20 մայիսի, 2021

HSBC Հայաստանը անցնում է ստորագրության «Live Sign» համակարգի

Ժամանակակից աշխարհում հաճախորդները ձգտում են իրականացնել իրենց առօրյա բանկային գործունեությունը ցանկացած պահի և ցանկացած սարքից: Արդյունքում, ավանդական առերես շփումների անհրաժեշտությունն աստիճանաբար նվազում է: Ձևաթղթերի և փաստաթղթերի ստորագրումը նույնպես դառնում է թվային։

Զանգահարեք մեզ՝

+37460 655 000

Մեր հեռախոսային կենտրոնն
աշխատում է շուրջօրյա

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը և բանկային համակարգում նորարարական թվային լուծումների կիրառման անհրաժեշտությունը՝ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն (HSBC Հայաստան) կատարում է ևս մեկ քայլ ընթացակարգերի թվայնացման ուղղությամբ` ներկայացնելով կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված էլեկտրոնային ստորագրության «Live Sign» համակարգը մի շարք պրոդուկտների ու ծառայությունների համար:

Համակարգը նախանշված էլեկտրոնային փոստի միջոցով հաճախորդների հեռահար սպասարկման ժամանակակից և պարզ եղանակ է, որը չի պահանջում հաճախորդի ֆիզիկական ներկայությունը։ Այն էապես նվազեցնում է ժամանակը, որը հաճախորդները ծախսում են փաստաթղթեր ստորագրելու վրա:

Նշված տեխնոլոգիան նախատեսում է հաճախորդների սպասարկման 2 տարբերակ՝

  1. Հաճախորդը լրացնում և Բանկին է ուղարկում վեբ կայքում տեղադրված համապատասխան ձևաթուղթը,
  2. Հաճախորդը նախապես դիմում է Բանկին (մասնավորապես կորպորատիվ հաճախորդների գծով բանկային մենեջերին), որը պատրաստում և հաճախորդի էլեկտրոնային ստորագրմանն է ուղարկում («Live Sign» համակարգի միջոցով) պահանջվող ծառայության ձևաթուղթը:

HSBC Հայաստանի Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Մարտին Մարտիրոսյանը նշել է․ «Կորպորատիվ հաճախորդների կողմից փաստաթղթերի՝ էլեկտրոնային եղանակով ստորագրելը նորամուծություն է տեղական շուկայում, որն արդեն իսկ արժանացել է HSBC Հայաստանի հաճախորդների դրական գնահատականին»:

Թարմացվել է` 06/06/21 10:58 UTC

Դուք այժմ լքում եք hsbc.am կայքը

Մենք պատասխանատվություն չենք կրում կայքում տեղադրված տեղեկատվության ճշգրտության և արժանահավատության համար, ինչպես նաև կայքում առկա գովազդային նյութերի օգտագործման հնարավոր հետևանքների համար:

Դուք լքում եք Էյչ-Էս-Բի-Սի CMB կայքը:

Տեղեկացնում ենք, որ արտաքին կայքի քաղաքականությունը տարբերվում է մեր կայքի պայմաններից և գաղտնիությունը պահպանելու քաղաքականությունից: Հաջորդ կայքը կբացվի նոր պատուհանում կամ ներդիրում: