• Դրամական հոսքերի կառավարում
    • Կատարել և ստանալ վճարումներ

Ըստ «Euromoney» ամսագրի 2021թ. հարցման՝ HSBC Հայաստանը ճանաչվել է «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկ»

  • Հոդվածներ

2021 թ.-ին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (այսուհետ` HSBC Հայաստան) Euromoney հեղինակավոր ամսագրի կողմից չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվել է տարվա «Կորպորատիվ ծառայությունների գծով լավագույն բանկը Հայաստանում»:

«Euromoney» ամսագիրն իրականացնում է ամենամյա հարցումեր, որոնք միտված են բացահայտելու կորպորատիվ ծառայություններ մատուցող առաջատար կազմակերպությունները։

Կորպորատիվ ծառայությունների զարգացման և կառավարման վարչության ղեկավար Վարդան Շահբազյանը մեկնաբանում է․ «HSBC Հայաստանը որդեգրել է կորպորատիվ ծառայությունների ոլորտում ավտոմատացման և պարզ թվային լուծումների ներմուծման ռազմավարություն, ինչը աջակցության և գնահատման է արժանանում մեր հաճախորդների կողմից․ այդ մասին են վկայում հարցման արդյունքները»։

HSBC Խումբը ևս այս տարի արժանացել է մրցանակների՝ ճանաչվելով «Գլոբալ առաջատար» և «Հաճախորդների սպասարկման գլոբալ առաջատար»։ Հարցման արդյունքները վկայում են կորպորատիվ ծառայությունների ոլորտում HSBC Բանկի առաջատար դիրքի մասին ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներում:

«Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին իրենց ցուցաբերած վստահության համար և հաստատակամ ենք ներմուծել համաշխարհային լավագույն բանկային նորարարությունները և փորձը տեղական շուկա»,-նշել է Վարդան Շահբազյանը:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։