• Կայունություն
    • Ընդհանուր կայունություն

2021 թ.-ի հինգ կլիմայական միտումներ

  • Հոդվածներ

Ըստ Էյչ-Էս-Բի-Սի-ի գլոբալ կայուն ֆինանսների բաժնի ղեկավար Դենիել Քլիերի

1. Կլիմայական դիվանագիտության ավելի մեծ հնարավորություններ

Համաշխարհային երեք խոշոր տնտեսական բլոկները՝ ԱՄՆ-ը, Եվրամիությունը և Չինաստանը, շատ տարաձայնություններ ունեն, բայց նոյեմբերին ԱՄՆ Նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելուց հետո, դրանց միավորում է կլիմայի փոփոխության հետ կապված հստակ քայլեր ձեռնարկելու ցանկությունը:

Բայդենը ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիին նշանակել է որպես կլիմայի հարցերով հատուկ պատվիրակ, ինչը ավելացնում է կլիմայական դիվանագիտության դերի բարձրացման հեռանկարը: Դա կարող է նշանակել 2015 թ.-ի Փարիզյան համաձայնագրի բարելավում, տեխնիկական զարգացման և ներդրումների ոլորտում ավելի լայն միջազգային համագործակցություն կամ տնտեսության հատուկ հատվածներում և ոլորտներում գործողություններ: Չինաստանը վերջերս պարտավորություն է ստանձնել մինչև 2060 թվականը հասնել արտանետումների զրոյական մակարդակի, իսկ ԵՄ-ն նման նպատակ է դրել իր առջև՝ մինչև 2050 թվականը:

Միացյալ Թագավորությունը վերջերս նաև հայտարարել է առափնյա քամու էներգետիկայի հետ կապված հավակնոտ թիրախների մասին, ինչպես նաև այն մասին, որ կդադարեցնի արտերկրում հանածո վառելիքի արդյունահանման ֆինանսական աջակցությունը: Այն նաև նորացրել է Փարիզյան համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, ինչը կհանգեցնի 2030 թ.-ին Մեծ Բրիտանիայի արտանետումների 68 տոկոսով կրճատման: Դրանք հուսադրող իրադարձություններ են, քանի դեռ մենք մոտենում ենք COP26-ին, և դրանք ուժեղացնելու են ճնշումը մասնավոր հատվածի վրա:

Կայուն ֆինանսավորման հնարավորություններ

Էյչ-Էս-Բի-Սի-ն նպատակ ունի առաջատար դեր ունենալ համաշխարհային զրոյական ածխածնային տնտեսությանն անցնելու գործում:

2. Անցման հնարավորություններ

Ածխածնի արտանետումների անցումը ցածր մակարդակին սկսում է արագանալ, հատկապես այն արդյունաբերություններում, որտեղ արտանետումները շատ են և դրանք դժվար է կրճատել: Օրինակ, էլեկտրական տրանսպորտային միջոցների (էլեկտրամոբիլների) վաճառքը հանգեցրել է 2020 թ.-ին ավտոմոբիլային հատվածի ընդհանուր անկմանը: Մինչև սեպտեմբեր ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքի ծավալներն այս տարի ավելացել էին 81 տոկոսով, իսկ հաջորդ տարի էլեկտրամոբիլների ավելի քան 350 մոդելներ պետք է գործարկվեն ամբողջ աշխարհում:

Կարևոր աշխատանքներ են տարվում նաև այլ հատվածներում: 2020 թվականի հոկտեմբերին Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է մինչև 2030 թվականը 35 միլիոն էներգաարդյունավետ շենքեր վերանորոգելու իր ծրագրերի մասին: Եվրոպայում շենքերում էներգիայի սպառումը կազմում է 40 տոկոս, իսկ ջերմոցային գազերի արտանետումները կազմում են 36 տոկոս: Մեծանում է Ասիայի արագ զարգացող տնտեսություններում նոր, կայուն ենթակառուցվածքներ ստեղծելու անհրաժեշտության հասկացողությունը:.

Ներդրումային ավելի լավ լուծումների մշակումը արտանետումների կրճատման ուղղությամբ առաջընթաց ունեցող հատվածների համար, որոնք դեռևս չեն կարող հավակնել մաքուր «կանաչ«» ֆինանսավորմանը, ֆինանսական հատվածի կարևոր խնդիրն է: Դա կարևոր քայլ կլինի անցումային գործընթացում՝ արտանետումների բարձր մակարդակ ունեցող հատվածների համար, ինչպիսիք են պողպատի արտադրությունը և ավիացիան: Քանի որ առաջին պլան են դուրս գալիս անցումային նոր արտադրատեսակներ, ֆինանսական հաստատությունները և դրանց հաճախորդները պետք է սերտորեն համագործակցեն` հաճախորդների անցումային յուրաքանչյուր ուղու համար ճիշտ լուծումներ գտնելու նպատակով: Էյչ-Էս-Բի-Սի-ն աշխատել է շուկայի այլ մասնակիցների հետ` բնապահպանական և սոցիալական պարտատոմսերի նոր սկզբունքներ մշակելու համար, որոնք կօգնեն ուղղորդել շուկայի աճը:

Ինչու է էական անցումային ֆինանսավորումը

Ֆինանսական համակարգը պետք է ուժեղացնի ջանքերը`օգնելու բարձր ածխածնային արդյունաբերությանը կրճատել արտանետումները:

3. Կլիմայական փոփոխությունների հետ կապված ֆինանսավորման օգտի ավելացում

Ներդրողների մոտ աճում է ախորժակը կայուն ֆինանսավորման նկատմամբ: Մասամբ դա պայմանավորված է շահագրգիռ կողմերի ավելի մեծ ճնշմամբ, բայց առաջին հերթին՝ ավելի բարձր եկամտաբերության ակնկալիքներով: Ակտիվների համար ծայրաստիճան անկանոն տարում «կլիմայական ակտիվները» (օրինակ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրները, էներգիայի պահեստավորումը, գյուղատնտեսությունը և տրանսպորտային արդյունավետությունը) ավելացել են 37 տոկոսով՝ ընդհանուր շուկայի 11 տոկոսի համեմատ

«Կանաչ» և կայուն պարտատոմսերի շուկան 2020 թ.-ին նույնպես ապացուցել է իր ամրությունը: Չնայած առաջին կիսամյակի անկմանը, միայն երրորդ եռամսյակում «կանաչ» պարտատոմսերի թողարկումը հասել է 64,9 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը ամենաբարձր ծավալն է երրորդ եռամսյակում՝ սկսած շուկան հիմնելուց հետո: «Կանաչ» պարտատոմսերի թողարկման ընդհանուր պատմական ծավալն այժմ գրեթե 1 տրիլիոն դոլար է

«Մենք կարող ենք ակնկալել, որ կայուն ֆինանսական շուկան, ընդհանուր առմամբ, կշարունակի հստակ աճը»

Եվրոպական հանձնաժողովը վերջերս հայտարարել է, որ COVID-19 վերականգնման համար բաշխելու է իր հիմնադրամի 30 տոկոսը՝ 225 միլիարդ եվրո, «կանաչ» պարտատոմսերի միջոցով, ինչը ԵՄ-ն կդարձնի այդպիսի գործիքների խոշորագույն թողարկող: 2021 թ.-ին մենք կարող ենք ակնկալել, որ կայուն ֆինանսական շուկան, ընդհանուր առմամբ, կշարունակի հստակ աճը՝ ապահովելով ներդրողներին կայուն եկամուտներով և բիզնեսի համար ածխածնի ցածր մակարդակին անցում կատարելու ուղիներ:

4. Բնապահպանության վրա հիմնված լուծումների աճող դերը

Շրջակա հատուկ միջավայրերի և էկոհամակարգերի պաշտպանությունը նույնպես առաջին պլան է մղվում: Օրինակ՝ մանգրայի թփուտները, ծովախոտերը և մակընթացային ճահիճները ունակ են կլանել ածխածնի երկօքսիդը մթնոլորտից մի քանի անգամ ավելի արագ, քան անտառները ցամաքում: «Կապույտ ածխածնի» (երբեմն այդպես են անվանում ծովային և ափամերձ բնակավայրերում արգելափակված ածխածինը) պահեստավորումն օգնում է սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը:.

Մասամբ դրան կարելի է հասնել ֆինանսական արտադրատեսակների նորարարության միջոցով: Համաշխարհային բանկի աջակցությամբ 2018 թ.-ին Սեյշելյան կղզիները դարձել են աշխարհի առաջին երկիրը, որը թողարկել է «կապույտ» պարտատոմսեր, որոնցից ստացվող եկամուտը տրամադրվում է ծովային միջավայրի պահպանության համար: 2019 թ.-ին Էյչ-Էս-Բի-Սի--ն Համաշխարհային բանկի 200 միլիոն եվրոյի «կապույտ» պարտատոմսի միակ առաջատար մենեջերն էր: Մենք առաջինն ենք մշակել արտադրատեսակներ, որոնք օգնում են Ավստրալիայի Մեծ արգելախութը պաշտպանել և «Pollination»-ի հետ համագործակցելով՝ ստեղծել ենք բնական կապիտալի մի շարք հիմնադրամներ, որոնք կօգնեն պահպանել էկոհամակարգերն ամբողջ աշխարհում:

Նման ձեռնարկությունները կլիմայական փոփոխությունների պայքարի դեմ ֆինանսավորման նոր հետաքրքիր շուկա: Շրջակա միջավայրի վրա մասնավոր հատվածի ազդեցության ավելի մեծ ուշադրությունը կարող է նաև մեծացնել ածխածնի արտանետումների փոխհատուցման լայնածավալ, գործող շուկայի անհրաժեշտությունը:

Պաշտպանելով մեծ արգելապատնեշը

Էյչ-Էս-Բի-Սի Ավստրալիան ներդրումներ է կատարում աշխարհի ամենամեծ մարջանային առագաստների համակարգի շուրջ ջրի որակը բարելավելու համար:

5. Արդար անցում

Քանի որ COVID-19- ից հետ վերականգնումը շարունակական մտահոգություն է առաջացնում, հնարավորություն կա COP26-ը որպես կատալիզատոր օգտագործել՝ ինչպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի, այնպես էլ գլոբալ տնտեսության վերականգնման համար՝ ավելի դիմացկուն, բարեկեցիկ հիմքերով:

Դա պետք է լինի արդար անցում ապահովելու առանցքային պահ, որը պաշտպանում է աշխատատեղերը, ուժեղացնում տեղական համայնքները և օգնում խոցելի տնտեսություններին: Բավարար չէ միայն արտանետումները նվազեցնելը: Դա անելը, միաժամանակ վնասելով բարգավաճմանը ամբողջ աշխարհում, հաղթանակ չէ:

Գործելու ժամանակն է

COP-ի ոչ մի միջոցառում չի ուղեկցվել այդքան մեծ խաղադրույքերով: 2015 թվականին Փարիզյան համաձայնագրով փորձ է արվել սահմանափակել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5°C: Այնուամենայնիվ, չնայած խոշոր տնտեսությունների ստանձնած պարտավորությունները հասնելու զրոյական մակարդակի, ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տվել, որ մենք դեռ մինչև 2100 թվականը 3°C-ով աղետալի բարձրացման ուղու վրա ենք: Որքան երկար սպասենք ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկելուն, այնքան դժվար կլինի փակել այս բացը: Մենք նաև բախվում ենք COVID-19-ից վնասված տնտեսությունները վերականգնելու հսկայական անհրաժեշտությանը:

COP26-ը պետք է կենսունակ ճանապարհային քարտեզ ստեղծի այդ խնդիրները լուծելու համար: 2021 թ.-ի ընթացքում առաջընթացի հասնելը վերը նշված հինգ միտումներով՝ կլիմայական առավել արդյունավետ դիվանագիտություն, ավելի արագ անցում, կլիմայական փոփոխությունների հետ կապված ֆինանսավորման օգտի ավելացում, բնապահպանության վրա հիմնված լուծումների աճող դերը և արդար անցում կատարելը կօգնի ազդակ ստեղծել հաջող գագաթաժողովի համար:

Օգնությու՞ն

Կապվեք` իմանալու մեր բանկային լուծումների մասին և թե ինչպես կարող ենք նպաստել Ձեր բիզնեսի առաջխաղացմանը։