Օգտագործե´ք կորպորատիվ կրեդիտ քարտերն ամենօրյա բիզնես ծախսերի համար: Այն արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով կարող եք տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին: Կորպորատիվ կրեդիտ քարտերն օգտագործվում են ընկերության տնօրինության, ինչպես նաև համապատասխան լիազորություններ ունեցող աշխատակիցների կողմից, ովքեր կարող են ընկերության կորպորատիվ քարտից ունենալ լրացուցիչ քարտեր կիսելի սահմանաչափով` տարբեր տեսակի վճարումներ կատարելու նպատակով: (Սովորաբար կորպորատիվ կրեդիտ քարտերի սահմանաչափերը կազմում են 50.000 ՀՀ դրամից մինչև 5.000.000 ՀՀ դրամ` առանց ապահովվածության քարտերի դեպքում և 1.000.000 ՀՀ դրամից մինչև 20.000.000 ՀՀ դրամ` ապահովածություն ունեցող քարտերի դեպքում): Կորպորատիվ կրեդիտ քարտերը սովորաբար տրամադրվում են մինչև 3 տարի ժամկետով, որը ենթակա է տարեկան վերանայման:
Փոխառել
Կրեդիտ քարտ
Ձեզ անհրաժեշտ են ռազմավարություններ և լուծումներ, որոնք կօգնեն նավարկելու չբացահայտված միջավայրում
Կապվեք մեզ հետՕգտագործե՛ք մեր ֆինանսավորման լուծումները կապիտալ ներդրումների, շրջանառու միջոցների համալրման և ընթացիկ ծախսերի իրականացման համար՝ բիզնեսի զարգացման և արդյունավետ կառավարման նպատակով:
Իմացե՛ք ավելին Կորպորատիվ վարկային լուծումների մասին
