Սփոթ գործարք

Սփոթ գործարք

Սփոթ գործարք
Contact us

Արտարժութային սփոթ գործարքներ

Սփոթ գործարքն արտարժույթի առքի կամ վաճառքի պարտավորություն է ընթացիկ շուկայական գնով մինչև երկու օր վճարման ժամկետով:

Առավելություններ

  • Գործարքի նվազագույն սահմանաչափի բացակայություն:
  • Արտարժույթի փոխանակման զրոյական միջնորդավճար:
  • Տարատեսակ արժույթներ:
  • Թափանցիկ և բարձր մրցունակ գներ:

Կարևոր նշումներ`

  • Արտարժութային գործարքները տրամադրվում են բանկի հաշվետեր հանդիսացող իրավաբանական անձանց:
  • Փոխանակման ցանկացած գործարքի գումարը ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարկման դեպքում ԱՄՆ 25,000 դոլարը, իսկ այլ արժույթների պարագայում դրա համարժեք գումարը գերազանցելիս գործարքը կնքվում է և փոխարժեքները որոշվում են HSBC Բանկ Հայաստանի հայեցողությամբ:
  • Բանկի կողմից տվյալ օրվա կատարմամբ HSBCnet ծառայության միջոցով հաճախորդը կարող է իրականացնել արտարժույթի անկանխիկ առքուվաճառք մինչև 17:00:
  • Ինտերնետային բանկային ծառայության միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների մերժման դեպքում հաճախորդին իրազեկվում է մերժման պատճառը: Մերժման համար հիմք կարող է հանդիսանալ հաճախորդի կողմից ոչ ճշգրիտ և ոչ լիարժեք ներկայացված տվյալների, հաշվին անբավարար միջոցների և/կամ արգելանքի առկայությունը և այլն:
  • Հետևյալ հղումով կարող եք ծանոթանալ հնամաշ արտարժույթի փոխանակման սակագներին:

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն աշխատում է շուրջօրյա