Բրոքերային ծառայություններ

Բրոքերային գործունեության շրջանակներում, Բանկը ընդունում և փոխանցում է հաճախորդների արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականները, Բանկի կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին կատարում է արժեթղթերով գործարքներ:

Որպես բրոքեր՝ Բանկն, իր անունից և հաճախորդի հաշվին կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին, հաճախորդի հանձնարարականների հիման վրա իրականացնում է արժեթղթերի առք/վաճառք, ինչպես նաև այլ գործողություներ և գործարքներ` կապված բրոքերային գործունեության իրականացման հետ:

Բանկը Ներդրումային ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված ՀՀ տարածքում ազատ շրջանառության իրավունքով շրջանառվող ՀՀ արժույթով արտահայտված Պետական պարտատոմսերի համար:

Բանկը հանդիսանում է ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայում վարվող արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ: ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի գործող կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ NASDAQ OMX Armenia - Դեպոզիտարիայի կանոններ

Կարևոր նշում

Հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին ներդրման հետ կապված ռիսկը կրում է հաճախորդը: Բանկը պատասխանատվություն չի կրում հաճախորդի վնասների փոխհատուցման համար, եթե դրանք չեն պատճառվել Բանկի կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: Ներդրումային ռիսկը կախված է Հաճախորդի կողմից ընտրված ներդրման տեսակից, ներդրումային երկրից և կազմակերպության վարկանիշից, արժույթից, ներդրումային ժամկետից և այլն:

Արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայությունների մատուցման կանոններ (PDF, 5.13MB).

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագները ներկայացված են ստորև, ինչպես նաև ≪Ներդրումային ծառայություններ_ Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար≫բուկլետում:

Սակագներ

Բրոքերային ծառայությունների մատուցման սակագներ` հաշվարկվում են արժեթղթերի անվանական արժեքի նկատմամբ`

ՀՀ պետական պարտատոմսեր

(ՀՀ դրամով արտահայտված)

Սակագներ
Մինչև 100 միլիոն ՀՀ դրամ 0.15% (նվազագույնը 7 000 ՀՀ դրամ)
100 միլիոն ՀՀ դրամ և ավելի 0.12% (նվազագույնը 7 000 ՀՀ դրամ)
Տեղեկանքների/Քաղվածքների տրամադրում Համաձայն Բանկի Ծառայությունների սակագների

 

Կարգավորվող շուկաներում առևտրային համակարգերի կամ Բանկի գործընկերների կողմից արժեթղթերով գործարքի նվազագույն ծավալային սահմանափակումներ լինելու դեպքում, այդ սահմանափակումները տարածվում են նաև Հաճախորդի պատվերների վրա:

Ներդրումային ծառայություններ_ Տեղեկատվական ամփոփագիր իրավաբանական անձանց համար: (PDF, 599KB)

Ընդհանուր պայմաններ

Ծառայության մատուցման վայր

Բանկի կողմից Բրոքերային ծառայությունները մատուցվում են Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի համապատասխան լիազորություն ունեցող աշխատակիցների կողմից, որոնք Բանկի կազմում և նրա անունից իրականացնում են բրոքերային գործունեություն (արժեթղթերի առքի և վաճառքի գործունեություն), ընդունում, փոխանցում և կատարում են Հաճախորդների Հանձնարարականները: Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտը գտնվում է Բանկի գլխամասում հետևյալ հասցեով` ՀՀ, ք. Երևան, 0009, Տերյան 66: Այնուամենայինիվ, բրոքերային և պահառության ծառայություների հանձնարարականները կարող են ներկայացվել հաճախորդի կողմից և՛ թղթային և՛ Էլեկտրոնային տարբերակներով՝ համաձայն Բրոքերային Ծառայությունների Մատուցման Կանոնների:

Վճարման պայմաններ

Պայմանագրով նախատեսված Բրոքերային ծառայությունների դիմաց Հաճախորդը Բանկին վճարում է միջնորդավճարներ` Բրոքերային ծառայությունների մատուցման պահին գործող Բանկի կողմից հաստատված և հրապարակված սակագների համաձայն:

Բանկը Պայմանագրով նախատեսված միջնորդավճարները, որպես կանոն, գանձում է Հաճախորդի դրամային հաշվից Բանկի կողմից հանձնարարականի կատարման օրը: Հաճախորդի դրամային հաշվին անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում Բանկն իրավունք ունի գանձվելիք գումարի չափով արտարժույթ ելքագրել Հաճախորդի արտարժութային հաշվից, արտարժույթը փոխանակել ՀՀ դրամի` տվյալ օրվա համար Բանկի կողմից սահմանված գնման փոխարժեքով և գանձել:

Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել սակագները` այդ փոփոխությունների մասին նախապես` փոփոխված սակագների կիրառումից առնվազն 14 (տասնչորս) օրացուցային օր առաջ` Կանոններում սահմանված կարգով ծանուցելով Հաճախորդին:

Սպառողի հետ կապի իրականացման կարգը և ժամկետները հանձնարարականներ ստանալիս

Հաճախորդից հանձնարարականներ և ցուցումներ ստանալու դեպքում հաճախորդի հետ կապի իրականացման կարգը և ժամկետները կարգավորվում են Բանկի Բրոքերային և Պահառության Գործունեության Կանոններով:

Հանձնարարականը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հանձնարարականը ներկայացված է համարվում, եթե այն ներկայացվել է Հաճախորդի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից, ուղարկվել է նախապես փոխհամաձայնեցված և Պայմանագրում ամրագրված էլեկտրոնային կապի միջոցով:

Հաճախորդի Հանձնարարականը համարվում է ներկայացված այն Բանկի կողմից ընդունվելու պահից: Թղթային ձևով ներկայացված Հանձնարարականը համարվում է ընդունված Պատասխանատու աշխատակցի կողմից Հանձնարարականի ստորագրված օրինակի` Հաճախորդին վերադարձի պահից, իսկ էլեկտրոնային ձևով՝ Հաճախորդին ընդունումը հավաստող համապատասխան հաղորդագրության ուղարկման պահից:

Մինչև ժամը 14:00-ն ստացված Հանձնարարականների կատարումն իրականացվում է նույն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Հանձնարարականի կատարումը ենթադրում է միջոցների (Արժեթղթերի և/կամ դրամական միջոցների) փոխանցում/դեպոնացում ֆոնդային բորսայի կամ ՀԿԴ-ի տեխնիկական հաշիվներին, ապա Հանձնարարականը կատարվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Ժամը 14:00-ից հետո Բանկի կողմից ընդունված Հանձնարարականների կատարումն իրականացվում է հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում:

Պայմանագրի ժամկետայնություն

Բրոքերային Պայմանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է անորոշ ժամկետով, բացառությամբ Կանոնների 4.7 կետում նշված պայմանի, համաձայն որի՝ Պայմանագրի գործողությունը դադարում է՝

    ա) Արժեթղթերի հաշիվներով քսանչորս ամիս անընդմեջ որևէ գործարք չկատարելու և այդ հաշիվների մնացորդը զրոյական լինելու դեպքում կամ

    բ) Բանկում Արժեթղթերի հաշիվների բացակայության դեպքում՝ քսանչորս ամիս անընդմեջ սույն պայմանագրով սահմանված որևէ Բրոքերային գործարք չկատարելու դեպքում։

Գործարքների իրականացում

Բանկի կողմից գործարքները կնքվում են`

  • ՀՀ կարգավորվող շուկայում` Բանկի կողմից բորսայական առևտրի ընթացքում արժեթղթի գնման/վաճառքի առաջարկ ներկայացնելու միջոցով
  • ՀՀ չկարգավորվող շուկայում` արտաբորսայում (OTC)` Բանկի կողմից արժեթղթի գնման/վաճառքի առաջարկ ներկայացնելու միջոցով:

Շահերի բախման կանխարգեմանն ուղղված քաղաքականություն

Քաղվածքների և հաշվետվությունների տրամադրում

Հանձնարարականի հիման վրա արժեթղթերի գնման/վաճառքի յուրաքանչյուր գործարքը կնքելուց հետո Բանկը մինչև գործարքի կնքման հաջորդ աշխատանքային օրվա ավարտը, Հաճախորդի հետ համաձայնեցված կապի միջոցներով, գործարքի կնքման վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հաճախորդին (ընթացիկ հաշվետվություն), որտեղ ներառում է ՀՀ իրավական ակտերով և Բանկի Կանոններով սահմանված տեղեկությունները:

Եթե Հաճախորդի պատվերը կատարվում է մասնաբաժիններով, ապա Բանկը Հաճախորդին է ներկայացնում պատվերի կատարման մասին հաշվետվությունը` ըստ յուրաքանչյուր մասնաբաժնի:

Արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացման հետ կապված ռիսկեր

Բանկը Ներդրումային ծառայություններ է մատուցում Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված ՀՀ տարածքում ազատ շրջանառության իրավունքով շրջանառվող ՀՀ արժույթով արտահայտված Պետական պարտատոմսերի համար:

Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

Բանկը տեղեկացնում է Հաճախորդին այն մասին, որ արժեթղթերում ցանկացած ներդրում իր բնույթով հանդիսանում է ռիսկային: Արժեթղթերի շուկայում (ՀՀ դրամով արտահայտված պետական պարտատոմսերի շուկա) գործարքներ կատարելիս ներդրողն առնչվում է հետևյալ ռիսկերի հետ`

  • Շուկայական ռիսկ, որն իրենից ներկայացնում է ֆինանսական գործիքների գների փոփոխության հետ կապված ռիսկը: Արժեթղթերի շուկայական գները և դրանց փոփոխությունները չեն գտնվում Բանկի հսկողության տակ, ինչի պատճառով արժեթղթերում ներդրման դեպքում հնարավոր է նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի նվազում, ընդհուպ մինչև ամբողջ պորտֆելի կորուստ:
  • Իրացվելիության ռիսկ, որն իրենից ներկայացնում է տվյալ գործիքի նկատմամբ շուկայի այլ մասնակիցների հետաքրքրության նվազման հետ կապված ռիսկը: Ֆինանսական գործիքի իրացվելիությունը կախված է ընդհանուր շուկայի վիճակից, ֆոնդային բորսաների և առևտրային հրապարակների ներքին կանոններից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ տվյալ ֆինանսական գործիքի գնի, հետևաբար նաև Հաճախորդի պորտֆելի արժեքի վրա:
  • Օրենսդրության փոփոխության ռիսկ, որը կապված է պետական և շուկաները կարգավորող այլ մարմինների գործողությունների հետ, որոնց հետևանքով Հաճախորդը կարող է կրել կորուստներ:
  • Ենթակառուցվածքային ռիսկ, որը կապված է դեպոզիտարիաների, բորսաների, հաշվարկաքլիրինգային կազմակերպությունների աշխատանքների հետ, որոնց գործունեությունում ընդհատումները կարող են բերել Հաճախորդի ակտիվների (ինչպես դրամական միջոցների, այնպես էլ արժեթղթերի) անվերադառնալի կորուստների:
  • Տեղեկատվության, էլեկտրոնային փոխանակման հետ կապված ռիսկեր. Հաճախորդը տեղեկացվում է այն մասին, որ ներդրումային գործունեությունը պարունակում է ռիսկեր` կապված մատուցվող ծառայությունների էլեկտրոնային բնույթի հետ, ինչպիսիք են, օրինակ, հուսալի կապի բացակայությունը, էլեկտրաէներգիայի անջատման հնարավորությունը, ծրագրային ապահովման աշխատանքի խաթարումը և այլն: Բանկը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների հետևանքով էլեկտրոնային առևտրի համակարգերի աշխատանքի ընդհատման համար: Բանկը նաև պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց գործողությունների արդյունքում Բանկի և Հաճախորդի միջև փոխանցվող տեղեկատվության` երրորդ անձանց հասանելի դառնալու համար:
  • Այլ ռիսկեր. վերը թվարկված ռիսկերի ցանկը սպառիչ չէ: Ներդրումային գործունեությունը կարող է ուղեկցվել նաև այլ ռիսկերով:

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Թարմացվել է` 29/11/19 6:01 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

You are leaving the HSBC Commercial Banking website.

Please be aware that the external site policies will differ from our website terms and conditions and privacy policy. The next site will open in a new browser window or tab.

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: