a-new-cooperation-agreement-between-hsbc-bank-armenia-and-the-european-bank-banner
  • Կայունություն
    • Ընդհանուր կայունություն

Նոր համագործակցության պայմանագիր Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի միջև

  • Հոդվածներ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (այսուհետ՝ Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (այսուհետ՝ ՎԶԵԲ) ստորագրեցին Ռիսկի բաշխման շրջանակի (RSF) համաձայնագիր՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու նպատակով։ Ֆինանսական հաստատությունների գծով ՎԶԵԲ-ի գործադիր տնօրեն Ֆրենսիս Մալիժի և Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանի կողմից ստորագրած համաձայնագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը կհամաֆինանսավորի Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանի կողմից իրավասու վարկառուներին տրամադրվող անհատական վարկերը:
«Այս համագործակցությունը ՎԶԵԲ-ի հետ մեր բազմամյա հարաբերությունների նոր փուլի սկիզբն է խորհրդանշում, որի միջոցով ակնկալում ենք շարունակել տեղական բիզնեսների համար ֆինանսավորման հնարավորությունների ընդլայնման գործընթացը», - ասաց Իրինա Սեյլանյանը։

RSF-ը ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի նախաձեռնության ֆինանսավորման երեք հիմնական մեխանիզմներից մեկն է, ծրագիր, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերություններին աջակցելուն և զարգացմանը:
Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկն է Հայաստանում, որի համագործակցությունը կենտրոնացած է հատկապես կայուն էներգետիկայի ոլորտում ներդրումների աջակցման վրա: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը դիրքավորվել է որպես երկրում կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների տրամադրման առաջատար:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։