աճի տեղ է թողնում:

Կապի նոր տեխնոլոգիաները, ինչպիսիք են 5G-ն և տիեզերական ինտերնետը, կարող են աշխարհի մյուս 50 տոկոսը դարձնել առցանց և ապահովել տնտեսության աճը, այդպիսով խթանելով հավասարությունը: Իսկ մերձերկրյա ցածր ուղեծրով արբանյակները կարող են ավելի դյուրին դարձնել գյուղերում տնային պայմաններում աշխատելը:

Այնուամենայնիվ, կապի հնարավորության հետագա զարգացումը կարող է ունենալ նաև չնախատեսված հետևանքներ: Դրանք ներառում են հնարավոր հակազդեցությունը՝ «ամպային պատերազմներ», որոնք առաջանում են գաղտնիության և տվյալների տիրապետման հիմնական խնդիրներից: Բնապահպանական խնդիրները ներառում են տվյալների կենտրոնի ենթակառուցվածքների ապակարբոնիզացումը և իրերի համացանցի հետ կապված ռիսկերը:

Խափանման եզրը (տևողությունը 3:05) Davey Jose-ն ուսումնասիրում է նոր տեխնոլոգիաների հնարավոր տնտեսական և սոցիալական ազդեցությունը

3D արտադրությունը կարող է նվազեցնել ածխաթթվային գազի արտանետումները, բայց կարող է ազդել աշխատատեղերի, հարկերի և առևտրային հոսքերի վրա

Ավտոմատացում

Հաջորդ թեման ավտոմատացումն է, որն այժմ հիմնված է ռոբոտաշինության, արհեստական բանականության և սենսորների համադրության վրա, որոնք բարելավում են արտադրողականությունը: Այն իրեն արդեն լավ դրսևորել է մատակարարման շատ շղթաներում` առաքման ավելի արագ ժամկետներ ապահովելու, ծախսերը կրճատելու և հաճախորդի սպասարկման որակը բարելավելու ուղղությամբ:

Անօդաչու թռչող սարքերը, ինքնավար մեքենաները և 3D տպագրությունը պետք է մատակարարման շղթաներն ավելի կայուն և տեղայնացված դարձնեն: Անօդաչու թռչող սարքերը կարող են ավելի մատչելի դարձնել «վերջին մղոնի առաքումը», իսկ ավտոմատացված մեքենաների միջոցով առաքումը կարող է ավելի արագ լինել, ինչին նպաստում են ավելի մաքուր, ջրածնով աշխատող ծանրաքաշ մեքենաները: Եվ քանի որ ներկայումս պահեստների ընդամենը 5% է ամբողջությամբ ավտոմատացված, ապա ավտոմատացումը կարևոր դեր ունի այնտեղ և թվային գործարաններում, ֆերմերային տնտեսություններում և առևտրային տրանսպորտում:

Այնուամենայնիվ պահեստները տեխնոլոգիաներով սարքավորելը կարող է փոխարինել մարդու ձեռքի աշխատանքը, և այդ ավտոմատացումը ազդում է կիբերանվտանգության վրա։ Եվ, չնայած 3D արտադրությունը կարող է նվազեցնել ածխաթթվային գազի արտանետումները շատ արդյունաբերություններում, այն կարող է ազդել աշխատատեղերի, հարկերի և առևտրային հոսքերի վրա:

Փորձառական իրադարձություններ

Փորձառական իրադարձությունները կամ գործարքները` լինեն դրանք երաժշտության, թերթերի, վճարումների, սոցիալական փոխգործակցության, թե կրթության հետ կապված, վերափոխվել են ֆիզիկականից թվայինի: Անցումը շատ քայքայիչ էր բիզնեսի համար, այդ թվում՝ մանրածախ առևտրի:

Հետագա միտումները, հավանաբար, կենտրոնանալու են գնումներ կատարելիս մանրածախ առևտրի և սպառողների միջև փոխգործակցության հաստատման վրա. ակնկալվում է, որ ավելի մեծ անհատականացում կլինի՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների միջոցով:

Բայց վիրտուալիզացման հաջորդ ալիքը կարող է ներառել վիրտուալ կամ ավելացված իրականության ականջակալների միջոցով, ապա՝ ակնոցներով փորձերը: Չնայած, որ դա կարող է ազդել գործուղումների, անշարժ գույքի և զվարճանքի վայրերի վրա, այն կարող է ոչնչացնել թվային էկրանների շուկան:

Թվային առողջապահություն

Թվային առողջապահությունը հետ է մնացել մյուս թեմաներից, բայց հաշվի առնելով աշխարհի ծերացումը, առողջապահական ծախսերի աճը և բժիշկների պակասը, առկա է զարգանալու հնարավորությունը հեռաբժշկության և այլ ֆուտուրիստական կանխարգելիչ առողջապահական ծառայությունների համար, օրինակ՝ գենոմիկ բժշկության:

Բայց կրկին հետևանքները անխուսափելի են։ Կարող է արդյո՞ք հեռաբժշկությունը բնակչության որոշ մասն անտեսել: Արդյ՞ոք լավ է առողջապահության ամբողջովին ավտոմատացումը: Եվ արդյո՞ք հատուկ բժշկությունը, ինչպիսին է գենոմի հաջորդականության որոշելը, կողմնակալության, գաղտնիության և խտրականության հարցեր է առաջացնում:

Վիրտուալ իրականությունը հասնում է շրջադարձային կետի

Davey Jose-ն ասում է, որ COVID-19- ը արագացնում է աշխատանքի և ժամանցի տեխնոլոգիայի ընդունումը:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։