Բիզնեսի Զարգացում

Կանաչ և կայուն զարգացման գործիքներ

HSBC-ն ողջ աշխարհում կայուն տնտեսությանը նպաստող համարձակ պարտավորություններ է ստանձնել՝ դառնալու արտանետումների զրոյական ցուցանիշով բանկ։ Կայուն ֆինանսավորումը ֆինանսական ծառայության տեսակ է, որն ինտեգրում է բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափանիշները բիզնես կամ ներդրումային որոշումներում:
Բացահայտեք

Ներմուծման գործիքներ

Կառավարե´ք Ձեր դրամական հոսքերն առավել արդյունավետ, ինչպես նաև ստացե´ք շահավետ պայմաններով գնային բանակցություններ վարելու հնարավորություն՝ Ձեր մատակարարների և գնորդների հետ: Ներմուծման ֆինանսավորման մեր ճկուն լուծումներն առաջարկում են անհատական մոտեցում Ձեր ներմուծման գործարքներին, ինչը միջազգային առևտրի մեր փորձի հետ համատեղ, թույլ է տալիս նախագծել Ձեր առևտրաշրջանառության առանձնահատկություններին համապատասխան ֆինանսավորման գործիքներ:
Բացահայտեք

Վարկային գործիքների համադրում

Առևտրավարկային տարբեր գործիքները կարող են ընդգրկվել մեկ ընդհանուր սահմանաչափի ներքո:
Բացահայտեք

Արտահանման գործիքներ

HSBC Բանկ Հայաստանի արտահանման ֆինանսավորման գործիքները հնարավորություն են ընձեռում արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և վերահսկել միջազգային առևտրի հետ կապված ռիսկերը: Աշխարհի բազում շուկաներում HSBC-ի զգալի ներկայությունը և մեր մասնագետների խորը գիտելիքները առևտրի ոլորտում կնպաստեն Ձեր բիզնեսի ընդլայնմանը միջազգային շուկաներում: Մենք կօգնենք Ձեզ հասկանալ կարգավորող միջավայրը, ինչպես նաև յուրահատուկ մշակութային, սոցիալական և տնտեսական պայմանները նոր շուկաներ բացահայտելիս:
Բացահայտեք

Բանկային երաշխիքներ

Բանկային երաշխիքների և պահուստային փաստաթղթային ակրեդիտիվների օգտագործման միջոցով վստահորեն կառավարեք Ձեր բիզնեսը, նույնիսկ եթե չունեք կայուն գործընկերային փոխհարաբերություններ:
Բացահայտեք

Սարքավորումների ներմուծման գործիքներ

Սարքավորումների ներմուծման ֆինանսավորում` սկսած 4% տարեկան տոկոսադրույքից:
Բացահայտեք

Վարկ

Վարկերը մայր գումարների մարմանը զուգահեռ նվազող սահմանաչափերով գործիքներ են: Բանկը կարող է տրամադրել կապիտալ ֆինանսավորման վարկ, որը նախատեսված է կապիտալ ներդրումների համար` ֆիքսված ժամկետով (սովորաբար մինչև 5 տարի)։
Բացահայտեք

Վարկային գիծ

Վարկային գծերը վերականգնվող սահմանաչով ֆինանսական գործիքներ են, որոնք սովորաբար օգտագործվում են շրջանառու կապիտալի համալրման նպատակով և տրամադրվում են ֆիքսված (սովորաբար մինչև 3 տարի) ժամկետով` տարեկան վերանայումների պայմանով:
Բացահայտեք

Օվերդրաֆտ

Օվերդրաֆտը վերականգնվող սահմանաչափով ֆինանսական գործիքի տարատեսակ է, որը Վարկառուին տալիս է համապատասխան արժույթով ընթացիկ հաշվին բացասական մնացորդ ունենալու հնարավորություն:
Բացահայտեք

Կրեդիտ քարտ

Օգտագործե´ք կորպորատիվ կրեդիտ քարտերն ամենօրյա բիզնես ծախսերի համար: Այն արագ, հարմար և հուսալի գործիք է, որի միջոցով կարող եք տարատեսակ վճարումներ կատարել ինտերնետի և վաճառքի կետերի (POS-տերմինալների) միջոցով, ինչպես նաև կանխիկացնել և կատարել փոխանցումներ մի քարտային հաշվից մեկ այլ քարտային հաշվին:
Բացահայտեք