- Հոդվածներ

- Կայունություն
- Կանաչ բանկինգ
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև համագործակցություն նոր կայուն ֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ ուղղված էներգախնայող ներդրումներին
Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) միջև սկսվել է նոր համագործակցություն։ Այսուհետ մեր բանկը ՎԶԵԲ-ի` Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF) շրջանակում, ի հավելումն կայուն զարգացման այլ գործիքների, իր կորպորատիվ հաճախորդներին կառաջարկի ֆինանսավորման նոր լուծումներ, որոնք ուղղված են վերականգնվող էներգիայի կիրառմանը:
Ֆինանսավորումը կուղղվի էներգախնայող համակարգերում ներդրումներին, ինչպիսիք են ջերմամեկուսացումը, ֆոտովոլտային արևային վահանակները և այլն:
Մենք շարունակում ենք ընդլայնել հնարավորությունները մեր հաճախորդների համար` աջակցելով նրանց անցումը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային, կլիմայադիմացկուն տնտեսություն: